հետակնե

Ի՞նչ է հետակնեն

Ակնեն մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը հանդիպում է բնակչության մոտ՝ հետևյալ տարիքային բաշխվածությամբ՝

12-24 տարեկան բնակչության 85%-ի մոտ

25-45 տարեկան բնակչության 2-10%-ի մոտ

Այն սովորաբար տեղակայվում է դեմքի, պարանոցի, մեջքի և կրծքավանդակի վերին հատվածներում։

Ակնեի ախտորոշումը՝ որպես կանոն դժվարություններ չի առաջացնում և հիմնված է կլինիկական պատկերի վրա.

  • կոմեդոններ,
  • պապուլաներ,
  • բշտեր,
  • հանգույցներ,
  • կիստաներ
  • տիպիկ տեղայնացում։

Ակնեի բորբոքային տարրերի զարգացումը կարող է ավարտվել հետակնեի ախտանիշներով՝ հետբորբոքային հիպերպիգմենտացիա և սպիներ: Հետակնեի ախտանիշները հաճախ առաջանում են ինչպես կոմեդոնների ոչ պրոֆեսիոնալ մաքրման, այնպես էլ տանը՝ ինքնուրույն հետակնե էլեմենտների բորոբոքային պարունակությունից ազատվելու նպատակով այն սեղմելու պատճառով:

Հետակնեի ախտանշանները կարող են ձևավորվել ակնեով պացիենտների 90%-ի մոտ: Ինչ վերաբերում է պացիենտների կյանքի որակին, ապա սպիները կարող են առաջացնել հոգեբանական եւ հուզական խնդիրներ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետակնե ախտանիշները հանգեցնում են ինքնագնահատականի իջեցմանը, սոցիալական փաոխհարաբերությունների, և նույնիսկ աշխատանք գտնելու դժվարություններին:

Հետակնեի տեսակներն ու փուլերը

Հետակնեի հիմնական և ամենատարածված ախտանիշներն են՝

  • Հիպերպիգմենտացիան
  • Ատրոֆիկ սպիները
  • Հիպերտրոֆիկ սպիները

Հիպերպիգմենտացիա

 Հիպերպիգմենտացիան  նորմալ և ավելի մուգ գունավորված մաշկի տարածքներ են, որոնք տեղակայված են միմյանց հետ և ձևավորում են անհավասար երանգ:

Բացի այդ, բնորոշ են նաև կարմիր բծերը, մաշկի լայնացած ծակոտիները՝ հաճախ ճարպով լցված, պաթոլոգիական սպիների առկայությունը։ Ճարպագեղձերի արտադրանքի ելքի արգելափակման տարածքում ձևավորվում են աթերոմաներ (ճարպային գեղձի կիստաներ, որոնք լցված են ճարպային սեկրեցիայով) կամ միլիաներ։

Սպիներ

Հետկնե սպիների պաթոգենեզը արտացոլում է կոլագենի ձեւավորման եւ ժամանակավոր մատրիցայի քայքայման գործընթացների հավասարակշռության աստիճանը: Բորբոքման նկատմամբ հյուսվածքի արձագանքից կախված՝ ակնեի էլեմենտների վերացումը կարող է ուղեկցվել երեք տեսակի սպիների ձեւավորմամբ՝

  • Ատրոֆիկ (մաշկի ներհրված հատվածներ) դեպքերի մինչ 80%
  • Հիպերտրոֆիկ (մաշկի մակերևույթից բարձր հատվածներ) դեպքերի մինչ 10-20% դեպքում
  • Կելոիդ (հազվադեպ)

Ատրոֆիկ սպիներն ավելի հաճախ ձևավորվում են դեմքի վրա և հազվադեպ են

հայտնաբերվում մարմնին։ Աելի հաճախ՝ մեջքի վերին հատվածում։

Հիպերտրոֆիկ սպիները, ընդհակառակը, ավելի հաճախ նկատվում են մեջքի և կրծքավանդակի վրա։

 

Կելոիդային սպիները հազվադեպ են և դրնաց առաջացման մեջ ներգրավված են մի շարք գեներ։

Ատրոֆիկ սպիների տեսակները

Ատրոֆիկ սպիների ձևավորումը հիմնականում տեղի է ունենում շարակցական հյուսվածքի սպիտակուցային բաղադրիչների տեղային քայքայման պատճառով, իսկ դրա պատճառ կարող են հանդիսանալ ինչպես բորբոքային, այնպես էլ մեխանիկական վնասվածքները։

Ատրոֆիկ սպիները ամենատարածվածն են և կախված ատրոֆիկ սպիների ձևից ու ախտահարման խորությունից՝ դրանք համաձայն բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ  Jacob C.I. -ի դասակարգման, ունեն 3 ենթատեսակ՝

Սեպաձև-IcePeack

Ափսեաձև-Rolling scar

Արկղանման-Boxscar

սպիների տեսակներ

CosmoLab Clinics-ի կլինիկական պրատիկայում առանձնահատուկ կարևորվում են սպիների առաջացման ռիսկերը և դեռևս ակնեի բուժման փուլում կատարվում են կանխարգելիչ բուժումներ։

Հետակնե սպիների առաջացման ռիսկի գործոններն են՝

 

  • Ծանր ակնե

Ամենից հաճախ սպիները առաջանում են հանգուցային, կոնգլոբատսյին ակնեից հետո, թեև սպիները կարող են զարգանալ ցանկացած էլեմենտից հետո:  

 

  • Գենետիկ գործոններ

Գոյություն ունի գենետիկ բաղադրիչ՝ կապված վերականգնողական պրոցեսների ռեակտիվության հետ՝ ի պատասխան վնասվածքի (մետալոպրոտեինազների, կոլագենի, անոթային էնդոթելային աճի գործոնների և այլ գեների պոլիմորֆիզմի համակցություն): Կելոիդների առաջացումը գենետիկորեն է պայմանավորված։

 

  • Հիվանդության տևողությունը
    • Հիվանդության տևողությունը առանց համապատասխան թերապիայի
    • Հիվանդության ռեցիդիվները
  • Արդյունավետ բուժման ուշ սկիզբը

Այս ասպեկտը փոխկապակցված է կլինիկական իրավիճակին համապատասխան համարժեք բուժման բացակայության հետ (ծանրության աստիճան, ախտահարման աստիճան):

  • Հյուսվածքների խորը վնասվածքներ

Կոմեդոնների և բորբոքային տարրերի հեռացում, (խորը վնասվածքներ, որոնք առաջանում են ոչ պրոֆեսիոնալ հեռացման դեպքում)։

 

  • Տեղայանցում մարմնի վրա

Կրծքավանդակի, ուսերի և մեջքի ցանի տարրերի տեղայնացումը սովորաբար դիտվում է՝ որպես ծանր աստիճան, և դեմքի ցանի առկայության դեպքում դիտարկելի է նաև համակարգային ռետինոիդի նշանակումը:

 

  • Ակնեն նորածինների մոտ

Նկատվում է հստակ կորելացիա դեռահասների շրջանում ակնեի ծանր ձևերի և ակնեով հիվանդ նորածինների մոտ։

 

  • Գենդերային հատկանիշ

Ակնեի ծանր ձևերն ու ակնեից հետո սպիները տղամարդկանց շրջանում առավել շատ են ախտորոշվում։

 

  • Մաշկի ֆոտոտիպը

Մաշկի IV-VI ֆոտոտիպով հիվանդների մոտ ակնեից հետո սպիների առաջացման ռիսկն ավելի բարձր է ։

 

Կլինիկական պրակտիկայում  կարևոր է նաև գնահատել սպիների ծանրության աստիճանը, քանի որ դա ուղղակիորեն ազդում է բուժման մեթոդի ընտրության վրա: CosmoLab Clinics-ի բժիշկ-մաշկաբանները այն դասակարգում են ըստ Գ.Գուդմանի կողմից մշակված հետակնե սպիների վարկանիշային սանդղակի՝ հիմնված կոսմետիկ խնդրի ծանրության վրա։

 

  • Բծային

Էրիթեմատոզ, հիպերկամ հիպոպիգմենտացված հարթ սպիներ, որոնք չեն փոխում մաշկի կառուցվածքը, բայց ազդում են դրա գույնի վրա։

 

  • Թույլ

Թույլ արտահայտված ատրոֆիկ կամ հիպերտրոֆիկ սպիները, որոնք չեն տարբերվում 50 սմ և ավելի հեռավորության վրա, հեշտությամբ քողարկվում են կոսմետիկ միջոցներով։ Տղամարդկանց մոտ բնորոշվում են կզակի հատվածում՝ սափրվելուց հետո աճող մազերի ստվերներով, էկստրաֆացիալ տեղայնացմամբ։

 

  • Միջին

Չափավոր ատրոֆիկ կամ հիպերտրոֆիկ սպիները, որոնք հստակ տեսանելի են 50 սմ կամ ավելի հեռավորության վրա, վատ են քողարկվում կոսմետիկ միջոցներով։ Տղամարդկանց մոտ բնորոշվում են կզակի հատվածում՝ սափրվելուց հետո աճող մազերի ստվերներով, էկստրաֆացիալ տեղայնացմամբ։ Մաշկը ձգվելիս ատրոֆիկ սպիները հարթվում են։

 

  • Ծանր

Արտահայտված ատրոֆիկ կամ հիպերտրոֆիկ սպիները, որոնք հստակ տեսանելի են 50 սմ կամ ավելի հեռավորության վրա, վատ են քողարկվում կոսմետիկ միջոցներով։ Տղամարդկանց մոտ բնորոշվում են կզակի հատվածում՝ սափրվելուց հետո աճող մազերի ստվերներով, էկստրաֆացիալ տեղայնացմամբ։ Մաշկը ձգվելիս ատրոֆիկ սպիները չեն հարթվում։

Հետակնեի ախտանիշների բուժման մեթոդները

Հետակնե հիպերպիգմենտացիայի բուժումը

Հետակնե հիպերպիգմենտացիան բորբոքման արդյունք է և ժամանակի ընթացքում հակված է վերանալու: Այնուամենայնիվ, եթե հիվանդը մտահոգված է այս ախտանիշով, ապա անհրաժեշտ է դիտարկել բուժման հետեւյալ տարբերակները՝

  • Դերմատոկոսմետիկա,
  • Պիլինգներ,
  • Լազերային կամ լուսային պրոցեդուրաներ։

Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ դերմատոկոսմետիկայի օգտագործումը արդյունավետ է ակնեից հետո հիպերպիգմենտացիան վերացնելու համար: Դերմատոկոսմետիկ միջոցները կարող են օգտագործվել որպես մոնոթերապիա կամ սարքավորումային մեթոդների հետ համատեղ: Գործնականում հիպերպիգմենտացիան՝ որպես կանոն զուգորդվում է սպիների հետ, իսկ բուժման մեթոդի ընտրությունը որոշվում է հենց սպիի տեսակով, որը միաժամանակ արդյունավետ է նաև հիպերպիգմենտացիան վերացնելու համար։

 

Հետակնե սպիների բուժումը

Բորբոքային ակնեի ախտահարումների և սպիների ծանրության միջև անմիջական կապը ցույց է տալիս, որ ամենաարդյունավետ միջոցը դրանց առաջացումը կանխելն է, համարժեք բժշկական բուժման միջոցով:

Միեւնույն ժամանակ, թերապիայի մեթոդ ընտրելու համար պետք է հաշվի առնել սպիների առաջացման կանխատեսող գործոններն ու ռիսկերը, և անհրաժեշտության դեպքում փոխել մարտավարությունը, օրինակ՝ տեղային թերապիայից անցնել համակարգային ռետինոիդներին՝ նույնիսկ պապուլոպուստուլյար ակնեի դեպքում։

Հետակնե սպիների շտկումը կարող է իրականացվել ակնեի դեղորայքային թերապիայի հետ միաժամանակ կամ բուժման հիմնական ընթացքի ավարտից հետո: Եթե սպիների շտկումը սկսվում է դեղորայքային թերապիայի օգտագործման ընթացքում, ապա անհրաժեշտ է հիշել մի շարք մեթոդների օգտագործման սահմանափակումների մասին՝  համակարգային իզոտրետինոին կամ տեղային ռետինոիդներ (պիլինգներ, աբլատիվ լազերներ):

Ակնեի բուժումից հետո թերապիան պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ՝ հաշվի առնելով կլինիկական պատկերը (սպիի ձևը, ատրոֆիկ սպիների խորությունը, վնասված տարածքը), տևողությունը։

Հետակնե սպիների բուժման համար հասանելի են տարբեր մեթոդներ՝

  • քիմիական պիլինգներ,
  • դերմաբրազիան/միկրոդերմաբրազիան,
  • RF,
  • ոչ աբլատիվ, ֆրակցիոն վերականգնող միջամտություններ,
  • աբլատիվ լազերներ,
  • լայնաշերտ լույսեր (IPL, BBL)։

CosmoLab Clinics-ում հետակնե սպիների յուրաքանչյուր տեսակի համար մշակվել է բուժման հատուկ մոտեցում` հիմնված ժամանակակից լուծումների և տեխնոլոգիաների վրա, որոնք արտացոլված են ամենահայտնի մաշկաբանական գիտական պարբերականներում։  

Գրանցվել կարող եք՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Մասնաճյուղեր՝

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)

 

սպիներ

Բլոգ