Մեզոթերապիա

Էսթետիկ բժշկության մեջ մեզոթերապիան համարվում է երիտասարդացման և մաշկի խնամքի համար օգտագործվող ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Մեզոթերապիաների արդյունավետությունը կայանում է մաշկի անհրաժեշտ հատվածներում համապատասխան նյութերի՝ կոկտեյլների համաչափ ներմուծմամաբ, ինչը մաշկի խորանիստ շերտերում լուծում է բավական լուրջ խնդիրներ։ Կոկտեյլներն ըստ բաղադրության լինում են տարբեր տեսակների, տեսակի ընտրությունը որոշում է բժիշկը՝ կախված խնդրից։ Միջամտությունն օգնում է բարձրացնել և կարգավորել․

  • մաշկային հյուսվածքների առաձգականությունը
  • վերացնել ակնեի և հիպերպիգմենտացիաների օջախները
  • տեսանելի կնճիռները
  • մաշկի չորությունը
  • բարելավում է մաշկի գունավորումը
  • պատճառ դառնում մազաթափության կանխարգելման
  • կուպերոզի և ցելիուլիտի բուժման

Մեզոթերապիայի կիրառությունը չի սահմանափակվում միայն էսթետիկ բժշկության ոլորտով, այն լայն կիրառություն ունի նաև տարբեր հիվանդությունների բուժման փուլերում, օրինակ՝ մեջքի, վերջույթների մկանային ցավերի դեպքում։ Պրոցեդուրան ցուցված է պլաստիկ վիրաբուժական միջամտություններ կատարելուց առաջ և հետո, դեմքի խորը պիլինգներից և դերմաբրազիայից  հետո, այն արագացնում է վերականգնողական շրջանն ու ապահովվում արդյունքի երկարատևությունը։ Մեզոթերպիան իրականացվում է ներարկումային մեթոդով՝ կարճ և բարակ ասեղ ունեցող ներարկիչի կամ հատուկ մեխանիկական մեզոսարքավորման միջոցով՝ նախապես ընտրավծ բաղադությամ կոկտեյլի ներարկմամբ։

Ներարկումների համար կարող են օգտագործվել հետևյալ նյութերը․

  • հիալուրոնաթթու, որը խոնավեցնում, հարթեցնում է մաշկը՝ տալով առողջ տոնուս և փայլ
  • ֆոսֆոլիպիդներ, նյութեր, որոնք անփոխարինելի են հյուսվածքային թաղանթների էլաստիկության վերականգնամ համար
  • վիտամիններ, հատկապես վիտամին C, որն օգնում է պայքարել ակնեի և պիգմենտացիաների դեմ, ինչպես նաև վիտամիններ A և E, որոնք պահպանում են մաշկի երիտասարդությունը
  • միներալներ, որոնք պահպանում են հյուսվածքների ամրությունը
  • լակտատներ (կաթնաթթու), հանդիանում են հյուսվածքներում կոլլագենի արտադրության հիմնական աղբյուրը
  • լիպոլիտիկներ, ճարպային գնդիկները մասնատող և տարրալուծող նյութեր են, որոնք հիմնականում օգտագործվում են ավելորդ քաշի դեմ պայքարում
  • ֆերմետներ, ցելյուլիտների ու սպիերի բուժման համար անհրաժեշտ նյութեր
  • հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք բարձր արդյունավետություն ունեն ակներ բուժման մեջ
  • դեղամիջոցներ՝ անոթային հյուսվածքների աշխատանքը բարելավելու համար,որոնք օգտագործվում են անոթային աստղիկների և կուպերոզի բուժման մեջ։

Միջամտությունը կատարվում է բժշկի խորհրդատվությունից հետո, ով հատուկ պացիենտի մաշկի առանձնահատկություններ հիման վրա առաջարկում է որոշակի բաղադրությամբ կոկտեյլ, ինչպես նաև որոշում է անհրաժեշտ միջամտությունների քանակը։ Ըստ ցանկության՝ միջամտությունից առաջ բժիշկը կարող է հատուկ քսուքի միջոցով ցավազրկում իրականացնել։ Ցավազրկումից հետո, միջամտությունն իրականացվում է բարակ ներարկիչի օգնությամբ, որը մաշկ է թափանցում 2-4 մմ խորությամբ։ Ըստ անհրաժեշտության, միջամտության ավարտից հետո՝ բժիշկը կարող է առաջարկել հանգստացնող դիմակ՝ մաշկի կարմրության նվազեցման համար։ Միջամտությանը հետևող մի քանի օրերի ընթացքում խորհուրդ է տրվում շատ չհպվել մաշկին, խուսափել կոսմետիկ քսուքների օգտագործումից, ինչպես նաև արևայրուքից։

Շողեր Պողոսյան
Գայանե Հավակիմյան
Անվճար խորհրդատվություն
Վարդուհի Դավթյան