Ամեն ինչ ստրիաների մասին

Ի՞նչ  են իրենցից ներկայացնում ստրիաները

Ստրիաները՝ մարմնի վրա բարակ գծեր են, որոնք առաջանում են մաշկի հյուսվածքի պատռման պատճառով՝ արագ աճման կամ չափից ավելի ձգվելու արդյունքում:  Այն սովորական վիճակ է, որ չի առաջացնում որևէ լուրջ առողջական խնդիր, բայց կարող է կոսմետիկ մտահոգություն առաջացնել շատերի մոտ:

Կլինիկորեն ստրիաները սկզբնապես ի հայտ են գալիս որպես ասիմետրիկ, փոքր-ինչ այտուցված, կարմիր գծեր (striae rubrae), որոնք ժամանակի ընթացքում դառնում են սպիտակավուն կամ մարմնագույն և շատ ավելի քիչ նկատելի (striae albae): Սովորաբար հայտնաբերվում են կոնքերի, ազդրերի, որովայնի և հետույքի վրա, դեռահասների, ավելորդ քաշ ունեցողների, հղի կանանց կամ նրանց մոտ, ովքեր քաշի կամ հասակի արագ ավելացման փուլում են:

Ստրիա (striae) — բառի սկզբնական իմաստը՝ ակոս։ Դրանք լինում են՝

  • Դեռահասների ստրիաներ (հանդիպում են դեռահասների մոտ);
  • Ֆիզիոլոգիական ստրիաներ (կապված չեն որևէ հիվանդության կամ վիճակի հետ);
  • Պաթոլոգիական ստրիաներ (պայմանավորված են որևէ հիվանդության կամ վիճակի հետ);
  • Կարմիր ստրիաներ (Striae rubrae);
  • Սպիտակ ստրիաներ (Striae albae);
  • Ատրոֆիկ ստրիաներ (Striae atrophicae), մաշկը նոսրանում է));
  • Հղիությունից հետո առաջացող ստրիաներ (Striae gravidarum);
  • Սև ստրիաներ (Striae nigrae);
  • Մուգ կապույտ ստրիաներ (Striae caerulea):

Ու՞մ մոտ են առաջանում ստրիաները

Ստրիաները շատ տարածված են և առաջանում են դեռահաս աղջիկների 70%-ի և տղաների 40%-ի մոտ: Դրանք ի հայտ են գալիս մարմնի որոշակի հատվածներում, որտեղ մաշկը ենթարկվում է շարունակական և զարգացող ձգման, ներառյալ՝

  • Հղի կանանց որովայնի և կրծքավանդակի հատվածները,
  • Դեռահասներ, ովքեր արագ քաշ և հասակ են հավաքում (ազդրերի, հետույքի, կրծքերի հատվածներում), 
  • Բոդի-բիլդերների ուսերի հատվածը,
  • Գեր կամ ավելորդ քաշ ունեցող մարդիկ։

Ստրիաները կարող են առաջանալ նաև ներբերանային կամ տեղային կորտիկոստերոիդների և անաբոլիկ ստերոիդների երկարատև օգտագործման հետևանքով։ Սրանք նաև Կուշինգի համախտանիշի ախտանիշներն են, որի ժամանակ մակերիկամների կեղևի ակտիվությունը չափազանց մեծ է:

Ի՞նչ տեսք ունեն ստրիաները

Ստրիաների առաջացման վաղ նշաններից են մաշկի բարակելը և վարդագույն երանգ ստանալը: Երբեմն դրանք կարող են քոր առաջացնել: Հայտնվում են նաև կարմրավուն կամ մանուշակագույն, թեթևակի այտուցված գծեր՝ մաշկի զոլերի հատվածում ուղղահայաց ուղղությամբ (striae rubrae)։ Ժամանակի ընթացքում դրանք դառնում են սպիտակավուն կամ մարմնագույն և շատ ավելի քիչ նկատելի (striae albae):  Այս նշանները սովորաբար ունենում են մի քանի սանտիմետր երկարություն և 1–10 մմ լայնություն։ Կորտիկոստերոիդների օգտագործման կամ Կուշինգի համախտանիշի հետևանքով առաջացած նշանները հաճախ ավելի մեծ ու լայն են և կարող են ընդգրկել մարմնի այլ հատվածներ ևս՝ ներառյալ դեմքը:

Մանրադիտակային առանձնահատկություններ

Մանրադիտակի տակ հյուսվածքը շատ նման է սպիի հյուսվածքին, որը փոխվում է կոլագենային մանրաթելերի դասավորության մեջ՝ սովորական ալիքաձև պատկերից մինչև ավելի հորիզոնական շերտավորված նախշի:

Կարմիր ստրիաների (striae rubrae) հիստոպաթոլոգիական առանձնահատկությունները մաշկի բիոպսիայի ժամանակ ներառում են՝

  • Մաստ բջիջների բացակայություն;
  • Էլաստոլիզ;
  • Կոլագենի կառուցվածքային փոփոխություններ;
  • Ֆիբրոբլաստներ;
  • Մաշկի այտուց;
  • Պերիվասկուլյար լիմֆոցիտներ։

Սպիտակ ստրիաները (Striae albae) հիշեցնում են սպիի հյուսվածք՝

  • Էպիդերմիսի ատրոֆիա;
  • Մաշկի հյուսվածքային կորուստ;
  • Խիտ փաթեթավորված կոլագենի պարկեր մաշկի մակերեսին զուգահեռ:

Ստրիաները կարելի է շփոթել գծային էլաստոզի հետ, որի ժամանակ ըստ հիստոպաթոլոգիական տվյալների նկատվում է առաձգական մանրաթելերի ավելացում։

Կանխարգելում

Առաջին քայլը կանխարգելումն է, որը ներառում է մաշկի խոնավացում, դեղորայքի ճիշտ օգտագործում և խուսափում ավելորդ քաշից, թեև սեռական հասունացման և հղիության ընթացքում քաշի արագ աճը կարող է անխուսափելի լինել:

Տարիներ շարունակ հղիներին առաջարկվել է առատորեն օգտագործել տեղային խոնավացնող միջոցներ՝ ստրիաների առաջացումը կանխելու համար։ Այս դեպքում փաստերը դեռևս լիովին պարզ չեն, չնայած ցույց է տրվել, որ լրացուցիչ խոնավությունը և մերսումը թույլ են տալիս մաշկին ձգվել և հարմարվել, քանի որ մոր որովայնը մեծանում է և պոտենցիալ նվազագույնի է հասցվում ստրիաների ձևավորումը: Սովորաբար խորհուրդ է  տրվում օգտագործել կակաոյի և շիի յուղ պարունակող խոնավացնող միջոցներ։ Խորհուրդ են տրվում նաև ուշադրություն դարձնել այլ բաղադրիչների, որոնք ներառում են՝ վիտամին E, հիալուրոնաթթու, էլաստին, ձվի յուղ (հավի ձվի դեղնուցից պատրաստված բաղադրիչ, որն օգտագործվում է Ճապոնիայում) և ցորենի սերմի յուղ (բարձր պարունակությամբ վիտամին E):

 

Բուժում

Ստրիաների բուժումը փոքր-ինչ բարդ և երկարատև կարող է  լինել, քանի որ շատ մեթոդներ միայն նվազագույն բարելավումներ են առաջացնում: Բավարար ապացույցների բացակայությունը թույլ է տալիս բազմաթիվ տեսությունների գոյությունը՝ կապված ստրիաների թե՛ ճիշտ, թե՛ սխալ բուժման վերաբերյալ: Ոչ մի բուժում չի համարվում ոսկե ստանդարտ, սակայն կան բուժման մեթոդներ, որոնք ցույց են տվել որոշակի արդյունավետություն՝ սկսած տեղային թերապիաներից մինչև լազերային բուժում:                

Ստրիաները, սովորաբար իրենցից ներկայացնում են միայն կոսմետիկ խնդիրներ, բայց հազվադեպ, եթե ավելի ընդգրկուն հատված են ներառում, դրանք կարող են դառնալ խոցային կամ հեշտությամբ պատռվել նպաստող իրավիճակում։ Դեռահասների մոտ առաջացող նշանները ժամանակի ընթացքում դառնում են ավելի քիչ տեսանելի և հիմնականում բուժում չեն պահանջում:

Այլ դեպքերում, եթե նշանները անհանգստության պատճառ են հանդիսանում, ապա կարող են կիրառվել հետևյալ տեղային թերապիաները ՝

  • Խոնավացնող միջոցներ;
  • Տեղային ռետինոիդային թերապիա;

Ռետինոիդներն աշխատում են՝ մեծացնելով բջջային շրջանառությունը և կոլագենի արտադրությունը, սակայն չպետք է օգտագործվեն հղիության ընթացքում՝ պտղին չվնասելու համար:

  • բնական թթուներ

վիտամին C-ն և α-հիդրօքսի թթուները, որը պարունակվում է սովորական սննդամթերքներում, օրինակ՝ գլիկոլաթթու, կաթնաթթու, կիտրոնաթթու։

  • Քիմիական պիլինգներ;
  • Իմպուլսային լազերային թերապիա;
  • Լազերային ֆրակցիոն թերապիա;

Լազերային թերապիան ցույց է տվել որոշակի բարելավում ստրիաների վաղ կարմիր, բորբոքային փուլում։ Այն նվազեցնելով կարմրությունը և որոշ չափով ախտահարումների աճը:

Ատրոֆիկ սպիտակ ստրիաների բուժման ընթացքում սովորաբար օգտագործվում է ֆրակցիոն, էքսիմերային և IPL լազերներ, սակայն սրանք ավելի քիչ արդյունավետ են, բայց կարող են օգնել նվազեցնել ախտահարված հատվածների արտահայտված տեսքը՝ ուժեղացնելով կոլագենի արտադրությունը և ախտահարումների հղկումը՝ ապահովելով մաշկի հարակից հատվածների հետ միաձուլումը:

  • Գոյություն ունեն տարատեսակ լազերներ՝ բազմաթիվ կիրառություններով, և  բուժման մեթոդի ընտրությունը կախված է մաշկի գույնից և կառուցվածքից:
  • Մաշկի ռադիոֆրակցիոն ասեղային ներգործություն։

Ինչպես տեսնում եք, կան բազմաթիվ տեղեկություններ ստրիաների բուժման վերաբերյալ։ COSMOLAB-ում մշակվել են բուժման համակցված մեթոդներ՝ ներգործության տարբեր տեսակների կիրառմամբ և մաքսիմալ արդյունավետ բուժման համար։  Սակայն դրանց կիրառումը ենթադրում է մանրակրկիտ անամնեզ։ Ահա թե ինչու է կարևոր մաշկաբանի հետ խոսել վնասվածքների չափերի, բուժման փուլերի մասին և ունենալ իրատեսական ակնկալիքներ արդյունքի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի գտնել բուժման ամենաարդյունավետ մեթոդը։

Մեր էսթետիկ բժշկության բաժանմունքում մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք զանգով կամ առցանց՝

011 55 00 22, 044 55 00 22

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) Laser Lab by COSMOLAB
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5) Body Lab by COSMOLAB

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում, մանրամասներ ամենահայտնի և անվտանգ մազահեռացման մեթոդի մասին՝ կարդալ ավելին։