Ալեքսանդրիտային մազահեռացման բոլոր տեսակները CosmoLab-ում

Ալեքսանդրիտային լազերային մեթոդն այսօր ամենաարդյունավետ մազահեռացման մեթոդն է համարվում, որի համար կան բոլոր գերակշիռ փաստերը․ ներկայացնում ենք ստորև՝

Ինչքան կարճ է լազերային ճառագայթի երկարությունը, այնքան ավելի շատ օպտիկական էներգիա կարող է այն կրել։ Այսպիսով, ալեքսանդրիտային՝ 755 նմ լազերային ճառագայթը ավելի շատ օպտիկական էներգիա կարող է կրել, քան դիոդային 808-810 նմ լազերային ճառագայթը, իսկ վերջինս ավելի շատ, քան նեոդիմային 1064 նմ երկարության լազերային ճառագայթը։

Հաջորդ կարևոր հանգամանքը մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից՝ լազերային ճառագայթի կլանման աստիճանն է, որի դեպքում նույնպես ալեքսանդրիտային 755 նմ երկարության լազերային ճառագայթն ունի ամենաբարձր կլանման ցուցիչը։

«COSMOLAB»-ն առաջարկում է ալեքսանդրիտային լազերային մազահեռացման միաժամանակ երկու սարքավորում, որոնք աշխատում են կոնտակտային և ոչ կոնտակտային սկզբունքի հիման վրա։

Ի՞նչ է նշանակում կոնտակտային կամ ոչ կոնտակտային ալեքսանդրիտային լազերային մազահեռացում

Կոնտակտային է համարվում այն մազահեռացման տեսակը, որի դեպքում սարքավորման ծայրակալը դիպչում է մաշկին։ «COSMOLAB»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքն առաջարկում է ալեքսանդրիտային մազահեռացման նոր՝ այլընտրանքային սարքավորում՝ իտալական Deka ընկերության  Motus AX սարքավորումը, որի հիմքում ժամանակակից Moveo համակարգն է։

Ինչու՞ այլընտրանքային, որովհետև սարքավորման տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս մազահեռացումն իրականացնել նաև թուխ մաշկի երանգների դեպքում՝ ինչը նախորդ սարքավորումների դեպքում հակացուցում էր համարվում, և այս պատճառով շատերը՝ որպես այլընտրանք, օգտվում էին դիոդային լազերային մազահեռացման ծառայություններից։

Կոնտակտային ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը՝

  • Ցուցված է մաշկի և մազի բոլոր երանգների դեպքում (1-6)
  • Ամբողջովին անցավ է (ոչ թե գրեթե, այլ ամբողջովին)
  • Ամենաարագն է մազահեռացման սարքավորումների մեջ
  • Որպես թիրախ ընտրում է բացառապես մելանինը՝ մաշկում առկա մազարմատները, մյուս հյուսվածքների վրա չունի որևէ ազդեցություն

Ի՞նչ է պահանջում միջամտությունը

Այն պահանջում է սափրել մազածածկույթը միջամտությունից առնվազն 1-3 օր առաջ, այսինքն՝ Deka ընկերության Motus AX սարքավորմամբ կոնտակտային ալեքսանդրիտային մազահեռացում կատարելու համար հարկավոր է մոտենալ սափրված մաշկով։

Մազածածկույթը թափվում է միջամտությունից 7-14 օրվա ընթացքում, այդ ընթացքում հարթ մաշկ ունենալու համար թույլատրվում է սափրել մաշկը։

Կցում ենք նաև սարքավորման աշխատանքային ուղեցույցը, որտեղ հստակ գրված է միջամտությունից առաջ մաշկի սափրման անհրաժեշտության մասին։

*Թարգմանություն՝ Առաջարկություններ միջամտության կատարման համար Սափրում՝ Խորհուրդ ենք տալիս այցելելուց 1-3 օր առաջ սափրել միջամտության համար նախատեսված հատվածները։ Եթե մազածածկույթը սափրված չէ, հաստ և երկար մազերը կարող են կլանել լուսային էներգիան, ինչը կհանգեցնի մաշկի մակերեսային շերտում ջերմային վնասվածքների։ Ավելին՝ Moveo սարքավորման ծայրակալով միջամտության կատարման դեպքում հաստ մազածածկույթի առկայությունը կարող է լրջորեն վնասել ծայրակալը, որը սապֆիրե քար է (շափյուղա):

Ինչ վերաբերում է ոչ կոնտակտային լազերային մազահեռացմանը՝ սա մազահեռացման այն տեսակն է, երբ սարքավորման ծայրակալն անմիջականորեն չի դիպչում մաշկին, մաշկին է դիպչում միայն սարքավորման ծայրակալին ամրացված գլխիկը, որով ծայրակալը հենվում է մաշկին։

Ոչ կոնտակտային ալեքսանդրիտային մազահեռացումը հայտնի է շուկայում՝ Candela, Quanta և այլ ընկերությունների սարքավորումներով։ «COSMOLAB»-ում ոչ կոնտակտային ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը կատարվում է իտալական  Quanta System ընկերության Evo Domino սարքավորումներով և ամերիկյան Candela ընկերության  GentleLase Pro-U սարքավորումով։

Ի տարբերություն կոնտակտային ալեքսանդրիտային մազահեռացման՝ այս սարքավորումներով ոչ կոնտակտային լազերային մազահեռացման ժամանակ մազածածկույթը պետք է լինի 1-2 մմ երկարության, այն նախապես սափրել պետք չէ, իսկ եթե գերազանցում է նշված երկարությունը, ապա պետք է սափրել մի քանի օր առաջ կամ կարճացնել՝ համապատասխանեցնելով վերոնշյալ երկարությանը։

Ստորև կարող եք տեսնել սարքավորման ուղեցույցում նշված գրությունը, որը փաստում է, որ մազածածկույթը սափրել հարկավոր չէ, և որ այն պետք է չգերազանցի 1-2 մմ երկարությունը։

*Թարգմանություն՝ Կատարել միջամտությունը առանց արևայրուքի մաշկին․ դա թույլ կտա միջամատությունը կատարել անվտանգ և հասնել առավելագույն արդյունքի։ Եթե մաշկն արևայրուքի հետևանքով նկատելի մուգ է, ապա անհրաժեշտ է միջամտությունը 1-2 ամսով հետաձգել։
Միջամտության համար անհրաժեշտ է մազածածկույթը կարճացնել մինչև 2 մմ։ Եթե ցավազգացողությունը բարձր է և անտանելի հաճախորդի համար, ապա անհրաժեշտ է փոքրացնել ծայրակալի տրամագիծը կամ լուսարձակման հաճախականությունը։ Առաջարկվում է նախապես 2-3 րոպե սառեցնել միջամտության ենթակա հատվածը` օգտագործելով սառցե փաթեթներ, կամ սառեցնել սարքավորմանը կից սառեցման համակարգով։
Միջամտության վերջնարդյունքը՝

Մազի ցողունի անմիջապես կարբոնիզացիա (այրում)։ Միջամտության ներազդման հատվածում 5-ից 10 րոպե հետո պետք է նկատվի պերիֆոլիկուլյար էրիթեմա և/կամ այտուց՝ առանց ցրված ինտենսիվ էրիթեմայի։ Լուսարձակումների համընկնումը չպետք է գերազանցի 20%-ը: Միջամտության վերջնարդյունքին կարելի է հասնել փոփոխելով ալեքսանդրիտային լազերային ճառագայթի խտությունը 3ջ/սմ2 պարբերականությամբ: Այցելությունների միջև միջակաքը կազմում է 30-60 օր։

Մազածածկույթն այս դեպքում թափվում է միջամտությունից անմիջապես հետո։

Կա մեկ տարբերություն ևս, միջամտությունը ցուցված է միայն 1-3 ֆոտոտիպերի դեպքում, այն ինչ մյուս կոնտակտային սարքավորմամբ կարելի է կատարել նաև ավելի թուխ մաշկին (1-6 ֆոտոտիպ):

Ի՞նչ անել արևայրուքի դեպքում

Այս հարցն ամենատարածվածներից է, ցանկացած լազերային մեթոդով աշխատող սարքավորում՝ կլինի մազահեռացման, թե այլ նպատակով կիրառվող, հակացուցված է կիրառել արևայրուքի ժամանակ, նույնիսկ եթե այդ մարքեթինգային հնարքը շահարկվում է սարքավորումն արտադրող ընկերությունների կողմից։

Կոնտակտային ալեքսանդրիտային լազերային մազահեռացման սարքավորման դեպքում նույնպես նշվում է, որ միջամտությունից առաջ և հետո կարելի է ընդունել արևայրուք, սակայն ելնելով մի շարք ռիսկերից «CosmoLab»-ի մաշկաբանության բաժանմունքը խորհուրդ չի տալիս լազերային մազահեռացման ցանկացած միջամտություն կատարել արևայրուքով մաշկին։

Այսպիսով՝ «CosmoLab»-ն առաջարկում է աշխարհահռչակ բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների ալեքսանդրիտային լազերային մազահեռացման սարքավորումների բոլոր տեսակները ՀՀ-ում, եկե՛ք ամփոփենք առաջարկն ամբողջությամբ։

  • Միջազգային արտոնագրում ստացած սարքավորումներ (FDA, CE)
  • Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման սարքավորումների բոլոր տեսակները՝ կոնտակտային և ոչ կոնտակտային
  • Շնորհիվ հատուկ սառեցման համակարգերի գրեթե անցավ և լրիվ անցավ միջամտություններ (Cooling system, Moveo system)
  • Ի տարբերություն դիոդային և նեոդիմային լազերների՝ արդյունավետ մազահեռացման համար ամենահզոր օպտիկական էներգիայի քանակը
  • Հնարավորություն միջամտությունը կատարել նաև թուխ մաշկին, միջամտության ցուցում 1-6-րդ ֆոտոտիպ ունեցող մաշկի տեսակների համար
  • Հերթական միջամտությունների միջև մինչև 60 օր միջակայքեր
  • Վերապատրաստում անցած բուժանձնակազի կողմից իրականացվող մազահեռացում՝ ներառյալ մաշկաբաններ և էնդոկրինոլոգ (միակը ՀՀ-ում)
  • Մազահեռացման ողջ գործընթացի վերահսկողության հնարավորություն
  • Անվտանգության երաշխիքներ
  • Բարձրակարգ սպասարկում, ջերմ և հոգատար մթնոլորտ
  • Մշտական chat support` եթե կան հարցեր
  • Առցանց գրանցման հնարավորություն՝ ըստ դրա սեփական այցերի պատմության, և ծախսած գումարի պատմության վերահսկում
  • Միջամտության կատարման համար՝ որակ և գին ճիշտ համակցություն
  • Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ մշտապես նոր առաջարկներ, այժմ նաև նոր գնացուցակ

Վստահե՛ք առողջությունը միայն լիցենզավորված, մեծ փորձառություն ունեցող և ամենակարևորը՝ անընդհատ զարգացող բժշկական կենտրոնների։

Մինչ միջամտությունը մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) Laser Lab by COSMOLAB
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5) Body Lab by COSMOLAB

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում, մանրամասներ ամենահայտնի և անվտանգ մազահեռացման մեթոդի մասին՝ կարդալ ավելին։