Նորագոյացությունների ախտորոշում և հեռացում

Նևուսների (խալեր) և տարբեր ծագման նորագոյացությունների հեռացման որոշում կարելի է կայացնել մի քանի պատճառներով: Որոշ նորագոյացություններ կարող են անհանգստացնել ըստ չափի և տեղակայման հատվածի, այսինքն՝ էսթետիկ նկատառումներով: Մյուսների դեպքում հեռացման անհրաժեշտությունը ծագում է բժշկի խորհրդով՝ մելանոմայի կամ այլ չարորակ նորագոյացությունների վտանգի պատճառով։

Երբեք չպետք է ինքնուրույն հեռացնել նորագոյացությունը՝ այն էլ տնային պայմաններում։

Համապատասխան մասնագիտություն ունեցող բժիշկը (վիրաբույժ/մաշկաբան) կարող է հեռացնել խալը մի քանի մեթոդներով՝ կախված տեղակայումից, չափսերից և այլ առանձնահատկություններից։

Հեռացման մեթոդների շարքում առավել կիրառելի են հետևյալ մեթոդները՝

  • Վիրաբուժական հեռացում
  • Ռադիոալիքային հեռացում
  • Լազերային հեռացում

Երբ է անհրաժեշտ հետազոտել խալը և դիմել մաշկաբանին

Մաշկաբանները խորհուրդ են տալիս մաշկի ամենամյա ստուգում անցկացնել: Այս ընթացքում ուսումնասիրվում են բոլոր խալերն ու դրանց փոփոխությունները քաղցկեղի զարգացման հնարավոր վտանգները կանխատեսելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, որովհետև մելանոմայի վաղ ախտորոշման դեպքում հնարավոր է այն կանխարգելել։

Եթե տարեկան ստուգումների ընթացքում մաշկի վրա նկատվում է որևէ մտահոգիչ փոփոխություն, ապա անպայման հարկավոր է խորհրդակցել բժիշկ-մաշկաբանի հետ։

Փոփոխություններ, որոնք պահանջում են բժշկի զննություն՝

  • ցանկացած նոր, արագ աճող խալ
  • խալ, որը հանկարծակի փոխում է իր ձևը կամ չափսը
  • խալեր, որոնք քոր են առաջացնում
  • ցանկացած խալ, որն արյունահոսում է
  • մաշկի վրա 50 և ավելի խալերի առկայության դեպքում
  • եթե ընտանիքի անդամներից մեկն ունեցել է մելանոմա

Համաձայն Մաշկաբանության Ամերիկյան ակադեմիայի տվյալների՝ 50 և ավելի ձեռք բերված խալերի առկայության դեպքում մաշկի քաղցկեղային բծերի առաջացման ռիսկն ավելի բարձր է։

Դերմատոսկոպիան՝ որպես նորագոյացությունների ախտորոշման ժամանակակից մեթոդ

CosmoLab Clinics-ի մաշկաբանության բաժանմունքում դերմատոսկոպիկ հետազոտությունը կատարվում է գերմանական արտադրության վերջին թողարկման Heine Delta 30 դերմատոսկոպով։

Դերմատոսկոպիան կատարվում է հատուկ դերմատոսկոպիկ սարքի միջոցով: Սարքավորումը իրենից ներկայացնում է մեկ ակնոցով խողովակ, որի ներսում առկա է խոշորացույց՝ մինչև 10–20 անգամ խոշորացման հզորությամբ, թափանցիկ թիթեղ, չբևեռացված լույսի աղբյուր և հեղուկ գելային միջավայր:

Դերմատոսկոպի միջոցով հնարավոր է մանրամասն ուսումնասիրել մաշկի տարբեր շերտերի գույնը և միկրոկառուցվածքը՝ էպիդերմիսի, դերմո-էպիդերմալ հանգույցի, պապիլյար դերմիսի:

Սարքը հատկապես արդյունավետ է մաշկի մահացու հիվանդության՝ մելանոմայի ախտորոշման դեպքում: Դերմատոսկոպիայի միջոցով 90% դեպքերում կարելի է ախտորոշել մաշկի քաղցկեղի վաղ փուլը։ Բացի մելանոմայից, դերմատոսկոպիայի միջոցով հնարավոր է կատարել բարորակ կամ չարորակ բնույթի մաշկի ցանկացած նորագոյացությունների, բջիջների սահմանային վիճակների տարբերակված ախտորոշում։

խալի հետազոտություն

Եզրակացություն

Խալերը կամ նևուսները մաշկի սովորական մասն են կազմում: Խալերը շատ ավելի բարդ են, քան պարզապես քաղցկեղային կամ բարորակ նորագոյացությունները մարմնի վրա: Ավելի հավանական է, որ դրանք զարգանան ուշ մանկության և հասուն տարիքում, բայցև նույնպես հնարավոր է ծնվել խալերով:

Խալերի մեծ մասը չարորակ չի դառնում, բայց հարկավոր է զգույշ և ուշադիր լինել, որովհետև ոչ վաղ ախտորոշման դեպքում դրանք կարող են կյանքի համար վտանգ ներկայացնել: Կարևոր է նաև լավ ճանաչել սեփական մաշկը, ինչպես նաև պարբերաբար այցելել մաշկաբանի մոտ խորհրդատվության՝ ստուգումներ կատարելու, և տեղեկացնել նրան, եթե նկատել եք որևէ փոփոխություն մաշկի վրա:

CosmoLab Clinics-ի մաշկաբանության բաժանմունքում տարբեր ծագման նորագոյացությունների հետազատությունը կատարվում է դերմատոսկոպիայի և ըստ անհրաժեշտության՝ հիստոլոգիական ախտորոշման մեթոդներով։ Իսկ հեռացում կատարվում է վերոնշյալ երեք մեթոդներով՝ վիրաբուժական, ռադիոալիքային և լազերային։

Մաշկաբանի խորհրդատվություն կարող եք ամրագրել ինչպես զանգով՝ 044 55 00 22, այնպես էլ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող առցանց գրանցման շրջանակին։

Առո՛ղջ եղեք։

Բլոգ