HIFU SMAS լիֆթինգ | Մաշկի ոչ վիրահատական ձգում

HIFU SMAS-Lifting-ը  թույլ է տալիս դեմքի պլաստիկ ձգումը վիրահատական միջամտությունների դասակարգումից տեղափոխել  թերապևտիկ կոսմետոլոգիա։

HIFU SMAS ձգումը արդյունավետ և անվտանգ միջամտություն է, որը երիտասարդացնում է դեմքի մաշկը և փափուկ հյուսվածքները։

Ի՞նչ է նշանակում HIFU

HIFU՝ High Intensity Focused Ultrasound, թարգմանաբար նշանակում է բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայն։

Բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայնի ազդեցությամբ SMAS և մաշկի տարբեր շերտերում առաջանում են կոագուլյացիոն կետեր՝ միաժամանակ անվնաս թողնելով մաշկի վերին շերտերը՝ վերնամաշկը։ 

Իսկ ի՞նչ է SMAS-ը։

SMAS-ը՝  Superficial Мuscular Аponeurotic System թարգմանաբար՝ մակերեսային մկանային ապոնեևրոտիկ համակարգ։ Այս շերտն է, որը մաշկը կապում է մկանային համակարգի հետ, որի վրա էլ կատարվում է ներգործությունը։

Դեմքի մաշկի ձգումը պլաստիկ վիահատույթան միջոցով կատարվում է  SMAS շերտում։ Վիրահատական միջամտությունը ենթադրում է լրացուցիչ ռիսկեր՝ երկար և ցավոտ վերականգնողական շրջան` ուղղորդվող դեմքի արտաքին ոչ ցանկալի փոխություններով, ներվային ձգվածությամբ, ընդհանուր անզգայացմամբ և այլն։ 

Ոչ վիրահատական SMAS ձգումը (HIFU) օպտիմալ լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ արդյունք առանց վիրահատկան միջատմության և առանց վերականգնողական շրջանի։

Դեմքի SMAS-Lifting/ձգման ցուցումներն են՝

  • Դեմքի օվալի և ենթակզակի ուրվագծի կորուստը
  • Կախված դեմքը՝ ծորացող մաշկով և պարանոցով (գրավիտացիոն պտոզ)
  • Միջհոնքային ծալքի առկայություն և բերանի ծայրերի իջեցում
  • Հոնքերի իջեցման դեպքում

Ինչպես նաև՝

  • Մաշկի ծերացումը
  • Ստորին ծնոտի ուրվագծի կորուստը
  • Կրկնակզակի առկայությունը
  • Այտերի ուրվագծերի կորուստը
  • Լանջաբացվածքի ծերացումը

Ինչպե՞ս է կատարվում միջամտությունը

1․ Նախքան միջմատությունը դեմքը մաքրվում է շպարից

2․ Դեմքի վրա կատարվում է գծանշումներ

3․ Տարածվում է ուլտրաձայնային միջամտության գելը, որը ապահովում է ծայրակալի սահուն շարժումը և ուլտարձայնային ալիքների անցումը դեպի համապատասխան շերտեր

4․ Միջամտությունը անց է կացվում երկու տարբեր խորությունների վրա՝ օգտագործելով համապատասխան  ծայրակալներ։

Միջամտության արդյունքում փափուկ հյուսվածքների վրա առաջանում է թերմոկոագուլյացիոն զուգահեռ կետիկներ։ Այս գծային կետիկների միջոցով ստացված ցանցը ծառայում է որպես ամրան դեմքի ձգման համար։

Միջամտության առավելություններն են՝

1. Չի պահանջվում պացիենտի հատուկ նախապատրաստում

2. Չի պահանջվում ցավազրկում

3. Միջամտությունը կատարվում է 1 անգամ, մինչև 3 ամիս զարգացող արդյունքով

4. 3-4 ամիս հետո հնարավոր է պահանջվի կորրեկցիա

5. Արդյունքը պահպանվում է 1,5 տարի

6. Վերականգնողական շրջանը գրեթե բացակայում է

Միջամտությունից հետո՝

  • Առնվազն 2 շաբաթ հարկավոր է խուսափել սաունա այցերից
  • Հարկավոր է 1 շաբաթ խուսափել պիլինգներից
  • Դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումը թույլատրվում է
  • Խորհուրդ է տրվում 1 ամիս շարունակ օգտագործել SPF 30  արևապաշտպան քսուք

 Միջամտությունից անմիջապես հետո պացիենտների 90% -ի մոտ դիտվում է արդյունք, որը նկատելիորեն զարգանում է մինչև 3 ամիս ժամկետում։

Միջամտությունը հակացուցված է հետևյալ դեպքերում՝

  • Հղիություն և լակտացիա
  • Հակակոուգուլյանտների ստացում
  • Վերջին մեկ ամսվա ընթացքում ստացած վիրահատություններ
  • Ծանր ակնե
  • Միջամտության հատվածում մետաղական իմպլանտատներ
  • Բաց վերքեր, բորբոքային գործընթացներ և վնասվածքներ միջամտության ենթակա հատվածում
  • Օնկոլոգիական և ծանր էնդոկրին հիվանդությւոններ, սուր բորբոքային պրոցեսներ
  • Կելոիդային սպիների հակում
  • Սրտի ռիթմավարի առկայություն

COSMOLAB-ը ձեռք է բերել  աշխարհում առաջին երկգծային  ազդեցությամբ 10 THERA HIFU և երկարալիք OneThera  HIFU սարքավորումները։

10 THERA HIFU

Շնորհիվ 2 գծային լուսարձական մեր սարքավորման 200 լուսարձակումները համարժեք են այլ HIFU սարքավորումների 400 լուսարձակումների հետ։ Միջամտության ժամանակը կարճանում է, իսկ նույն տանելի ցավային զգացման ժամանակ կետիկների քանակը կրկնակի է դառնում։

OneThera  HIFU

OneThera սարքավորումն ունի 7 քարթրիջ՝ նախատեսված դեմքի և ամբողջ մարմնի երիտասարդացման համար։ Այն ի տարբերություն միջամտության դասական ձևից՝ թույլ է տալիս նաև միջամտությունը համատեղել հատուկ մերսման հետ։

Մեր էսթետիկ բժշկության բաժանմունքում մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է։ Եթե ունեք հարցեր, կարող եք այցելություն ամրագրել, իսկ մենք կանդրադառնանք բոլոր հետաքրքրող հարցերին։

Զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) 

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում, մանրամասներ ամենահայտնի և անվտանգ մազահեռացման մեթոդի մասին՝ կարդալ ավելին։