Մանրամասն բոտուլինոթերապիայի մասին

Բոտուլինոթերապիայի միջամտության հիմքում ընկած է մկանի թիրախային կետերում բոտուլոտոքսինի ներարկումը, որը կասեցնում է նյարդային ազդակը մկանին՝ այդպիսով թուլացնելով միմիկան, որն իր հերթին հարթում է միմիկական կնճիռների ի հայտ գալը միմիկայի կիրառման ժամանակ։

Կոսմետոլոգիայում բոտուլինաթերապիան հիմնականում ուղղված է միմիկական կնճիռների դեմ պայքարին:

Բոտուլինոթերապիայի միջոցով հնարավոր է շտկել՝

•ճակատի հորիզոնական կնճիռները;

•միջհոնքային կնճիռները;

•հարակնային շրջանի կնճիռները;

•սագաթաթի կնճիռները;

•քթի կնճիռները;

•բերանի շուրջ գոյացող պերիօրալ (կիսետային) կնճիռները;

•պարանոցի կնճիռները;

Ինչպես նաև հնարավոր է՝

• ժպիտի և շրթունքների ձևի փոփոխումը;

•դեմքի օվալի շտկումը;

•դեկոլտեի շրջանում տարիքային կնճիռների շտկումը;

•դեմքի ասիմետրիայի շտկումը;

•հոնքերի ասիմետերիայի շտկումը:

Բոտուլինոթերապիան հաջողությամբ օգտագործվում է նաև սպիների շտկման, ցելյուլիտի բուժման, թևատակերի, ափերի և ոտնաթաթերի ավելորդ քրտնարտադրումը վերացնելու համար:

Միջամտության հակացուցումները․

Յուրաքանչյուր նյութ ունի իր հակացուցումներիը և ցուցումները` ճիշտ օգտագործման համար: Ընդգծենք ընդհանուրը`

•Բարձր ջերմություն;

•ակտիվ փուլում գտնվող մաշկային վարակների և այլ հիվանդությունների առկայություն;

•քրոնիկ հիվանդությունների սրացում;

•վարակիչ հիվանդություններ, գրիպ, ՍՇՎԻ (սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա) և այլն;

•հակաբիոտիկների և արյուն նոսրացնող միջոցների ընդունում;

•հղիության և կրծքով կերակրման շրջան;

•ծանր կարճատեսություն;

•էնդոկրին հիվանդություններ;

•արյան ցածր մակարդում;

•տվյալ միջամտության հետ կապված անհատական հակացուցում (երբ օրգանիզմը չի ընդունում տվյալ նյութը):

Հնարավոր կողմնակի ազդեցությունները․ Էֆֆեկտն ու բարդությունները

Բոտուլինոթերապիան բարդ միջամտություն է, որը մասնագետից պահանջում է բարձր հմտություններ և գիտելիքներ: Միջամտության տեխնիկայի, սխալ ընտրված նյութի կամ դրա չափաբաժնի խախտումը կարող է հանգեցնել վտանգավոր բարդությունների զարգացման: Այդ պատճառով անհրաժեշտ է շատ զգույշ լինել կլինիկան և մասնագետին ընտրելիս:

Ստորև հնարավոր բարդությունների մասին.

Այտուցներ

Այտուցը մեխանիկական վնասվածքին պատասխան արձագանքն է: Մի քանի օրվա ընթացքում այտուցն անցնում է ինքնուրույն: Այնուամենայնիվ,  ընդարձակ այտուց առաջանում է որպես մկանների տոնուսի լայնածավալ փոփոխության արձագանք ՝ հրահրելով արյան շրջանառության խանգարում և ավշային հոսք: Բարդությունը նկատվում է միջամտությունից 7-10 օրվա ընթացքում: Դրա զարգացման հավանականությունը մեծանում է երիկամային անբավարարության, սրտանոթային հիվանդությունների, հորմոնալ խախտման, ալկոհոլի չարաշահման և դեմքով դեպի բարձը քնելու սովորության հետ:

Գլխացավեր

Գլխացավը հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություն է: Այն կարող է հայտնվել ներարկումներից անմիջապես հետո: Գլխացավը տևում է մի քանի ժամից մինչև 2 շաբաթ:

 Պատճառները մի քանիսն են՝

•վերականգնման կանոնների խախտում, մասնավորապես, ալկոհոլի օգտագործում;

•անհատական արձագանք ներարկումներին (մասնավորապես մեխանիկական ազդեցությանը և ոչ թե պատրաստուկներին);

•երբ որոշ մկաններ «թուլանում են», մյուսները կարող են ստանձնել իրենց գործառույթը, որի պատճառով գերլարվում են։

Համեմատաբար անվտանգ կողմնակի բարդություններ.

•սրտխառնոց;

•գլխապտույտ;

•գրիպի ախտանիշներ;

•ընդհանուր հոգնածություն և մկանների թուլություն;

•պարանոցի մկանների թուլացման պատճառով կուլ տալու խանգարում:

Դրանք չեն ազդում շտկման արդյունքի վրա և անհետանում են մի քանի օրվա ընթացքում:

Առաջարկություններ

•միջամտությունից հետո երկու շաբաթ չի կարելի այցելել սաունա, շոգեբաղնիք, լողավազան, սոլյարի, ինչպես նաև խորհուրդ չի տրվում արևայրուք ընդունել;

•երկու շաբաթ պետք է հրաժարվել ֆիզիկական վարժություններից և մերսման սեանսներից;

•միջամտությունից հետո 3-4 ժամ չի կարելի ընդունել հորիզոնական դիրք և խոնարհվել;

•պետք չէ շոշափել ներարկման հատվածը;

•միջամտությունից հետո 24 ժամվա ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել կոսմետիկա;

•միջամտությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում նվազեցնել հեղուկների, աղի և կծու կերակուրների օգտագործումը;

•պետք է հիշել, որ որոշ հակաբիոտիկներ և B խմբի վիտամիններ նպաստում են մարմնից բոտուլինոտոքսինի արագ հեռացմանը;

•քիմիական պիլինգը կարող է իրականացվել միջամտությունից ոչ շուտ, քան երկու շաբաթ անց:

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի  էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

📍 Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

📍 Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

📍 Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

📍 Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

📍 Սարյան 19-21 (ներքին՝ 5)

Բլոգ

client-1.jpg
client-2.jpg
client-3.jpg
client-4.jpg