Կելոիդ սպի․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում

Կելոիդը գոյացություն է, որն առաջանում է մաշկի վնասվածքներից կամ կտրվածքից հետո՝ մաշկի ապաքինման, վերականգնման տեղում։ Այն իր տեսքով տարբերվում է սովորական սպիից, կարող է  ցավել և քոր գալ։ 

Կելոիդ սպիի առաջացումն ունի մեծապես ժառանգական նախատրամադրվածություն, եթե ընտանիքի անդամներից մեկն ունի կելոիդ, ապա հավանականությունը, որ կունենաք նաև դուք՝ մեծ է։ 

Ինչպես վերը նշվեց՝ կելոիդները կարող են ձևավորվել մաշկի ցանկացած վնասվածքից կամ միջամտությունից հետո, եթե վնասվում է մաշկի ամբողջականությունըմասնավորապես՝ 

  • Ականջօղի անցքի տեղում կամ փիրսինգից՝ մարմնի այլ հատվածում 
  • Մաշկային կտրվածքներ կամ վերքի երկրորդային բորբոքում և սպիագոյացում 
  • Ակնեի էլեմենտների բուժումից հետո 
  • Վիրահատական միջամտություններից հետո սպիի մեջ կարող է գոյանալ կելոիդ   

Որոնք ե՞ն կելոիդի ախտանիշները

Դիցուք՝ ստորև նկարներում, դրանք կարող են ունենալ գունդ-գունդ գոյացության տեսք։ 

Image

Image

Կելոիդ սպին կարող է առաջացնել՝ 

  • Քոր  
  • Սեղմելիս կամ դիպչելիս ցավել   
  • Սուր, կրակող  ցավ առաջացնել  

Կելոիդները առավել տարածված են մարմնի որոշ մասերում՝  

  • Ականջներ  
  • Պարանոց․ կելորիդների որոշ տեսակներ առաջանում են պարանոցին ակնեի բորբոքային էլեմենտների բուժումից հետո  
  • Ծնոտ  
  • Կրծքավանդակ   
  • Ուսեր  
  • Մեջքի վերին հատված   

-Արդյո՞ք պետք է դիմել բժիշկ-մաշկաբանի  

-Այո, եթե ուենք նոր ձևավորվող կելոիդ գոյացություն մաշկի վրա։  

Պատճառն այն է, որ կելոիդը պետք է տարբերակել որոշ չարորակ նորագոյոցություններից, որոնք տեսքով կարող են նման լինել կելոիդի․ դա կարող է տարբերակել միայն բժիշկ-մաշկաբանը։   

Կելորիդի ախտորոշումը կատարվում է մաշկի առաջնային զննման և ախտանիշներին ծանոթանալու ձևով։  

 

Ինչպե՞ս է բուժվում կելոիդը 

Կելոիդների բուժման տարբեր եղանակներ կան, այդ թվում՝  

  • Դեղամիջոցի ներօջախային ներարկման ձևով ․ կան կիրառվող տարբեր նյութեր, որոնց արդյունավետությունը որոշվում է անհատական։  
  • Կելոիդի հեռացում վիրաբուժական եղանակով։ Միջամտությունից հետո սովորաբար դեղամիջոց է ներարկվում այդ հատվածում, դա կարող է օգնել, որ այն «չակտիվանա»։
  • Կրիովիրաբուժություն․ այս միջամտության ընթացքում բժիշկը սառեցնում է կելոիդը հեղուկ ազոտի օքսիդի միջոցով։  
  • Ճառագայթում՝ ռենտգենյան ճառագայթների բարձր չափաբաժինների կիառմամբ: Հաճախ կիրառվում է վիրահատությունից հետո՝ կելոիդի վերադարձը կանխելու համար:  
  • Լազերային թերապիա․ կելոիդի քայքայման համար օգտագործվում են բավականին հզոր և համապատասխան երկարության  լազերային ճառագայթներ։  
  • Դեղատոմսով նախատեսված քսուքի տարածում կելոիդի վրա, բժշկի նշանակմամբ՝ վիրահատությունից հետո։  

Կելոիդները կարող են դժվար բուժվել և կարող են «ետ գալ» բուժումից հետո: Մեկից ավելի բուժական միջամտություներ կատարելը,  օրինակ՝ դեղորայքի ներարկումը կամ ճառագայթային թերապիայի իրականացումը վիրահատությունից հետո՝ կարող են ավելի լավ արդյունք տալ, քան ընդամենը 1 միջամտությունը:  

Հնարավո՞ր է կանխել կելոիդների առաջացումը 

 Այո՛։ Եթե Դուք  ունեք հակում, ապա կարող եք նվազեցնել կելոիդների առաջացման  հավանականությունը, եթե՝  

  • Հնարավորության դեպքում խուսափեք վիրահատությունից կամ մաշկը վնասող միջամտություններից:   
  • Խուսափեք ականջների կամ մարմնի այլ մասերի դակման միջամտություններից (ականջօղեր, փիրսինգ և այլն․․․)  
  • Խուսափեք կոսմետիկ նկատառումով խալ, կամ այլ նորագոյացություն հեռացնելուց (եթե իհարկե չկա հստակ բժշկական ցուցում):  
  • Անմիջապես բուժեք ակնեն` չթողնեք ինքնահոսի։  

 Եթե մաշկի կտրվածքից հետո ունեք ձևավորված սպի, ապա  պետք է ապաքինման փուլում ձևավորվող սպին պահել խոնավ՝ տարածելով վազելինի բարակ շերտ և ծածկելով ստերիլ վիրակապով, իսկ վիրակապը պետք է հաճախակի փոխել՝ պահելով այն չոր և մաքուր։  

 Ծածկեք սպիները, երբ գտնվում եք արևի տակ՝ հետևելով այս ընթացակարգին 3 ամիս շարունակ: Սպիի վրա կարող եք տարածել նաև արևապաշտպան քսուք։  

COSMOLAB-ում կելոիդ սպիների բուժումը կատարվում է ապացուցողական բժշկության ուղեցույցերի համաձայն։ Կա կելոիդ սպիների բուժման տարբերակների ընտրության հնարավորություն։ Վստահաբար դիմեք և ստացեք ձեզ հետաքրքրող հարցերի և մեթոդների վերաբերյալ բժշկական տեղեկատվությունը բանիմաց և փորձառու բժիշկ-մաշկաբաններից։  

Խորհրդատվություն կարող եք ամրագրել՝ 044 55 00 22 հեռախոսահամարով։

Հոդվածի և նկարների հեղինակային իրավունքը պատկանում է UPTODATE բժշկական հարթակին, թարգմանությունը կատարվել է «Ի՞նչ պետք է իմանան պացիենտները կելոիդ սպիների մասին» հոդվածից։