Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է։ Այն տեսանելի է ինչպես մեր, այնպես էլ շրջապատի համար, հետևաբար, տարատեսակ մաշկային հիվանդությունների և կոսմետիկ խնդիրների առաջացումը պատճառ է դառնում ցածր ինքնագնահատականի ձևավորման, անինքնավստահության և հոգեբանական այլ խնդիրների առաջացման համար։

CosmoLab Clinics-ի նոր գովազդային արշավի նպատակը կլինիկայի երկու բաժանմունքներին առնչվող ծառայությունների անհրաժեշտության, կարևորության կամ պարզապես վերոնշյալ խնդիրներին առնչվող սոցիալական նշանակության հարցերի բարձրաձայնումն է, որոնք ստորև ներկայացված են ավելի մանրամասն։

Գովազդային արշավի «Մաշկաբանություն» մասի նպատակը մաշկային ամենատարածված խնդիրների, դրանց հնարավոր բուժման, վերահսկման կամ դրանց հետևանքների կանխարգելման մասին իրազեկելն է, որը փորձել ենք անել այլընտրանքային ձևով՝ բարձրաձայնելով տվյալ խնդրի շուրջ ծավալվող հանրային քննարկումները, կարծրատիպերը, տաբուները, չիմացությունը, անուշադրությունն ու մերժումը, որոնք, որպես կանոն, անհետևանք չեն մնում։

Ակնեն կամ կորյակային ցանը քրոնիկ մաշկային հիվանդություն է, որի դեպքում հիվանդի մոտ նկատվում է մազի ֆոլիկուլների և ճարպագեղձերի բորբոքում: Երկրագնդի բնակչության 80 %-ը բախվում է  այս հիվանդությանը։

Ակնեն կարող է արտահայտվել ինչպես ոչ բորբոքային էլեմենտների տեսքով, դրանք են՝ բաց (սև կետիկներ) և փակ կոմեդոնները (սպիտակ ճարպային կուտակումներ), այնպես էլ բորբոքային էլեմենտների տեսքով՝ պապուլաների, պուստուլաների, առավել ծանր դեպքերում՝ հանգույցների, կիստաների և դրանց կոմբինացիաների ձևով, որոնցով էլ որոշվում է ակնեի ծանրության աստիճանը։

Ակնեն ախտահարում է մարմնի այն տեղամասերը, որի շրջանում մաշկն ավելի շատ է ճարպ արտադրում, դրանք են՝ դեմքը, կրծքավանդակը, մեջքն ու ուսերը։

Ակնեի բուժման մոտեցումները տարբեր են․ կիրառվում են դեղորայքային թերապիաներ (տեղային և/կամ համակարգային), սարքավորումային թերապիաներ (1450 նմ երկ․ լազերային ճառագայթով բուժման թերապիաներ՝ կոնտակտային և/կամ ոչ կոնտակտային միջամտությունների անցկացում, RF կոտորակային ասեղներ), ներարկումային որոշ միջամտություններ (պլազմոթերապիա), նաև մաշկի պրոֆեսիոնալ կլինիկական և տնային խնամք։

Ակնեի առաջացման պատճառների, բուժման մոտեցումների և հետևանքների կանխարգելման մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Ակնեն գրեթե անհետևանք չի մնում։ Հետակնեն՝ ակնեից հետո մնացած սպիներն ու հիպերպիգմենտացիան, որպես կանոն, հանդիպում են ակնե ունեցած պացիենտների 90%-ի մոտ։ Ակնեից հետո սպիների պատճառը բորբոքային էլեմենտներն են` բորբոքմանը մաշկի տված ռեակցիան։ Ինքնավնասումն իր հերթին կարող է էլ ավելի նպաստել բորբոքման խորացմանը։

Համաձայն մի շարք հետազոտությունների՝ հետակնե հետքերը մեծ ազդեցություն են ունենում ցածր ինքնագնահատականի ձևավորման, ընկճախտի և հոգեբանական այլ խնդիրների ի հայտ գալու հարցում։

Հետակնե սպիների բուժման համար շատ կարևոր է տարբերակել սպիի տեսակը և գնահատել սպիների ծանրության աստիճանը, քանի որ դա ուղղակիորեն ազդում է բուժման մեթոդի ընտրության վրա:

CosmoLab Clinics-ի բժիշկ-մաշկաբանները այն դասակարգում են ըստ Գ.Գուդմանի կողմից մշակված հետակնե սպիների վարկանիշային սանդղակի, որն ամբողջովին հիմնված է կոսմետիկ խնդրի ծանրության վրա։ Ըստ դասակարգման՝ առաջարկվում են բուժման տարբեր մոտեցումներ՝ իրենց հատուկ տակտիկաներով, մեթոդների կիրառմամբ, համակցմամբ, հատուկ խնամքով և վերահսկողության ձևով։

Հետակնե սպիների բուժման, կանխարգելման և վերահսկման մասին ավելին կարող եք կարդալ այստեղ։

Պսորիազը քրոնիկ մաշկախտ է, որին բնորոշ է իմունոմիջնորդված պաթոգենեզ և անկանխատեսելի՝ հաճախ քրոնիկ ընթացք: Հիվանդության արտահայտվածությունը կախված է ժառանգական նախատրամադրվածությունից, ներքին և արտաքին այլ գործոններից։ Թեթև ձևերը արտահայտվում են տեղային՝ արմունկների, ծնկների կամ գլխամաշկի վրա առանձին թեփուկային էրիթեմատիկ վահանիկների տեսքով, իսկ ծանր ձևերի ժամանակ ախտահարվում են ավելի շատ հատվածներ՝ մաշկի մակերեսի 50%-ից ավելին։

Բուժման հիմնական մոտեցումներ են՝ դեղորայքային բուժումը (տեղային ու համակարգային) և ֆոտոթերապիան։

CosmoLab Clinics-ի մաշկաբանության բաժանմունքը՝ որպես պսորիազի բուժման (ախտադադարի) այլընտրանքային ժամանակակից մեթոդներ, ներկայացնում է Excilite- µ սարքավորմամբ 308 նմ էքսիմերային լույսով թիրախային ֆոտոթերպիան և նեղաշերտ UVB 311 նմ երկարության ալիքների լուսարձակմամբ ֆոտոթերապիայի խցիկը (կաբինան

Պսորիազի առաջացման պատճառների և առաջարկվող բուժման մոտեցումների մասին մանրամասն՝ այստեղ։

Վիտիլիգոն քրոնիկ հարաճող մաշկախտ է, որն արտահայտվում է մաշկի դեպիգմենտացված օջախների տեսքով։ Դրա պատճառը դեռևս վերջնականապես բացահայտված չէ։

Հանդիպում է բնակչության 1-2% մոտ՝ առանց տարիքի և սեռի հետ կապված որևէ օրինաչափության։ 

Դեպիգմենտացիոն օջախներն առաջանում են մելանոցիտների ընտրանքային ոչնչացման պատճառով: Այդ օջախները կենտրոնախույս մեծանում են կամ, ավելի հազվադեպ, ինքնաբուխ անհետանում:

Պաթոգենեզը հայտնի չէ, և առաջարկվում են մի քանի հիպոթեզեր, որոնք ներառում են աուտոիմունային տեսությունը, աուտոցիտոտոքսիկ կամ ինքնաոչնչացման տեսությունը, որում ռեակտիվ թթվածնի տեսակը (ROS) և ազատ ռադիկալներն ունենում են մելանոցիտոտոքսիկ ազդեցություն, և նեյրոնային տեսությունը, որը ենթադրում է մելանոցիտների համար տոքսիկ քիմիական նյութի արտազատումը մաշկի նյարդային վերջավորություններից: 

Գենետիկ գործոնի վարկածը հաստատում են հարազատների մոտ նույն խնդրի առկայության դեպքերը: Վիտիլիգոն հաճախ համակցվում է այլ աուտոիմունային հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ վահանաձև գեղձի հիվանդությունները և դիաբետը:

CosmoLab Clinics-ը՝ որպես վիտիլիգոյի բուժման (ախտադադարի) այլընտրանքային ժամանակակից մեթոդներ, ներկայացնում է Excilite- µ սարքավորմամբ 308 նմ էքսիմերային լույսով թիրախային ֆոտոթերպիան և նեղաշերտ UVB 311 նմ երկարության ալիքների լուսարձակմամբ ֆոտոթերապիայի խցիկը (կաբինան)։

Վիտիլիգոյի առաջացման պատճառներին և առաջարկվող բուժման մոտեցումներին ծանոթացեք այստեղ։

Մելանոման մաշկի քաղցկեղի տեսակ է, որի առաջացումը պայմանավորված է մելանոցիտների (պիգմենտային բջիջների) անվերահսկելի աճով։ Մելանոցիտները արտադրում են մելանին կոչվող սպիտակուցը, որը պաշտպանում է մաշկի բջիջները` կլանելով ուլտրամանուշակագույն ճառագայթները: Մելանոցիտների բարորակ աճը հանգեցնում է խալերի (բարորակ մելանոցիտային նևուս) և պեպենների առաջացմանը: Մելանոցիտների չարորակ աճը հանգեցնում է մելանոմայի: 

Մելանոման հաճախ դժվար է լինում տարբերակել սովորական խալերից։ Այն կարող է առաջանալ նաև այլ կերպ՝ նորմալ արտաքին տեսքով մաշկից (մելանոմաների մոտ 75%), խալերից կամ պեպեններից, որոնք սկսում են ավելի մեծանալ և արտաքին տեսքով փոխվել: 

Դերմատոսկոպիան մելանոմայի վաղ ախտորոշման հարցում ամենաանվտանգ, արագ, ոչ ինվազիվ օպտիկական ախտորոշման մեթոդն է, որը CosmoLab Clinics-ի մաշկաբանության բաժանմունքում կատարվում է գերմանական Heine Delta 30 դերմատոսկոպով։

Ի՞նչն է նպաստում մելանոմայի առաջացմանը, ո՞ր նշանների դեպքում է պետք դիմել մաշկաբանի՝ առաջնային դերմատոսկոպիկ հետազոտության համար․ այս և շատ այլ կարևոր հարցերի պատասխանները՝ այստեղ։

Նևուսների (խալեր) և տարբեր ծագման նորագոյացությունների հեռացման որոշում կարելի է կայացնել տարբեր պատճառներով: Որոշ նորագոյացություններ կարող են անհանգստացնել՝ ըստ չափի և տեղակայման հատվածի, այսինքն՝ էսթետիկ նկատառումներով: Մյուսների դեպքում հեռացման անհրաժեշտությունը ծագում է բժշկի խորհրդով՝ մելանոմայի կամ այլ չարորակ նորագոյացությունների վտանգի պատճառով։

Երբեք չպետք է ինքնուրույն հեռացնել նորագոյացությունը՝ այն էլ տնային պայմաններում։

Համապատասխան մասնագիտություն ունեցող բժիշկը (վիրաբույժ/մաշկաբան) միայն կարող է հեռացնել խալը կամ նորագոյացությունը՝ հեռացման համար առաջարկելով նորագոյացության տեսակին, տեղակայմանը, չափսերին և այլ առանձնահատկություններին ամենահամապատասխան հեռացման մեթոդը։

Ավելին կարող եք կարդալ այստեղ։

Գովազդային արշավի «Էսթետիկ բժշկություն» մասի նպատակը ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ հայտնի, իրենց նշանակությամբ մաշկին անհրաժեշտ կամ պարզապես կոսմետիկ նկատառումներով կատարվող միջամտությունների անհրաժեշտության, կարևորության, պարտադրված չլինելու, կամ կատարման դեպքում՝ որպես սեփական կամքի արտահայտման, ընտրության և որոշման մասին բարձրաձայնելն է, «գեղեցիկի» ընկալումը՝ որպես անհատական ընկալման արժեք ընդգծելը։

Եվ այո, մաշկն իսկապես խնամք է սիրում, այն էլ՝ իր առանձնահատկություններին առավել համապատասխան և ճիշտ ընտրված խնամք:

Մաշկը խնամելու գրագետ մոտեցումը կարող է դառնալ առողջ մաշկի գրավականը, իսկ կլինիկական ճիշտ խնամքը կարող է դառնալ մաշկի նպատակադրված խնամքի առաջին քայլը։ Մաշկի խնամքի արդյունքը պահպանելու, երկարաձգելու և կրկնապատկելու համար շատ կարևոր է նաև տնային խնամքը, որը, միանշանակ, պետք է ընտրվի մաշկաբանի խորհրդով։

Պրոֆեսիոնալ խնամքի ի՞նչ տեսակներ կան, ինչու՞ են անհրաժեշտ դեմքի մաքրման պարբերական միջամտությունները․ այս բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել այստեղ։

Ալեքսանդրիտային լազերային մեթոդն այսօր ամենաարդյունավետ մազահեռացման մեթոդն է համարվում, որի համար կան բոլոր գերակշիռ փաստերը։ Ամենակարևոր հանգամանքը մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից լազերային ճառագայթի կլանման աստիճանն է, որի դեպքում ալեքսանդրիտային 755 նմ երկարության լազերային ճառագայթն ունի ամենաբարձր կլանման ցուցիչը։

Բացի այդ, բյուրեղի միջոցով լազերային ճառագայթի գեներացումը թույլ է տալիս սարքավորման ֆիզիկական հարաչափերում լինել անսխալ և հաստատուն՝ ապահովելով միջամտության առավել արդյունավետ ընթացք։

Տեխնոլոգիական այս առավելությունը բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների արտադրած սարքավորումներով և բժիշկների անմիջական վերահսկողությամբ կիրառելը բարձրացնում է միջամտության արդյունավետությունը, անվտանգությունը, հնարավոր կողմնակի ազդեցությունների կանխարգելումը։

Ինչպե՞ս և ի՞նչ սարքավորումներով է կատարվում ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում․ կարող եք կարդալ այստեղ։

Վերջերս մեծ պահանջարկ են վայելում մարմնի մոդելավորման, մարմնի այս կամ այն հատվածում կուտակված տեղային ճարպի կրճատման և ցելյուլիտի բուժման ծառայությունները։

Այստեղ կրկին բախվում ենք մի թեզի, որը շատ է շրջանառվում հանրային նեղ շրջանակների կողմից, որ գիրությունը հաճախ ունի պատճառներ, և նման ծառայությունների գովազդումը կամ կատարումը խտրականություն է կրում։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ տվյալ ծառայությունները նախատեսված և ցուցված են միմիայն տեղային ճարպային կուտակման խնդիրներ ունեցող անձանց։

Երբեմն, ըստ անհրաժեշտության, երկարատև բուժումները, սննդաբանի կողմից մշակված հատուկ սննդակարգը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միասին չեն կարողանում լուծել տեղային ճարպի, ցելյուլիտի և մարմնի մոդելավորման խնդիրը։ Այստեղ օգնության են գալիս ժամանակակից բժշկության ձեռքբերումները։

Շնորհիվ առաջարկվող ծառայությունների՝ հնարավոր է դառնում հարթել և բուժել ցելյուլիտի տեսակները, նվազեցնել տեղային ճարպային կուտակումները՝ ընդհուպ հասնել մինչև որովայնի շրջագծի մի քանի սմ-ով նվազման, ընդգծել մարմնի ուրվագծերը, ձգել մարմինն ու հանգստացնել վերջույթների մկանային լարվածությունը։

Առաջարկվող ծառայությունները՝ այստեղ։

Այո-այո, մաշկը ևս սիրում է կոկտեյլներ՝ և հե՛նց մեզոկոկտեյլներ։

Մեզոթերապիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում միկրոդեղաչափերով մաշկի համապատասխան շերտ են ներմուծվում միատարր կամ բազմատարր նյութեր, որոնք իրենց բաղադրության մեջ կարող են ներառել վիտամիններ, միկրոէլեմենտներ, հիալուրոնաթթու, ամինաթթուներ, պեպտիդներ, լիպոլիտիկներ և այլ ակտիվ բաղադրիչներ։

Նյութի տեսակն ընտրվում է անհատական՝ կախված այս կամ այն կոսմետիկ խնդրից, ցուցումներից և հակացուցումներից։

Մեզոթերապիան կիրառվում է և՛ կոսմետիկ, և՛ բուժական նկատառումներով՝ լուծելով բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են՝ մանր կնճիռները, պիգմենտացիան, մաշկի գունաբացումը, խոնավացումը, թարմացումը, մազաթափության կանխումն ու նոր մազերի աճի խթանումը։

Մեզոթերապիայի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Բոտուլինոթերապիան միմիկական կնճիռների շտկման ամենաարդյունավետ մեթոդն է։

Միջամտության հիմքում ընկած է մկանի թիրախային կետերում բոտուլոտոքսինի ներարկումը, որը սահմանափակում է նյարդային ազդակը մկանին՝ այդպիսով թուլացնելով միմիկան, որն իր հերթին կասեցնում է միմիկական կնճիռների ի հայտ գալը միմիկայի կիրառման ժամանակ։

Կոսմետոլոգիայում բոտուլինոթերապիան հիմնականում ուղղված է միմիկական կնճիռների դեմ պայքարին:*

Կնճիռները «գեղեցկացնում» են մարդուն, միևնույն ժամանակ նաև տարիք են հաղորդում, որը շատերի մոտ անինքնավստահության, սեփական մաշկի ծերացման բնական գործընթացից մտահոգվելու առիթ է դառնում։

Շատերը որոշում են կայացնում հարթել կնճիռները, որի ամենաարդյունավետ տարբերակը բոտուլինոթերապիան է։

Գեղեցիկի ընկալումն անհատական է։ Թե որն է իր համար գեղեցիկն ու ընդունելին, կարող է որոշել միմիայն անհատը։ Ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

ֆիլերներ

Ֆիլերները հիալուրոնաթթվի հիմքով գելանման նյութեր են, որոնք կիրառվում են ներարկումային մեթոդով՝ խորը կնճիռների, գրավիտացիոն պտոզի (հյուսվածքների իջեցում), դեմքի և մարմնի այս կամ այն հատվածին ծավալ հաղորդելու և ասիմետրիաների շտկման համար։

Առավել հաճախ այս միջամտությունը հայտնի է՝ որպես շուրթերի ձևի և ծավալի փոփոխման միջամտություն, և հե՛նց այդ պատճառով էլ որոշակի հակակրանք ու մերժում է առաջացնում հասարակության որոշակի շերտերի շրջանում։

Պատճառը պարզ է, հաճախ այս միջամտության ոչ չափավոր և ամենակարևորը՝ առանց կոսմետիկ ցուցման կատարումը բերում է տհաճ արդյունքների, ինչն էլ նպաստում է ուրվագծային պլաստիկայի այս միջամտության մասին պատկերացման խեղաթյուրման։

Հիալուրոնաթթուն, որը ֆիլերի հիմնական բաղադրամասն է, կա նաև բոլորիս օրգանիզմում, որը տարիքի հետ սինթեզվում է՝ բերելով մաշկի գրավիտացիոն պտոզի և ծավալային փոփոխությունների։

Ստացվում է՝ երբ օրգանիզմը սինթեզում է մաշկում առկա հիալուրոնաթթուն, այն կարելի է վերականգնել միայն հիալուրոնաթթվի տարբեր խտության պրեպարատների միջոցով։ Ֆիլերները բարձր խտության հիալուրոնաթթվի պրեպարատներ են, որոնց միջոցով հնարավոր է լինում հաշված րոպեների ընթացքում շտկել խորը ծալքերն ու կնճիռները, դիմային և մարմնի շրջանում տարբեր ասիմետրիաները, ատրոֆիկ սպիները, ծավալ հաղորդել այս կամ այն հատվածին, օրինակ՝ հարակնային փոսիկներին, կոսմետիկ նկատառումներով՝ շուրթերին և այլն։

Գեղեցիկի ընկալումն անհատական է, յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե որն է իր համար գեղեցիկը։ Չէ՞ որ ինքնաբավությունը երջանկության գրավականն է։

Միջամտությունը միայն բժշկական մոտեցմամբ և միայն բարձրորակ ապրանքանիշի նյութերով։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

Բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում մաշկի համապատասխան շերտ են ներմուծվում հիալուրոնաթթվի պրեպարատներ։

Շնորհիվ ջրի մոլեկուլներն իրար կապելու գործառույթի՝ այն ապահովում է մաշկի խորը խոնավացումն ու նպաստում բազմաթիվ կոսմետիկ խնդիրների լուծմանը։

Ինչպես ֆիլերների դեպքում, այս դեպքում ևս մեխանիզմը նույնն է․ ժամանակի ընթացքում մաշկը սինթեզում է հիալուրոնաթթուն, որի արդյունքում մաշկը ջրազրկվում է, չորանում, ի հայտ են գալիս առաջին կնճիռներն ու տարիների ընթացքում ավելի արտահայտվում։

Բիոռևիտալիզացիան անփոխարինելի միջամտություն է, երբ անհրաժեշտ է մաշկի խորը խոնավացում և երիտասարդացում։ Հիալուրոնաթթվի ներարկումներն օգնում են «դանդաղեցնել» տարիքային փոփոխությունները,  ինչպես նաև գործում են՝ որպես ծերացումը կանխելու արդյունավետ միջոց:

Միջամտության մասին ավելին՝ այստեղ։

Պլազմոթերապիան ներարկումային միջամտություն է, որի հիմքում պացիենտի սեփական արյան թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկումն է մաշկի համապատասխան շերտ։

Շնորհիվ սեփական պլազմայի ներարկման հանգամանքի և պլազմայում 5-6 անգամ ավելի աճի ազդակների գործոնի՝ միջամտությունն ունի շատ բարձր ազդեցություն և ամենաանվտանգն է մյուս ներարկումային միջամտությունների շարքում։

Միջամտությունը կատարվում է ինչպես թերապևտիկ, այնպես էլ՝ կոսմետիկ նկատառումներով։ Այն մազաթափությունը կանխելու և նոր մազերի աճը խթանելու համար ամենաարդյունավետ միջամտությունն է համարվում։ Իսկ կոսմետիկ նկատառումերով այն կիրառվում է պոստակնե հետքերի, պիգմենտային բծերի, մաշկի անհարթ ռելիեֆի և շատ այլ խնդիրների շտկման նպատակով։

Պլազմոթերապիայի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

HIFU SMAS Lifting-ը մաշկի ոչ վիրահատական ձգման ամենաարդյունավետ միջամտությունն է։ Տարիքին զուգընթաց էլաստինի և կոլագենի սինթեզի բացակայությունից և գրավիտացիոն պտոզից (հյուսվածքների իջեցում) մաշկը կորցնում է առաձգականությունը և կախվում։

Սարքավորումը՝ բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայնի ազդեցությամբ, SMAS (ապոնևրոտիկ շերտ) և մաշկի տարբեր շերտերում առաջացնում է կոագուլացիոն կետեր՝ միաժամանակ անվնաս թողնելով մաշկի վերին շերտերը՝ վերնամաշկը։

Մաշկը տեսանելի ձգվում է՝ վերնամաշկը չենթարկելով հավելյալ վնասվածքների։ Միջամտության արդյունքը զարգանում է 3 ամսում և պահպանվում մինչև 2 տարի։

CosmoLab Clinics-ը ձեռք է բերել աշխարհում առաջին երկգծային ազդեցությամբ 10 THERA HIFU  սարքավորումը։

Ավելին՝ ցուցումների, հակացուցումների և միջամտության կարգի մասին, այստեղ։

Այսպիսով, մաշկն օրգանիզմի ամենամեծ օրգանն է, հետևաբար ունի հատուկ ուշադրության և խնամքի կարիք։ Մենք բարձրաձայնում ենք ամենատարածված մաշկային խնդիրների և էսթետիկ բժշկությանն առնչվող միջամտությունների մասին, որոնց շրջանում մեծ է հետաքրքրությունը, շատ են տարակարծությունները, իսկ չիմացությունը անհետևանք չի մնում։

Կլինիկայի էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, իսկ մաշկաբանության բաժանմունքում խորհրդատվության՝ ներառյալ բուժման նշանակման արժեքը 10,000 դրամ է, միայն խորհրդատվության արժեքը՝ 7000 դրամ։

Գրանցվել կարող եք զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)

 

Բլոգ