Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում

«CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը կատարվում է միայն գերհզոր և արդյունավետ սարքավորումներով, և որ ամենակարևորն է՝ բացառապես բժշիշկների կողմից։

Մանրամասն միջամտության մասին

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումն անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ և անվտանգ մեթոդներից է։

Որո՞նք են ալեքսանդրիտային լազերային մազահեռացման հիմնական առավելությունները․

• Մազահեռացման միջամտությունների ժամանակ օգտագործվող 755 նմ երկարությամբ ալեքսանդրիտային լազերային ճառագաթը ամենահզոր օպտիկական էներգիայի կրողն է, որն ամբողջությամբ կլանվում է մազարմատի կողմից և շնորհիվ բարձր օպտիկական էներգիայի անմիջապես քայքայում է այն։

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը իրականացվում է ոչ կոնտակտային, առանց գելի օգտագործման, մազածածկույթը միջամտությունից առաջ չի սափրվում, այն պետք է չգերազանցի 1-2 մմ երկարությունը։

• Մազածածկույթն անմիջապես ենթարկվում է կարբոնիզացիայի՝ քայքայման։ Գալիս եք մազածածկույթով՝ հեռանում առանց մազածածկույթի։

• Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման համար մաշկի ըստ ֆիցպատրիկի I-III տեսակները համարվում են ամենաօպտիմալը, քանի որ հենց այս տեսակներն էլ ամենատարածվածն են ՀՀ-ի տարածքում, ուստի այս մեթոդն ամենաարդյունավետներից է։

• Ի հակադրություն մյուս մազահեռացման մեթոդների՝ բարձր արդյունավետության շնորհիվ ալեքսանդրիտային լազերային մազահեռացման դեպքում միջամտությունների քանակը և միջամտությունների միջև միջակայքերն ամենամաքսիմալն են

•Լազերային ճառագայթի լուսարձակման տևողության և հզորության անհատական կարգաբերման հնարավորությունը թույլ է տալիս ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի համար՝ ելնելով մաշկի գույնից, մազի հաստությունից, գունավորումից և տեղակայման վայրից։

Ի՞նչ սարքավորումներով է կատարվում ալեքսանդրիտային մազահեռացումը․

«CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքն առաջարկում է էսթետիկ բժշկության ոլորտում առաջատար համարվող, լազերային բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների սարքավորումները՝

Իտալական բժշկական լազերային սարքավորումներ արտադրող Quanta System ընկերության Evo Domino սարքավորումը, ի դեպ «CosmoLab»-ը ընկերության գործընկեր կլինիկան է ՀՀ-ում։

Ամերիկյան բժշկական սարքավորումներ արտադրող Candela ընկերության GentleLase Pro-U սարքավորումը։

Ինչպե՞ս է ընթանում միջամտությունը․

Մազի կառուցվածքում առկա մելանինի քրոմոֆորը կլանում է լազերային օպտիկական էներգիան՝ փոխակերպում ջերմային էներգիայի՝ ինչի արդյունքում մազը քայքայվում է։

Ցավո՞տ է արդյոք միջամտությունը․

Ներկայացված երկու սարքավորումների դեպքում էլ գործ ունենք տարբեր սառեցման համակարգերի հետ։

Իտալական Quanta System ընկերության Evo Domino սարքավորման դեպքում կիրառվում է առանձին սառեցման համակարգ, որը սառը օդ է փչում անմիջապես մազահեռացման համար նախատեսված ծայրակալից։ Սառեցման այս համակարգի շնորհիվ ալեքսանդրիտային լազերային մազահեռացման միջամտությունն այս սարքավորմամբ ամենաանցավն է համարվում։

Ամերիկյան Candela ընկերության GentleLase Pro-U սարքավորման դեպքում կիրառվում է սառեցման հատուկ DCD համակարգը, որը ջերմազգացողության հավանական շեմը նվազագույնի է հասնում։ Լազերային լուսարձակման տևողությունն ու էներգիան բժշկի կողմից ընտրվում են այնպես, որպեսզի մազերը քայքայվեն՝ առանց վնասելու հարակից հյուսվածքները։

Ե՞րբ է նկատելի արդյունքը․

Բազմաթիվ կլինիկական հետազոտություններ ցույց են տվել, որ լազերային մազահեռացման մի քանի միջամտություններից հետո մազերի քանակը պակասում է։ Մնացած մազածածկույթը բարակում է՝ ստանում բաց գունավորում և դառնում ավելի աննկատ։

Հարկ է նշել՝ միջամտության հետևանքով ջերմային ազդեցության են ենթարկվում միայն ակտիվ աճի փուլում գտնվող մազարմատները։ Որպես կանոն այդ փուլում են գտնվում մազարմատների 20-30%-ը, այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջանում պրոցեդուրան կրկնել որոշակի պարբերականությամբ՝ բոլոր ոչ ակտիվ ֆոլիկուլների համար, որոնք նախորդիվ չեն ենթարկվել լազերային ճառագայթի ազդեցության։ Այսպիսի պարբերականությամբ պոցեդուրայի իրականացումը թույլ է տալիս ազատվել անցանկալի մազածածկույթից, մաշկի վրա երևացող սև կետերից և զանազան այլ էսթետիկական անհարմարություններից՝ առանց վնասելու եւ գրգռելու հարակից հյուսվածքները։

Որպես կանոն միջամտությունը ցուցված է կատարել միջինում 8 անգամ (դեմքի և պարանոցի շրջանում քիչ ավելի` կախված մազի աճի փուլերից) 35-60 օր ընդմիջումներով։

լազերային մազահեռացում
Ալեքսանդրիտային մազահեռացում
Depositphotos_14901431_original.jpg
Neurology Department
Depositphotos_108632504_original.jpg
Gynaecology Department
Depositphotos_149455944_original.jpg
Traumotology Department
Depositphotos_35753015_original.jpg
Births Department
Depositphotos_14105166_original.jpg
Cardiology Department
  • Ստորև ծանոթացեք նաև թե ինչպե՞ս է պետք նախապատրաստվել միջամտությանը և հատկապես ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել ալեքսանդրիտային մազահեռացում կատարելիս։

 Ինչպե՞ս է պետք նախապատրաստվել ալեքսանդրիտային մազահեռացմանը․

Ալեքսանդրիտային հիմքով լազերային մազահեռացումից առաջ հարկավոր է, որպեսզի մազածածկույթի երկարությունը չգերազանցի 1-2 մմ-ն։ Մազածածկույթի երկարությունը նշված չափով պահելու համար կարելի է սափրել միջամտությունից 2 օր առաջ կամ պարզապես կարճացնել մազածածկույթը հատուկ սարքավորման միջոցով։

Հարկ է նշել նաև, որ միջամտության համար մաշկը պետք է լինի մաքուր՝ զերծ տարատեսակ կոսմետիկ նյութերից և ալկոհոլ պարունակող միջոցներից։

Ի՞նչ է պետք իմանալ ալեքսանդրիտային մազահեռացման մասին, որը խի՛ստ կարևոր է․

Շուկայում տարածված են բազում ալեքսանդրիտային մազահեռացում կատարող սարքավորումներ, ինչպե՞ս կողմնորոշվել՝ ո՞րն է պետք ընտրել։

1․ Պետք է ուշադրություն դարձնել սարքավորման մակնիշին՝ ունի՞ արդյոք արտոնագրեր և սերտիֆիկացումներ․

«CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում ալեքսանդրիտաին լազերային մազահեռացումը կատարվում է իտալական և ամերիկյան բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների սարքավորումներով, որոնք ունենք եվրոպական CE և ամերիկյան FDA արտոնագրեր։

2․ Պետք է ուշադրություն դարձնել մասնագետի մասնագիտացմանը, տիրապետու՞մ է արդյոք մեթոդի մանրամասներին․

«CosmoLab»-ում ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը կատարվում է միայն լիցենզավորված բժիշկների կողմից, ովքեր միշտ հետևողական են միջամտության արդյունավետության հարցում և տիրապետում են լազերային սարքավորումների հետ աշխատելու ողջ մեխանիզմներին։

3․ Ի՞նչ պայմաններում է կատարվում միջամտությունը, արդյո՞ք պահվում են սանիտարահիգիենիկ նորմերը։

Քանի որ ալեքսանդրիտային լազերային մազահեռացման ժամանակ սարքավորման ծայրակալը շփվում է մարմնի մակերեսի հետ՝ ճիշտ չախտահանվելու դեպքում կարող է պատճառ դառնալ տարբեր հիվանդությունների տարածման։ Այդ է պատճառը, որ մազահեռացումը բժշկական կենտրոններում կատարելիս՝ կարելի է վստահ լինեն ախտահանման կարգի և սանիտարահիգիենիկ մյուս նորմերի պահպանման հարցում։

4․ Որտե՞ղ է կատարվում միջամտությունը։

Ինչպես արդեն հասկացաք հոդվածից՝ ցանկացած միջամտություն, որը կապված է մազահեռացման, մաշկի և առողջության հետ, պետք է կարևորվի։

Մազահեռացման դեպքում գործ ունենք մաշկում կառուցվածքային փոփոխությունների հետ, հետևաբար ամբողջ գործընթացը պետք է վերահսկվի փորձառու և բանիմաց մաշկաբանների կողմից։

5․Ի՞նչ հակացուցումներ ունի ալեքսանդրիտային մազահեռացումը։

Բոլոր այս դեպքերում ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը հակացուցված է։

• մաշկային բորբոքային կամ քրոնիկ հիվանդություններ (հատկապես սրված շրջան)
• օնկոլոգիական հիվանդություններ
• մաշկային նորագոյացություններ
• շաքարային դիաբետ
• հղիություն
• կրծքով կերակրման շրջան
• մաշկի մուգ ֆոտոտիպ (գունավորում) կամ արևայրուքի առկայություն
• կելոիդային տիպի սպիագոյացման հակում
• ալերգիկ դրսևորումներ
• վարիկոզ
• մաշկի տվյալ հատվածում վնասվածքների և քերծվածքների առկայություն
• սուր շնչառական հիվանդություններ, ջերմության առկայություն
• հակաբիոտիկների օգտագործման շրջան
• նախքան սեռահասունացման տարիքը միջամտությունը չի թույլատրվում կատարել


6․ Ամենակարևորը՝ արդյո՞ք մատչելի է միջամտության արժեքը։

Շատերը ալեքսանդրիտային լազերային մազահեռացում ընտրելիս առաջնորդվում են արժեքով, ընտրում են այն կենտրոններին, որտեղ միջամտություն համար սահմանված են ցածր արժեքներ։

Եթե ծանոթացաք վերը նշված բոլոր կետերին, ապա միանշանակ կհամաձայնեք, որ արտոնագրված մեթոդով, բժշկական կենտրոնում և բժիշկների միջոցով կատարվող լազերային մազահեռացումը չի կարող ունենալ ցածր արժեք։

Այնուամենայնիվ, պետք չի վտանգել առողջությունը, պետք է ընտրել վստահելին և արտոնագրվածը։ Վստահել միայն լիցենզավորված մասնագետների, ովքեր կպատասխանեն Ձեզ հուզող բոլոր հարցերին, կլինեն բարեհամբույր և հետևողական։



7․ Այնուամենայնիվ, առանց զեղչերի հնարավոր չէ։

Ծանոթացե՛ք ստորև։

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի  էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

 

Բլոգ