Ե՞րբ է լազերային մազահեռացումն անարդյունք

Ինչու՞ լազերային մազահեռացումից հետո չի նկատվում ցանկալի արդյունք

Այսօր կանանց մեծամասնությունը անխնա պայքարում է անցանկալի մազածածկույթի դեմ ՝ ոտքերի, ձեռքերի, թևատակերի և բիկինիի հատվածների հարթ լինելու համար: Կնոջ դեմքի մուգ մազերը նույնպես բացառություն չեն: Չափից դուրս մազոտ տղամարդիկ ևս գրավիչ չեն համարվում, ուստի նրանց այցելությունները կրծքավանդակի, մեջքի և այլ հատվածների լազերային մազահեռացման վաղուց զարմանալի չեն:

Քանի որ մարմնի տարբեր հատվածներում ի հայտ եկող մազերը հաճախ հաճելի չեն, շատերը փնտրում են մազահեռացման ամենաարդյունավետ մեթոդը: Շատ դեպքերում այդ որոնումները հանգում են լազերային մազահեռացմանը, որը միջամտությունների ամբողջական կուրսի կատարման դեպքում թույլ է տալիս մաշկը հարթ և զերծ մազածածկույթից պահել երկար տարիներ: Այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ լազերային մազահեռացումը չի տալիս ցանկալի արդյունք կամ հաճախորդը գոհ չէ արդյունքից:

Ենթադրենք, պացիենտը ցանկանում է ազատվել վերին շրթունքի հատվածի մուգ մազերից, բայց ամբողջ կուրսը թույլ է տվել միայն մի փոքր կրճատել դրանց քանակը, ընդ որում ՝ ոչ շատ երկար ժամանակով: Կամ մեկ այլ իրավիճակ. Պացիենտn օգտվել է մազահեռացման ծառայությունից, սակայն 3-4 միջամտությունից հետո ցանկալի արդյունք չի ստացել, հիասթափվելով արդյունքից, դադարել է այցելել:

Թվում է, թե այս 2 իրավիճակների ելքը նույնն է՝ հաճախորդի դժգոհությունը, բայց ցանկալի արդյունքի բացակայության պատճառները տարբեր են: Առաջին դեպքում դա կարող է պայմանավորված լինել պացիենտի օրգանիզմի հորմոնալ դիսբալանսի հետ, երկրորդ դեպքում՝ մասնագետի ոչ պատշաճ վերաբերմունքի  կամ հաճախորդի գերագնահատված սպասումների հետ: Միջամտությունների կուրսը սկսելուց առաջ պետք է զբաղվել լազերային մազահեռացման ցանկալի արդյունքի բացակայության բոլոր հնարավոր պատճառներով: Դրանք պայմանականորեն-կարելի է բաժանել 4 խմբի ՝ կապված.

  • պացիենտի անհատական բնութագրի հետ (հորմոնալ ֆոն, ֆոտոտիպ և մազի կառուցվածք);
  • մասնագետի ցուցումների ոչ պատշաճ կերպով կատարման հետ (մինչ միջամտության և հետմիջամտության շրջանում մաշկի ոչ ճիշտ խնամք, միջամտությունների միջև միջակայքերի խախտում);
  • այս մեթոդի վերաբերյալ ստացված տեղեկատվության անբավարար քանակի հետ (մազածածկույթի վերացման գործում արագ հաջողության հասնելու ցանկություն);
  • մասնագետների սխալների հետ (ոչ բավարար որակավորում, սարքավորման սխալ կարգաբերումներ):

Մանրամասն խոսենք այս դեպքերի մասին։ Միգուցե նույնիսկ ինքներդ Ձեզ ճանաչեք և հասկանաք՝ ինչու՞ չստացաք ցանկալի արդյունքը:

Հարկ է նշել, որ հորմոնալ դիսբալանսի դեպքում առողջ կանանց մոտ հաճախ նկատվում են ոչ արտահայտիչ մազերի աճ՝ վերին շրթունքի, պտուկների, որովայնի մինչև պորտ ընկած հատվածներում: Այնուամենայնիվ, այս հատվածներում հաստ, անցանկալի մազածածկույթը հորմոնալ համակարգի դիսբալանսի արդյունք է:

Գեղեցիկ սեռի մոտ պիգմենտավորված ավելցուկային մազածածկույթի կայուն աճը կարող է պայմանավորված լինել հիրսուտիզմի զարգացմամբ: Սա հիվանդություն է, որը կապված է կանանց մարմնում չափազանց մեծ քանակությամբ անդրոգենների (արական հորմոններ) հետ։

Սովորաբար, հաստ մազածածկույթի առկայությունը բնորոշ է սրունքների և նախաբազուկների հատվածներին։ Ավելցուկային մազածածկույթի առկայությունը մարմնի այլ հատվածներում կարող է դիտվել որպես հիրսուտիզմի ախտանիշ: Հիրսուտիզմի զարգացման պատճառները կարող են լինել ձվարանների պոլիկիստոզ հիվանդությունը, վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազումը, ճարպակալումը, դաշտանադադարը և այլն: Օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզի դեպքում հիրսուտիզմ նկատվում է կանանց 95%-ի մոտ: Շատ հաճախ դա արտահայտվում է հետևյալ կերպ.

  • վերին շրթի խիտ մազակալմամբ;
  • կզակի և ստորին շրթունքի հատվածներում մուգ մազածածկույթով;
  • պիգմենտավորված մազերի աճով՝ պտուկների և դեկոլտեի հատվածում;
  • ազդրերի ներքին հատվածի մազակալմամբ։

Խնդրի միայն էսթետիկ կողմի վրա ազդելու փորձերը` մազերի գորակտիվ աճը կանգնեցնելը, հաճախ ավարտվում են ձախողմամբ: Մազերը շարունակում են աճել կրկին ու կրկին, չնայած նրանք դառնում են քիչ հաստ և սկսում են ավելի դանդաղ աճել: Այս դեպքում անցանկալի մազածածկույթից ազատվելու համար հարկավոր է վերացնել առաջին հերթին արմատական պատճառը՝ բուժել հորմոնալ խնդիրը: Անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-էնդոկրինոլոգի հետ: Բուժումը սկսելուց հետո (համատեղ) կարելի է կատարել լազերային մազահեռացում` տեսանելի թերությունները վերացնելու համար: Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինել այն փաստին, որ հաջողության հասնել հնարավոր չէ այնքան արագ, որքան մազերի բնականոն աճի դեպքում:

 

Եթե ունեք գերակշռող բաց (շեկ) մազածածկույթ:

Լազերային ճառագայթի թիրախը մազարմատում գտնվող մելանին պիգմենտն է: Որքան քիչ է այն, ճառագայթն ավելի վատ է այն կլանում: Հետևաբար, պիգմենտավորված մազերի առկայության դեպքում ազդեցությունն ավելի նկատելի կլինի, քան ավելի բաց մազերի առկայության դեպքում:

Ալեքսանդրիտային լազերը, որը մենք կիրառում ենք մեր կլինիկայի էսթետիկ բժշկության բաժանմունքում, այս դեպքում գերազանցում է լազերի այլ տեսակներին՝ շնորհիվ իր օպտիկական էներգիայի հզորության կօգնի ազատվել մազածածկույթից, չնայած դա կպահանջի համբերություն և հետևողականություն ցուցումներին:

Միջամտությանը ոչ պատշաճ պատրաստումը

Լազերային մազահեռացում կատարելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ միջամտության նախապատրաստման կանոններին: Եթե որոշ առաջարկություններ չեն կատարվում, միջամտության արդյունավետությունը նվազում է: Օրինակ, եթե միջամտությունից մեկ ամիս առաջ մեղրամոմ կամ շուգարինգ է արվել, լազերի միջոցով ավելի քիչ ակտիվ մազեր կվերանան, քան ուղղակի սափրված մաշկի դեպքում:

Մեղրամոմի կամ շուգարինգի ժամանակ մազարմատները նույնպես վնասվում են, երբեմն` մասնակի դեֆորմացվում: Լազերային մազահեռացումը ի վիճակի չէ պատշաճ ազդեցություն ունենալ նման ֆոլիկուլի վրա, քանի որ այն հասնում է մազի հիմքին՝ մազարմատի երկայնքով, որն այս դեպքում հեռացվում է: Բացի այդ, այս միջամտություններից հետո կարող են ի հայտ գալ ներաճած մազեր: Արդյունքում, այս ֆոլիկուլները շարունակում են գործել, չնայած դրանք կարող էին ոչնչացվել լազերի միջոցով: Նույն սկզբունքով մազերը չի կարելի պինցետով հեռացնել լազերային մազահեռացումից մեկ ամիս առաջ:

Լավագույն դեպքում, միջամտության նախօրեին, իհարկե, կախված լազերային մազահեռացման տեսակից (մեկ օր առաջ), անհրաժեշտ է սափրել մազահեռացման համար նախատեսված հատվածը (դիոդայինի դեպքում)։ Եթե միջամտությունը կատարվում է արդեն իսկ աճած մազածածկույթի վրա, ապա այն պետք է չգերազանցի 1-2 մմ երկարությունը (ալեքսանդրիտայինի դեպքում) մազերը կայրվեն, ինչը շատ ավելի ցավոտ է։

Միջամտությանը պատրաստվելու վերաբերյալ առաջարկությունների անտեսումը լի է բարդություններով։ Օրինակ ՝ որոշ դեղամիջոցների ընդունումը կապված է լուսազգայունության հետ և այս դեպքում լազերային մազահեռացումը կարող է հանգեցնել այրվածքների: Նույնը վերաբերում է նաև թարմ արևայրուք ունեցողներին։ Այս դեպքերի մասին պետք է անպայման տեղյակ պահել բժշկին։

Հետմիջամտական շրջանի ռեժիմի խախտում

Լազերային մշակմամբ մաշկը խնամելու վերաբերյալ առաջարկությունները զուր չեն հորինվել: Դրանք օգնում են նվազագույնի հասցնել կողմնակի ազդեցությունները: Այս կանոնների անտեսման դեպքում, օրինակ, արևայրուք ընդունելու ժամանակ հնարավոր է այրվածքներ առաջանան կամ պիգմենտացիայի փոփոխություններ նկատվեն: Լողավազան և սաունա այցելելու սահմանափակումը, ինչպես նաև ալկոհոլ պարունակող արտադրանք օգտագործելը միջամտությունից հետո 3 օրվա ընթացքում թույլ է տալիս խուսափել մաշկի վրա ագրեսիվ ազդեցություններից և նպաստում դրանց արագ վերականգնմանը (խոնավացնող միջոցների և պանթենոլի օգտագործումը): Նրանք, ովքեր չեն կատարում այս ցուցումները, կարող են բողոքել լազերային մազահեռացման տհաճ հետևանքներից և պնդել, որ մեթոդը չի արդարացրել սպասելիքները:

Միջամտությունների միջև նախատեսված միջակայքի անտեսում

Միջամտությունների միջև միջակայքերը որոշվում են բժշկի կողմից անհատապես՝ կախված պացիենտի մազի ֆոտոտիպից, կառուցվածքից և մազի աճի փուլերից։ Այնուամենայնիվ, կան նաև միջին ցուցանիշներ. 1-ի և 2-ի միջամտությունների միջև՝ 4-5 շաբաթ ընդմիջում, և յուրաքանչյուր հաջորդ միջամտության ընթացքում այս միջակայքն ավելանում է 2 շաբաթով, քանի որ մազերն ավելի դանդաղ են աճում: Ամբողջ կուրսը պահանջում է 7-10 այցելություն: Պրոֆիլակտիկ միջամտությունները (տարեկան 1-2 անգամ) կարող են անհրաժեշտ լինել կուրսի ավարտից 1,5 տարի անց:

Եթե չի պահպանվում մասնագետի կողմից նշված «ժամանակացույցը», ապա մազերը կսկսեն ավելի արագ աճել ու կոշտանալ: Պացիենտը կարող է սա համարել որպես արդյունքի բացակայություն և այլևս չշարունակել:

Անհրաժեշտ միջամտությունների անտեսումը կարող է հանգեցնել մազածածկույթի մասնակի վերականգնման, քանի որ առողջ օրգանիզմը կփորձի վերականգնել մազերի նորմալ շարքը՝ խթանելով քնած ֆոլիկուլները: Մեկ միջամտությամբ հնարավոր չէ ամբողջական արդյունք տեսնել։

Երբեմն առաջին միջամտության արդյունքը հաճախորդներին ոգեշնչում է, մազերը շատ ավելի դանդաղ են աճում, և դրանց թիվը նկատելիորեն կրճատվում է: 2-3 միջամտություն անցնելուց հետո շատերը սկսում են բողոքել, որ արդյունքը նույնը չէ: Միևնույն է, այդպես էլ պետք է լիներ: Այս փուլում մարմինը միացնում է «փոխհատուցման մեխանիզմը» և ամբողջ ուժով փորձում է պահպանել մազերի աճը: Հետևաբար, կարող է թվալ, որ մազերը աճում են նույն քանակությամբ, ինչ նախկինում: Սա ժամանակավոր երեւույթ է: 5-6 միջամտություններից հետո նկատվում է մազածածկույթի քանակի զգալի կրճատում, և ինչքան ավելի շատ միջամտություն, այնքան ավելի քիչ մազածածկույթ: Կատարեք անհրաժեշտ միջամտությունները և համբերատար եղեք: Եթե ստացված արդյունքի վերաբերյալ կասկածներ ունեք, խորհրդակցեք մասնագետի հետ:

Մասնագետի սխալները

Մասնագետի որակավորումը կատարված միջամտության արդյունավետության և անվտանգության հիմնական չափանիշներից մեկն է: Նույնիսկ եթե մասնագետը աշխատում է բարձրորակ ժամանակակից լազերային սարքավորումով, բայց չգիտի, թե ինչպես ճիշտ օգտագործել այն, պետք չէ հաջողություն ակնկալել: Մեր մասնագետները վերապատրաստվում են և աշխատելու թույլտվություններ են ստանում՝ որակավորում և հավաստագրեր ստանալով:

Լազերային մազահեռացման սարքավորումները սովորաբար անհատականորեն հարմարեցված են հաճախորդի համար: Դրանց կարգաբերումները թույլ են տալիս սահմանել պահանջվող հզորությունը, լուսարձակման տևողությունը և դրանց հաճախականությունը՝ ֆոլիկուլներին առավել ճշգրիտ ազդելու և էպիդերմիսը պաշտպանելու համար: Եթե կարգաբերումները սխալ են ընտրվել մասնագետի կողմից, ապա լավագույն դեպքում ազդեցությունը վատ նկատելի կլինի, վատթարագույն դեպքում՝ միջամտությունը բավականին ցավոտ կլինի` հնարավոր բարդություններով:

Որակավորված բժիշկը գրագետ ուղեկցում է իր հաճախորդին. կատարվում է առաջնային խորհրդատվություն, մատչելի կերպով պատասխանում է նրա բոլոր հարցերին, տալիս է նոր առաջարկություններ, հետաքրքրվում է միջամտության ընթացքով և հաջողությամբ։ Նման երկխոսությունը շատ կարևոր է ցանկալի արդյունքի հասնելու համար: Եթե կասկածներ կամ հարցեր ունեք, մի հապաղեք, քննարկեք դրանք մազահեռացումը կատարող մասնագետի հետ:

Եթե առաջին անգամ եք կատարելու մազահեռացում և վստահ չեք մեթոդի ընտրության հարցում կամ նախորդիվ կատարել եք մազահեռացում տարբեր մեթոդներով, սակայն որևէ արդյունք չեք նկատել՝ կարող եք գրանցվել անվճար խորհրդատվության «CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում, կլինիկայում մազահեռացման միջամտությունը կատրում են բացառապես բժիշկներ, դա թույլ է տալիս վերահսկողության տակ պահել մազահեռացման ողջ ընթացքը։

Խորհրդատվության ընթացքում կկարողանաք բժիշկների հետ քննարկել հետաքրքրող հարցերը, ստանալ սպառիչ պատասխաններ և ճիշտ ուղղորդում՝ մազահեռացման մեթոդների ճիշտ ընտրության հարցում։ 

Հեռախոսահամարներ՝

011 55 00 22

044 55 00 22

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)