Գլխամաշկի մեզոթերապիա | Այն ինչ պետք է իմանալ

Ի՞նչ է գլխամաշկի մեզոթերապիան

Գլխամաշկի համար նախատեսված մեզոթերապիան ժամանակակից մեթոդ է, որն ուղղված է գլխամաշկի վիճակի բարելավմանը։

Ներարկումային մեզոթերապիան տարբեր օգտակար նյութերի ներմուծումն է մաշկի միջին շերտեր, որը տրամադրում է պահանջվող նյութի քանակությունն ուղղակիորեն մազի ֆոլիկուլներին։

Համալիր բուժման միջոցով այս մեթոդը թույլ է տալիս արագ և արդյունավետ կերպով լուծել գլխամաշկի խնդիրները, կանգնեցնել մազաթափությունը, ակտիվացնել մազերի աճը, վերականգնել և բարելավել մազերի վիճակը՝ ամբողջ երկարությամբ:

Գլխամաշկի մեզոթերապիա միջամտության ցուցումները

 Գլխամաշկի մերոզաթերապիա առաջարկվում է կատարել հետևյալ կլինիկական դեպքերում՝

  • Օջախային մազաթափության դեպքում;
  • Ծննդաբերությունից և կրծքով կերակրելուց հետո վնասված մազերի դեպքում;
  • Էսթետիկ թերությունների դեպքում՝ փխրուն ու չոր մազեր, վնասված ծայրեր և այլն;
  • Գլխամաշկի զգայունության բարձրացման դեպքում;
  • Թեփի առկայության ժամանակ;
  • Ճարպագեղձերի չափազանց շատ աշխատանքի դեպքում;
  • Վաղ ճերմակելու ժամանակ;
  • Գլխամաշկի հետ կապված հիվանդությունների դեպքում (անհրաժեշտ է մասնագետի հետ խորհրդակցություն):

Մազերի աճի համար նախատեսված մեզոթերապիաներ վիտամինային կոկտեյլներ

Վիտամինային հատուկ կոմպլեքսները և մաշկի բարելավման համար անհրաժեշտ հատուկ նյութերը կանխում են մազաթափությունը և խթանում նոր մազերի ակտիվ աճը՝ էապես բարելավելով դրանց էսթետիկ տեսքը:

Ինչպե՞ս է գործում մեզոթերապիան մազերի աճի համար

Արյան միկրոշրջանառության բարելավման հաշվին՝ ակտիվանում է նոր մազերի աճը: Իր հերթին, ներթափանցելով անմիջապես ֆոլիկուլներ՝ սննդանյութերը, վիտամիններն ու էկստրակտները, մազերը հագեցնում են` երկարացնելով մազերի աճի փուլը, ինչպես նաև ավելացնելով հաստացնելով ու խտացնելով դրանք:

Մազերի աճի համար նախատեսված մեզոթերապիաներ որո՞նք են օգտակար հատկությունները՝

Միջամտության համար նախատեսված մեզոկոկտեյլներում համատեղվում են տարբեր ծագման օգտակար նյութեր՝

  • Տարբեր խմբերի վիտամիններ;
  • Օգտակար միկրոտարրեր;
  • Օրգանական ծագման թթուներ;
  • Կենդանական ծագման և բուժիչ բույսերի էկստրակտներ;
  • Որոշակի դեղամիջոցներ:

Գլխամաշկի մեզոթերապիա միջամտության արդյունքը՝

Ներարկումային մեզոթերապիան ունի մնայուն կուտակային և երկարաժամկետ ազդեցություն: Միջամտությունից հետո արդյունքը կլինի հետևյալը.

  • գլխի մաշկի վիճակի բարելավումը;
  • մազերի կառուցվածքի և որակի բարելավումը ամբողջ երկարությամբ;
  • մազաթափության խնդրից ազատումը,
  • մազերի աճի ակտիվացումը։

Մեզոթերապիան մազաթափության համար. արդյունավետ բուժում՝

Մազաթափության դեմ նախատեսված մեզոթերապիան արդյունավետ է ինչպես ցանկացած տարիքի կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Համալիր բուժման հետ համատեղ միջամտությունը ի վիճակի է լուծել ոչ միայն ցրված մազաթափության, այլև մազաթափության այլ հնարավոր տարբերակները:

Ինչպե՞ս է գործում մազաթափության դեմ նախատեսված մեզոթերապիան

Միջամտությունը պայքարում է խնդիրների դեմ միանգամից երեք հիմնական ուղղություններով.

  • Ավելացնում է արյան շրջանառությունը;
  • Մազարմատները հագեցնում է բուժիչ նյութերով;
  • Պայքարում է մազի ֆոլիկուլում հորմոնալ անհավասարակշռության դեմ:

 

Մեզոթերապիայի արդյունքները մազաթափության դեպքում՝

Մազաթափության ժամանակ մեզոթերապիայի օգտագործման արդյունքում գլխամաշկը հսկայական խթան է ստանում ապաքինման համար, սկսվում է մազաթափության դադարեցման գործընթացը և վերականգնվում դրանց հետագա աճի գործընթացը:

Ինչպե՞ս է իրականացվում գլխամաշկի մեզոթերապիան՝

Միջամտության անցկացման հիմնական փուլերը.

  • Մաշկաբան-կոսմետոլոգի հետազոտություն և խորհրդատվություն (անհրաժեշտ է տեղեկանալ՝ արդյո՞ք նախկինում գլխամաշկի մեզոթերապիա արվել է, արդյո՞ք կան քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև ծանոթանալ միջամտության ցուցումներին):
  • Միջամտության նախապատրաստում, նյութերի անհատական ընտրություն, յուրաքանչյուր պացիենտի համար անհատական վիտամինային կոկտեյլներ;
  • Անհրաժեշտ նյութերի ներարկման և գլխամաշկի վերջնական բուժման փուլ:

Կարևոր է իմանալ: Ներարկման հատվածում կարող են առաջանալ ցավ և կարմրություն, որոնք, ի վերջո, անհետանում են, և միջամտության ընթացքում համարվում են նորմալ:

Գլխամաշկի մեզոթերապիա քանի՞ միջամտություն է անհրաժեշտ՝

Գլխամաշկի մեզոթերապիայի առավելագույն արդյունավետության համար անհրաժեշտ է կատարել 6-10 միջամտություն՝ 1 շաբաթ ընդմիջումներով: Արդյունքն ունի կուտակային հատկություններ, արտահայտվում է աստիճանաբար և պահպանվում է 6 ամսից մինչև 1,5 տարի կամ ավելի երկար՝ կախված օրգանիզմի անհատական առանձնահատկություններից:

Միջամտության արժեքը

Միջամտության արդյունավետությունը և արժեքը կախված են բազմաթիվ գործոններից։ Պետք չէ վստահել առանց բժշկական կրթության մասնագետների, որոնք ունեն ոչ բավարար գիտելիքներ այնպիսի մեթոդների մասին, ինչպիսին է մեզոթերապիան: Առողջության արժեքը վեր է ամեն ինչից: Գլխամաշկի մեզոթերապիան և դրա արժեքը կախված է նաև անհատական ընտրված վիտամինային կոկտեյլներից:

Եթե Ձեզ նույնպես անհանգստացնում են վերոնշյալ խնդիրները և ունեք խորհրդի կարիք՝ առաջարկում ենք գրանցվել առաջնային խորհրդատվության, որն ի դեպ «CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում անվճար է։ Բժիշկը կներկայացնի միջամտության էությունն ու կպատասխանի Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Գրանցվել կարող եք՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)