pigmentacia

Պիգմենտացիա այտերին, ճակատին, քթին և վերին շրթին

Ընդհանուր տեղեկատվություն

Մելազման, որը կոչվում է նաև քլոազմա, ձեռքբերովի հիպերպիգմենտացիա է։ Այն առավել տարածված է երիտասարդ և միջին տարիքի կանանց մոտ, բայց կարող է ի հայտ գալ նաև չափահաս տղամարդկանց մոտ։ 

Մելազման արտահայտվում է դեմքին (սովորաբար ճակատին, քունքերին, այտերին, վերին շրթունքին կամ քթին) շագանակագույն և ցանցավոր, անկանոն եզրագծեր ունեցող բծերով: 

Մելազմայի առաջացման պատճառը պարզ չէ, սակայն ենթադրվում է, որ այն կապված է՝  

  • շրջակա միջավայրի (մասնավորապես ուլտրամանուշակագույն լույսի), 
  • հորմոնալ փոփոխությունների և ժառանգականության փոխազդեցության հետ
  • ֆոտոծերացման և արևային էլաստոզի հետ, և որպես կանոն  քրոնիկ հիվանդություն է՝ բուժումից հետո կրկնվելու հավանականությամբ։    

Ախտորոշում

Մելազման դրսևորվում է հասուն տարիքում՝ սովորաբար 25-45 տարեկանում: Երբեմն առաջին անգամ դրսևորվում է հղիության ընթացքում, առավել հաճախ՝ հղիության երկրորդ եռամսյակում: 

Մելազմայի ախտորոշումը հիմնված է տիպիկ պատմության և ձեռքբերովի պատճառների՝ սիմետրիկ մակուլյար հիպերպիգմենտացիայի կլինիկական տեսքի վրա, որը դրսևորվում է դեմքի, պարանոցի կամ ավելի հազվադեպ՝ ձեռքերի արևի տակ գտնվող հատվածներում: 

Հիպերպիգմենտացիան կարող է ունենալ մի շարք պատճառներ և կարող է լինել՝  

  • Օջախային  
  • Ցրված 
  • Սահմանափակ 

Օջախային  հիպերպիգմենտացիա 

Օջախային հիպերպիգմենտացիան առավել հաճախ հետբորբոքային բնույթ է կրում, զարգանում է վնասվածքներից  (օրինակ՝ կտրվածքներից և այրվածքներից) կամ բորբոքման այլ պատճառներից հետո (օրինակ՝ ակնե, մաշկային գայլախտ):  

Օջախային գծային հիպերպիգմենտացիան հաճախ պայմանավորված է ֆիտոֆոտոդերմատիտով։ Ֆիտոֆոտոդերմատիտը ֆոտոտոքսիկ ռեակցիա է, որն առաջանում է ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության և պսորալենների (մասնավորապես ֆուրոկումարինների) զուգակցման արդյունքում։  

Օջախային հիպերպիգմենտացիան կարող է պայմանավորված լինել նաև նեոպլաստիկ գործընթացներով (օրինակ՝ լենտիգո, մելանոմա), մելազմայի, մելանոզի կամ կաթով սուրճի բծերի (café au lait) զարգացումով: Դեմքի սև ականթոզը (Acanthosis nigricans) կարող է առաջացնել հիպերպիգմենտացիայի օջախներ և թավշյա մակերևույթով վահանիկներ, որոնք առավել հաճախ տեղակայված են թևատակի փոսիկներում և պարանոցի հետևի մասում: 

Ցրված հիպերպիգմենտացիա 

Ցրված հիպերպիգմենտացիան կարող է առաջանալ դեղամիջոցների, ինչպես նաև համակարգային հիվանդությունների և քաղցկեղի պատճառով (հատկապես թոքերի քաղցկեղ և մելանոմա՝ համակարգային ներգրավմամբ): Ցրված հիպերպիգմենտացիա առաջացնող դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո պացիենտները պետք է հետազոտվեն՝ բացառելու, որպես էթիոլոգիական գործոններ, ամենատարածված համակարգային հիվանդությունները: Այս գործոնները ներառում են Ադիսոնի հիվանդությունը, հեմոխրոմատոզը և առաջնային լեղուղիների խոլանգիտը 

Մաշկի փոփոխությունները ախտորոշիչ չեն և մաշկի բիոպսիան անհրաժեշտ չէ, քանի որ արժեքավոր տեղեկատվություն չի կարող տալ։ Առաջնային նորագոյացության տեղակայման որոնումը պետք է հիմնված լինի մարմնի համակարգերի ուսումնասիրության վրա: 

Սահմանափակ հիպերպիգմենտացիա 

Սահմանափակ հիպերպիգմենտացիան (նևուսներ, էֆելիդներ, քլոազմա, լենտիգո, Սիվատի պոլիկոդերմա), արտաքին գործոնների ազդեցության տակ գտնվող տարածքներում հիպերպիգմենտացիան, ճակատային պիգմենտացիան, Բրոկայի պիգմենտային դերմատոզը առաջանում են որպես՝  

Առաջնային՝ առանց մաշկի նախորդող փոփոխությունների։

Երկրորդական՝ ավարտելով ցանի տարրերի էվոլյուցիան տարբեր դերմատոզներում (վեզիկալ դերմատոզներ, պիոդերմա, էկզեմա, ատոպիկ դերմատիտ, սկլերոդերմա, սիֆիլիս

Մի շարք մաշկային հիվանդությունների դեպքում հիպերպիգմենտացիան կարող է լինել մաստոցիտոզի, տոքսիկերմայի, տափակ որքինների, Ռեկլինգհաուզենի հիվանդության, բորոտության, քսերոդերմայի պիգմենտոզումի, սև ականտոզի և որոշ ուռուցքների ախտանշաններից մեկը, որոնք ի հայտ են գալիս որպես առաջնային կամ երկրորդական: Եթե նևուսների և ցիանոտիկ լենտիգոների հնարավոր չարորակ վերափոխումների հետ կապված որոշիչ են պացիենտների վարման դիտողական մարտավարությունը, ապա այլ սահմանափակ հիպերպիգմենտացիաների հետ կապված, բուժական միջոցառումներն ուղղված են մելանինի ավելցուկային կուտակումների վերացմանը և նոր ախտահարումների առաջացման կանխմանը 

Ախտորոշում

Բուժման հաջողությունը ուղակի փոխկապակցված է ախտորոշումից և տեղակայման վայրից, քանի որ հենց դրանով իսկ պայմանավորված է ընտրվում և կիրառվում համապատասխան գործիքակազմը՝ 

COSMOLAB-ում հիպերպիգմենտացիայի տեղակայման ախտորոշումը իրականացվում է Վուդի Լամպի կամ դերմատասկոպիկ հետազոտության միջոցով։  

 Հիպերպիգմենտացիան կարող է լինել  

  • Էպիդերմալ  
  • Դերմալ  
  • Խառը  

Պաթոգենեզ

  • Մելազմայի հիպերպիգմենտացիան առաջանում է էպիդերմիսում և դերմիսում մելանինի կուտակման ավելացման պատճառով, որն առաջանում է մելանոցիտների կողմից մելանինի արտադրության, այլ ոչ թե մելանոցիտների քանակի ավելացման պատճառով: 
  • Ուլտրամանուշակագույն ճառագայթները հանգեցնում են մի շարք գործընթացների, որոնք կարող են ազդել մելազմայի զարգացման վրա, ներառյալ հետևյալ մեխանիզմները։ 
  • Ի պատասխան ուլտրամանուշակագույն լույսի` մելանոցիտներն ավելի ակտիվ են դառնում՝ արտադրելով ավելի շատ մելանին։
  • Կերատինոցիտները նույնպես կարող են ավելի ակտիվանալ ի պատասխան ուլտրամանուշակագույն լույսի` արձակելով աճի գործոններ, պրոստագլանդիններ և ցիտոկիններ, որոնք խթանում են մելանոցիտները 
  • Հորմոնալ ազդեցությունները էստրոգենը մելանոցիտներին և կերատինոցիտներին կապելու միջոցով կարող են խթանել մելանինի արտադրությունը։ 
  • Մելազման բնութագրվում է մոխրագույնշագանակագույն մակուլների կամ բծերի սիմետրիկ տեղակայմամբ, սովորաբար արևի տակ գտնվող դեմքի հատվածներում։ 
  • Ճակատին` դեմքի կենտրոնում երևում է նախշանկար (pattern)։ 
  • Մալարային ձև, որը բնութագրվում է այտերի և քթի ախտահարումներով։
  • Ստորին ծնոտի նախշանկար՝ ախտահարումները ստորին ծնոտի ռամուսի վրա։ 
  • Ավելի քիչ հաճախականությամբ ախտահարումներ են նկատվում նախաբազուկների վրա։
  • Մակուլները և բծերը կարող են ունենալ անկանոն եզրագծեր, բայց ունենալ հստակ սահմաններ։

Դիֆերենցիալ ախտորոշում 

Դիֆերենցիալ ախտորոշման ժամանակ պետք է հաշվի առնել երևացող վնասվածքները՝ հետբորբոքային հիպերպիգմենտացիան, արևային լենտիգոն, դեղորայքի հետևանքով առաջացած պիգմենտացիան, մաշկային կարմիր գայլախտը և մակուլյար սեբորեային կերատոզը 

Պետք է հաշվի առնել նմանատիպ տեսք ունեցող ախտահարումները (կարող է նաև լինել մելազմայի հետ

Բուժման ընդհանուր մոտեցումներ 

Արևապաշտպան քսուքները և արևից պաշտպանվելը մելազմայի բուժման հիմնական հիմքերն են և պետք է խորհուրդ տրվեն բոլոր հիվանդներին։ Լրացուցիչ թերապևտիկ տարբերակները հիմնված են մելազմայի ծանրության վրա 

  • Արևից պաշտպանող միջոցները ներառում են արևապաշտպան քսուքները, որոնք արգելափակում են տեսանելի լույսը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ինչպես նաև հագուստը։ 
  • Քողարկող դիմահարդարումը (կոսմետիկան) կարող է օգտակար լինել շատ պացիենտների մաշկի երանգը հավասարեցնելու համար։

COSMOLAB գործում է մելազմայի բուժման հետևյալ դասկարգումը  

  • Թեթև և չափավոր մելազմա 
  • Ծանր կամ դիմակայուն մելազմա  

Բուժման ընթացքում օգտագործվում է ինչպես արտաքին քսուքներ՝ թրիոնիզազայի ինհիբիտորներ, այնպես էլ դեղորյաք։  

 Լավ արդյունքներ ենք արձանագրել բուժումները զուգակցելով Dermapen4 միկրոասեղնավորմամբ՝ օգտագործելով համանուն դերմոկոսմետիկ նյութերը, որոնք ամբողջովին ուղղված են ինչպես էպիդերմալ, այնպես էլ դերմալ մելազմայի դեպքում։  

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ 

 Արևից պաշտպանվելը համարվում է հիմնական միջոց և պետք է ներառի հետևյալ բոլոր կետերը՝ 

  • լայն սպեկտրի ուլտրամանուշակագույն (UV) A- և UVB պաշտպանիչ արևապաշտպան քսուք՝ արևապաշտպան գործոնով (SPF) ≥ 30 
  • արևապաշտպան միջոց՝ տիտանի երկօքսիդով կամ ցինկի օքսիդով 
  • հագուստ, որը կպաշտպանի արևից՝ գլխարկ, երկար թևքերով հագուստ, երկար տաբատներ 

Հնարավորության դեպքում պետք է խուսափել արևի ճառագայթներից։

 ՄԵԼԱԶՄԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԱՅՆՈՐԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՊԻԼԻՆԳՆԵՐԸ 

 Քիմիական պիլինգն օգտագործվում է տարբեր դեպքում՝ ներառյալ պիգմենտացիայի խանգարումները, ինչպիսիք են՝ մելազման, ակնե վուլգարիսը, ակտինիկ կամ արևային կերատոզները; սպիները, հետակնե սպիները և որպես երիտասարդացնող միջոց՝ դեմքի ֆոտոծերացման և բարակ գծերի համար։

  • Քիմիական պիլինգի նպատակն է էպիդերմիսի կամ դերմայի շերտերի հարկադրաբար և վերահսկվող քայքայումը և մաշկի այդ շերտերի շերտազատումը, որն այնուհետև խթանում է մաշկի հետագա ռեգեներացիան ու վերափոխումը` բարելավված տեսք ստանալու համար: 

 Տարբերակվում են մակերեսային և միջին խորության քիմիական պիլինգներ։

 Մակերեսային քիմիական պիլինգը ազդում է եղջերաթաղանթի և պապիլյար դերմիսի վրա՝ հասնելով մոտ 60 միկրոմետր խորության և օգտագործվում է հետևյալ դեպքում. 

  • Պիգմենտացիայի խանգարումներ, ինչպիսիք են՝ էպիդերմալ մելազման, թեթև դիսխրոմիան և հետբորբոքային հիպերպիգմենտացիան 
  • Ակնե և հետակնե սպիներ 
  • Թեթև ֆոտոծերացում, ներառյալ ակտինիկ կերատոզներ, բարակ գծեր, անհարթություններ և արևային լենտիգոներ 

Մակերեսային քիմիական պիլինգներն են՝  

  • 20%-70% գլիկոլաթթու 
  • Սալիցիլաթթու 
  • Ջեսների լուծույթ 
  • Ռետինոինաթթու 
  • Կաթնաթթու 
  • Նշաթթու 
  • Պիրուվիկ թթու 
  •  ≤ 30% տրիքլորքացախաթթու 

Միջին խորության պիլինգը կարող է ներթափանցել մոտ  450 միկրոմետր, հասնել մինչև պապիլյար և վերին ցանցաթաղանթային դերմիս․ օգտագործվում են հետևյալ դեպքերում՝ 

  • Դերմալ մելազմա 
  • Թեթև և չափավոր դիսխրոմիա 
  • Սեբորեային կերատոզ 
  • Մակերեսային ատրոֆիկ սպիներ 
  • Թեթև և չափավոր ֆոտոծերացում 

Միջին խորության պիլինգներն են՝ 

  • 70% գլիկոլաթթու և 35% տրիքլորքացախաթթու 
  • Ջեսների լուծույթ և  35% տրիքլորքացախաթթու  
  • պինդ CO2 և 35% տրիքլորքացախաթթու 
  • 88% ֆենոլ (88% ֆենոլ կապված է սրտանոթային թունավորության ռիսկի հետ, հազվադեպ է օգտագործվում) 

Միկրոասեղնավորում  

  • Դերմարոլերը, դերմափենը կամ դերմաշտամպը բազմաթիվ փոքր ասեղներով՝ դերմիսի շերտում միկրոմիջանցքներ բացելու համար կիրառվող սարքեր են։  Դրանք խթանում են նեոկոլագենեզը և ռեվասկուլյարիզացիան: 
  • Կարող է բարելավել դեղամիջոցի փոխադրումը մաշկի շերտեր 
  • Անբարենպաստ ազդեցությունները կարող են ներառել դիսպիգմենտացիայի և սպիների առաջացման վտանգը։ 
  • Միկրոասեղնավորումը տրանեքսամիկ թթվով կարող է ավելի լավ բարելավել մելազման չափահաս կանանց մոտ, քան միկրոաասեղնավորումը վիտամին C-ով։    
  • Կան սահմանափակ ապացույցներ, որ տեղային դեպիգմենտային նյութերի և քիմիական պիլինգների նկատմամբ դիմակայուն մելազմայի դեպքում միկրոասեղնավորում և 4% հիդրոքինոնով թերապիան բարելավում է հիպերպիգմենտացիան։

PRP՝ պլազմոթերապիա

  • Թրոմբոցիտներով հարուստ պլազման կարող է թեթևացնել մելազմայի հիպերպիգմենտացիան չափահաս կանանց մոտ։ 

 

Այս խնդրի լուծումը ունի շատ նրբություններ, հետևաբար շատ կարևոր է ճիշտ հետազոտությունը, ախտորոշումն ու համալիր մոտեցումը։

Պետք է հաշվի առնել, որ բուժման այս կամ այն մոտեցումը, որն արդյունավետ է եղել մի դեպքի համար՝ կարող է չհամապատասխանել մյուսին․ անպայման պետք է դիմել փորձառու և բանիմաց բժիշկ-մաշկաբանի։

Եթե մնացին հարցեր, խորհրդատվության համար գրանցվեք նախապես՝ զանգելով 044 55 00 22 հեռախոսահամարին կամ գրելով մեր սոց․ էջերին։

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)