Գորտնուկներ․ ի՞նչ է պետք իմանալ

Գորտնուկներ ունեն գրեթե բոլորը․ ի՞նչ է պետք իմանալ 

 Գորտնուկները գոյացություններ են մաշկի վրա, որոնք առաջանում են «մարդու պապիլոմավիրուս» (HPV) կոչվող վիրուսից: HPV վարակը շատ տարածված է, կան տարբեր տեսակներ, որոնցից մի քանիսը պատճառ են դառնում գորտնուկների առաջացման: 

Որո՞նք են գորտնուկների տեսակները

Մարդու պապիլոմավիրուսի հետևանքով առաջացող գորտնուկների տեսակներն են՝  

  • Հասարակ  գորտնուկներ (կոպիտ գորտնուկներ, որոնք հաճախ հանդիպում են ձեռքերին, մատներին, ծնկներին կամ այլ հատվածներում), 
  • Ներբանային գորտնուկներ, 
  • Տափակ գորտնուկներ  (գորտնուկներ, որոնք մաշկի վրա հայտնվում են որպես փոքր, տափակ բշտիկներ), 
  • Սեռական օրգանների գորտնուկներ (condyloma acuminatum)։ 

Մարդու պապիլոմավիրուսի՝ HPV-ի տեսակները, որոնք առաջացնում են հասարակ գորտնուկներ, ներբանային գորտնուկներ կամ տափակ գորտնուկներ, սովորաբար տարբերվում են սեռական օրգանների գորտնուկներ առաջացնող HPV-ի տեսակներից: Կա պատվաստանյութ, որը կարող է պաշտպանել սեռական օրգանների գորտնուկներ առաջացնող HPV տեսակներից և նվազեցնել քաղցկեղի ռիսկը։ 

Ովքե՞ր են ունենում գորտնուկներ 

Սովորական, ներբանային և տափակ գորտնուկները առավել հաճախ հանդիպում են երեխաների և երիտասարդների մոտ: Որոշ մասնագիտություններ ունեցող մարդիկ (մսամթերքի, ձկան, թռչնամսի արտադրության և իրացման ոլորտ  Քրոնիկ մաշկային հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպիսիք են՝ էկզեման, և իմունային համակարգի թուլացում ունեցող մարդիկ (օրինակ՝ ՁԻԱՀից կամ օրգանների փոխպատվաստումից հետո) կարող են ունենալ ավելի լայանածավալ գորտնուկներ կամ գորտնուկներ, որոնք դժվար է վերահսկել: 

Ինչպե՞ս են վարակվում գորտնուկներով  

Մարդիկ կարող են վարակվել պարզապես դիպչելով մեկ այլ մարդու գորտնուկին, որը պապիլոմավիրուսի (HPV) վարակի կրող է: Մարդու պապիլոմավիրուսով ավելի հավանական է վարակվել վնասված կամ ջրով փափկած մաշկի միջոցով: Մարդու պապիլոմավիրուսով վարակից մինչև գորտնուկի հայտնվելը կարող է տևել մինչև վեց ամիս կամ ավելի:  

 

Ի՞նչ տեսք ունեն գորտնուկները  

Մաշկի վրա գորտնուկները կարող են ունենալ տարբեր տեսք: Մարդը կարող է ունենալ մեկ կամ մի քանի գորտնուկներ։ 

  • Սովորական գորտնուկները սովորաբար հայտնվում են մաշկի վրա կոպիտ բշտիկների տեսքով (նկար 1): Բշտիկները հաճախ ունենում են կլոր կամ օվալաձև տեսք և մեկ սանտիմետրից պակաս լայնություն, բայց երբեմն միանում են իրար կամ մեծանում: Սովորական գորտնուկները կարող են առաջանալ մարմնի գրեթե ցանկացած հատվածում: Սովորական գորտնուկների հաճախակի հատվածներն են ձեռքերը և ծնկները: Երբ սովորական գորտնուկները տեղակայվում են եղունգների շուրջ, դրանք կոչվում են հարեղնգային գորտնուկներ (նկար 2):  
  •   Ներբանային գորտնուկները հանդիպում  են ոտքերի ներբաններին: Ներբանային գորտնուկները հաճախ սկսվում են որպես փոքր, կլոր կոպիտ կամ հաստացած մաշկի հատված, բայց կարող են աճել և ընդգրկել ավելի մեծ տարածքներ (նկար 3): Ներբանային գորտնուկների մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց կտա, որ այն խախտում է ոտքերի ներբաններին առկա մաշկի նորմալ գծերը: Փոքր, խցանված արյունատար անոթները, որոնք նման են սև կետերի կամ փոքր սերմերի՝ նույնպես հաճախ հանդիպում են ներբանային գորտնուկներում: 
  • Տափակ գորտնուկները սովորաբար հայտնվում են մաշկի վրա՝ որպես մաշկագույն, վարդագույն կամ դարչնագույն փոքր գոյացություններ (նկար 4): Տափակ գորտնուկների տեղակայման հաճախակի հանդպող վայրն է դեմքը, ձեռքերի վերին մասը, ոտքերի վերին մասը, ձեռքերը և ոտքերը:  

Ախտորոշում 

 Գորտնուկները սովորաբար կարող են ախտորոշվել՝ հիմնվելով դրանց կլինիկական տեսքի վրա: Մաշկի բիոպսիա կամ այլ հետազոտություններ սովորաբար անհրաժեշտ չեն: 

Կարևոր է այցելել բժիշկ-մաշկաբանին, եթե գորտնուկը տարօրինակ տեսք ունի, արագ աճում է, ցավոտ է դառնում և այլ գանգատների դեպքում:  

 Ինչու՞ է կարևոր չհետաձգել այցը մաշկաբանին 

 Մաշկի քաղցկեղը՝ մելանոման, հատկություն ունի «նմանակելու» մարմնի այլ գոյացություններին, հետևաբար անհրաժեշտ է տարբերակել այն դերմատոսկոպիկ հետազոտության միջոցով։ 

Գորտնուկների բուժումը 

Սալիցիլաթթվով

Սալիցիլաթթուն թթվի տեսակ է, որը կիրառվում է անմիջապես գորտնուկի վրա՝ դրա հեռացման նպատակով։ 

Բժիշկ-մաշկաբանի հետ խորհրդատվությունից հետո դուք կարող եք փորձել սալիցիլաթթվով բուժումը տան պայմաններում, խիստ պահպանելով բժշկի ցուցումները։ 

Գորտնուկի վերին մակերեսի հաստ մաշկը պետք է շերտազատվի առնվազն մի քանի օրը մեկ: Մաշկը թրջվելուց հետո այն հաճախ  սպիտակ գունավորում է ստանում։ Շերտազատման գործընթացի արդյունքում դեղամիջոին ավելի լավ է ներթափանցում։ Գորտնուկի շերտազատումը կարելի է իրականացնել պեմզա քարով կամ եղունգների խարտոցով (ստերիլ, որը գործընթացից հետո պետք է դեն նետվի)։ Եթե շերտազատման ընթացքում նկատեք արյան կաթիլներ, ապա անհապաղ պետք է դադարեցնեք գործընթացը։  

Եթե գորտնուկը չի անհետանում 12 շաբաթվա ընթացքում, դուք պետք է դադարեցնեք բուժումը և դիմեք ձեր մաշկաբանին: 

 Կրիոթերապիայով

 Հեղուկ ազոտով միջամտությունը, որը հաճախ կոչվում է «կրիոթերապիա», շատ սառը հեղուկ է, որը ոչնչացնում է գորտնուկները սառեցնելով: Հեղուկ ազոտը պետք է կիրառվի բացառապես մաշկաբանի կողմից՝ հաճախ մի քանի միջամտությամբ (ըստ կարգի, անհատական բնույթ է կրում)։ 

Կրիոթերապիան կիրառվում է երեխաների և մեծահասակների դեպքում հավասարապես։ Բուժումը կարող է դժվար լինել փոքր երեխաների համար, քանի որ այն կարող է ցավոտ լինել, սակայն պետք է հաշվի առնել, որ այս մեթոդը համարվում է ամենատրավմատիկը գործող մյուսների մեջ։ 

Կրիոթերապիան կարող է պատճառ դառնալ միջամտության հատվածում մաշկի գույնի մշտական կորստի։ 

 Կանտարիդինով

Կանտարիդինը հեղուկ է, որը օգտագործվում է մաշկաբանի կողմից՝ գորտնուկների բուժման համար: Այն կարող է հատկապես օգտակար լինել փոքր երեխաների համար, քանի որ սկզբում ցավ չի պատճառում: Այնուամենայնիվ, բուժումից 2-ից 24 ժամ հետո ունենում են ցավ, բշտիկներ և այտուցներ: 

 Մաշկը սովորաբար բուժվում է 5-10 օրվա ընթացքում: 

 Վիրահատական հեռացմամբ

Վիրահատական հեռացումը սովորական գորտնուկների բուժման տարբերակ է: Վիրահատության առավելությունը գորտնուկի անհապաղ հեռացումն է: 

Բուժման այլ մեթոդներ. դրանք են՝ 

  • Դեղորայքային տարբեր քսուքների կիրառումը,
  • Իմունոթերապիան,
  • Հակավիրուսային ազդեցություն ունեցող դեղամիջոցների ներարկումը 
  • Lազերային թերապիան 

Եթե Ձեզ նույնպես անհանգստացնում են գորտնուկները, ունեք հարցեր մաշկաբանին, ապա մի հետաձգեք այցը, ամրագրեք այն այսօր՝ զանգելով 044 55 00 22 հեռախոսահամարին։