Ո՞րն է ալեքսանդրիտային լազերային մեթոդով մազահեռացման առավելությունը

Ալեքսանդրիտային լազերային մեթոդն այսօր ամենաարդյունավետ մազահեռացման մեթոդն է համարվում, որի համար կան բոլոր գերակշիռ փաստերը․ ներկայացնում ենք ստորև՝

Ինչքան կարճ է լազերային ճառագայթի երկարությունը, այնքան ավելի շատ օպտիկական էներգիա կարող է այն կրել։ Այսպիսով, ալեքսանդրիտային՝ 755 նմ լազերային ճառագայթը ավելի շատ օպտիկական էներգիա կարող է կրել, քան դիոդային 808-810 նմ լազերային ճառագայթը, իսկ վերջինս ավելի շատ` քան նեոդիմային 1064 նմ երկարության լազերային ճառագայթը։

Հաջորդ կարևոր հանգամանքը մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից՝ լազերային ճառագայթի կլանման աստիճանն է, որի դեպքում նույնպես ալեքսանդրիտային 755 նմ երկարության լազերային ճառագայթն ունի ամենաբարձր կլանման ցուցիչը։

Բյուրեղի միջոցով լազերային ճառագայթի գեներացումը թույլ է տալիս սարքավորման ֆիզիկական հարաչափերում լինել անսխալ և հաստատուն՝ ապահովելով առավել արդյունավետ միջամտության ընթացք։

Խորհրդատվություն

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումից առաջ կլինիկայի էսթետիկ բժշկության բաժանմունքում կատարվում է խորհրդատվություն՝ հաճախորդը ծանոթանաում է ցուցումներին, բժիշկը՝ հակացուցումներին, ներկայացվում է կատարման կարգն ու մաշկի հետագա խնամքը։

Ցուցումներ՝

Որպես կանոն միջամտությունը ցուցված է մաշկի 1-3 ֆոտոտիպերին։ Որոշ տեխնոլոգիական լուծումներ թույլ են տալիս մազահեռացումը կատարել նաև թուխ մաշկի դեպքում՝ 4-6-րդ ֆոտոտիպի, սակայն տվյալ դեպքում պետք է ուշադրություն դարձնել, որ սարքավորման տեխնիկական հարաչափերը ցուցված լինեն մաշկի և մազածածկույթի համապատասխան տիպերի համար և ունենան հավաստող սերտիֆիկացումներ (FDA, CE)։

Քանի որ ալեքսանդրիտային լազերային ճառագայթը կրում է ամենահզոր օպտիկական էներգիան՝ միջամտությունն արդյունավետ է ինչպես մուգ, այնպես էլ բաց (ոչ սպիտակ) գունավորում ունեցող մազածածկույթի դեպքում։

Միջամտության կատարման միջակայքեր

Մազածածկույթի աճն ունի փուլեր (ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ), և մազահեռացման ժամանակ հեռացվում են միայն ակտիվ աճի փուլում գտնվող մազերը, որոնք կազմում են ընդհանուր մազածածկույթի 30%-ը։ Այդ է պատճառը, որ 1 այցելության ընթացքում հնարավոր չէ հեռացնել ողջ մազածածկույթը, պետք է որոշակի ժամանակային միջակայքերով կրկնել միջամտությունը։ Պետք է նշել նաև, որ մարմնի ամեն հատվածում պոտենցիալ ֆոլիկուլների քանակը տարբեր է, ըստ այդմ տարբեր է նաև մազահեռացման անհրաժեշտ այցերի քանակը։

Ցանկալի արդյունքի համար միջինում անհրաժեշտ է լինում 8-10 այց, դեմքի և պարանոցի շրջանում՝ կապված մազերի աճի փուլերի հետ քիչ ավելի (մանրամասն այստեղ

Տեխնոլոգիական լուծումներից ելնելով՝ կլինիկայի էսթետիկ բժշկության բաժանմունքում այցելությունների միջակայքերը սահմանվում են 45-60 օր։

Սարքավորումներ

CosmoLab Clinicsն առաջարկում է ալեքսանդրիտային լազերային մազահեռացման մի քանի սարքավորումներ, որոնք արտադրված են աշխարհի առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների կողմից։ Միաժամանակ սարքավորումներ, որոնք աշխատում են կոնտակտային և ոչ կոնտակտային սկզբունքի հիման վրա։

1. Բրազիլական Vydence Zye

  • շուկայում առաջին ներկայացվածությունը
  • 3, 5, 6 10, 14, 18, 20, 24, նաև 26 մմ տրամագծով ծայրակալների առկայություն
  • միակը շուկայում՝ Inmotion (20 Hz արագությամբ) մազահեռացման հնարավորություն՝ առանց սառը օդի և առանց ցավի
  • իմպուլսի տևողությունը՝ 300 մկվրկ-ից մինչև 300 մլվրկ, որը թույլ է տալիս հիանալի ազդել նաև շեկ և բարակ մազածածկույթի վրա (ոչ սպիտակ)
  • Zye-ը նախատեսված է մաշկի 1-5 ֆոտոտիպերի համար, որը հաստատված FDA-ի կողմից
  • Air cooling system սառեցման համակարգ
  • կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա,
  • այցելությունների միջև 45-60 օր միջակայքեր

2 Իտալական Quanta System Thunder

 

  • շուկայում առաջինը` քառակուսի լուսարձակումներով
  • բարձր հաճախականության 24 մմ Optispot ծայրակալով
  • ոչ կոնտակտային՝ կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա, որը թափվում է տեղում
  • հատուկ սառեցման համակարգ (Air cooling system)՝ միջամտության մի քանի անգամ ավելի անցավ ընթացք
  • ազդեցություն նաև բաց մազածածկույթի վրա (ոչ սպիտակ)
  • այցելությունների միջև 45-60 օր միջակայքեր

3. Իտալական Quanta System Evo Domino

  • ոչ կոնտակտային՝ կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա, որը թափվում է տեղում
  • հատուկ սառեցման համակարգ (Air cooling system)՝ միջամտության մի քանի անգամ ավելի անցավ ընթացք
  • ազդեցություն նաև բաց մազածածկույթի վրա (ոչ սպիտակ)
  • այցելությունների միջև 45-60 օր միջակայքեր

4. Ամերիկյան Candela GentleLase Pro-U

  • ոչ կոնտակտային՝ կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա, որը թափվում է տեղում
  • սառեցման հատուկ Air cooling system (փչող սառը օդ) համակարգ
  • մազահեռացման ոսկե ստանդարտ ամբողջ աշխարհում
  • այցելությունների միջև 35-45 օր միջակայքեր

5. Իտալական DEKA Motus AX

  • կոնտակտային և ոչ կոնտակտային մեթոդների հնարավորություն․ կոնտակտային մեթոդով մազահեռացման միջամտությունը կատարվում է հպվելով մաշկին, որը պետք է լինի նախապես սափրված, իսկ ոչ կոնտակտային մեթոդով մազահեռացումը կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա
  • կոնտակտային մեթոդով կատարման դեպքում մազածածկույթը աճում և թավում է 7-14 օրվա ընթացքում, ոչ կոնտակտայինի դեպքում՝ մազածածկույթը թափվում է տեղում
  • մազահեռացման լրիվ անցավ ընթացք
  • միջամտության արագության գերազանցում
  • ցուցում նաև միջամտությունը կատարել թուխ մաշկի դեպքում

Կոնտակտային և ոչ կոնտակտային ալեքսանդրիտային լազերային մազահեռացման մասին կարող եք կարդալ նաև այստեղ։

Բժշկական մոտեցումը՝ որպես անվտանգ և արդյունավետ մազահեռացման գրավական

«COSMOLAB»-ում լազերային մազահեռացման միջամտությունը կատարվում է բժիշկների կողմից, սկզբում սա զարմանք և թերահավատություն էր առաջացնում հաճախորդների մոտ։ Այժմ շատերը սովորել են հատուկ ուշադրություն դարձնել այս միջամտությանը՝ հասկանալով նաև, որ մազահեռացումը փոփոխություն է մաշկի կառուցվածում, և պետք է դրան հատուկ վերաբերմունք ցուցաբերել։

Բժշկական մոտեցմամբ և բժիշկների կողմից իրականացվող լազերային մազահեռացումը կատարվում է ավելի մանրակրկիտ՝ սկսած պացիենտի անամնեզի հավաքումից մինչ մաշկաբանական, անհրաժեշտության դեպքում նաև էնդոկրինոլոգիական խորհրդատվությամբ։ Տվյալ վերահսկողությունը լինում է նաև մազահեռացման ամբողջ կուրսի ընթացքում, որը մի քանի անգամ բարձրացնում է միջամտության առավելությունը, առկա խնդիրների դեպքում՝ կանխարգելիչ խորհուրդներով կամ համապատասխան մասնագետի մոտ ուղղորդմամբ։

Անարդյունք մազահեռացում

Անարդյունք մազահեռացում, կամ մազերի գերակտիվ աճ՝ լազերային մազահեռացման այցերից հետո։ Թվում է՝ հաճախելով լազերային մազահեռացման, կարելի է ազատվել անցանկալի մազերից, սակայն շատերը բախվում են հակառակ պատկերին՝ մազահեռացումից հետո մազերի գերակտիվ աճին, որի պատճառները բազմազան են։

Միայն բժշկական մազահեռացման կատարման բժշկական մոտեցումը կարող է ազատել այս խնդրից։ «Բժշկական մոտեցում» հասկացության տակ ներառված են թե՛ սարքավորումների արտադրությունը, թե՛ մասնագետների բժշկական մասնագիտացումն ու անընդհատ վերապատրաստումները, և թե՛ միջամտության հարմարեցումը հաճախորդի անամնեզին (հիվանդությունների պատմություն), որը կարող է կատարել միայն բժիշկը։

Արդյունքամետ մազահեռացում

«COSMOLAB» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը բացման օրվանից ի վեր որդեգրել է արդյունքամետ մոտեցում։ Կլինիկայի երկու բաժանմունքները՝ մաշկաբանության և էսթետիկ բժշկության, զինված են վերջին սերնդի ամենաժամանակակից սարքավորումներով, որոնք թե՛ բուժական, և թե՛ էսթետիկ բժշկական տեսանկյունից լավագույնն են իրենց տեսակի մեջ։

Մազահեռացումը փոփոխություն է մաշկի կառուցվածքում, ուստի մազահեռացման գործում պետք է վստահել միմիայն բանիմաց և փորձառու մասնագետների և այցելել լիցենզավորված բժշկական կենտրոններ։

Սիրե՛ք Ձեր մաշկն ու կարևորե՛ք Ձեր առողջությունը, որն ամենակարևորն է։

«COSMOLAB» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կլինիկաների ցանցը մոտ է Ձեզ, ամեն ինչ Ձեր մաշկի առողջության համար։

Հակացուցումներ

  • մաշկային բորբոքային կամ քրոնիկ հիվանդություններ (հատկապես սրված շրջան)
  • օնկոլոգիական հիվանդություններ
  • հղիության և կրծքով կերակրման շրջան
  • մաշկի մուգ ֆոտոտիպ (գունավորում) կամ արևայրուքի առկայություն
  • կելոիդային տիպի սպիագոյացման հակում
  • ալերգիկ դրսևորումներ
  • մաշկի տվյալ հատվածում վնասվածքների և քերծվածքների առկայություն
  • սուր շնչառական հիվանդություններ, ջերմության առկայություն
  • հակաբիոտիկների օգտագործման շրջան
  • նախքան սեռահասունացման տարիքը միջամտությունը չի թույլատրվում կատարե

Մինչ միջամտությունը մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) 
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5) 

Բլոգ