Ունե՞ս ակնե, պոստակնե, սպիներ կամ անհանգստացնող նորագոյացությու՞ն
Երբեք չե՞ս օգտվել COSMOLAB-ի ծառայություններից՝ պայմանավորված ֆինանսական հանգամանքներով
Շտապիր օգտվել այս առաջարկից` բուժման համար վճարելով 50% զեղչված գին
COSMOLAB-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ձեռնարկում է նոր նախագիծ` ըստ որի հասարկության որոշակի խոցելի խմբեր (ովքեր երբեք չեն օգտվել COSMOLAB-ի ծառայություններից) հնարավորություն կստանան ընկերության կողմից մատուցվող մաշկաբանական ծառայություններից օգտվել կամ մասնակի վճարովի հիմունքներով (50%)՝ հայտարարված սահմանաքանակով։
Ծառայությունների շրջանակում են նաև մաշկային հիվանդություններից հետո մնացած կոսմետիկ խնդիրների բուժումը, որոնց լուծումը ենթադրում է համալիր մոտեցում և բնականաբար ունի համապատասխան արժեք։
Ի՞նչ է պետք մասնակցության համար՝
Պետք է ընկերության հեռախոսահամարով (+374 44 55 00 22) WhatsApp հավելվածին ուղարկել անհանգստացնող, կամ սույն ծրագրի մեջ ներառված՝ բուժման ենթակա մաշկային կամ կոսմետիկ խնդրի լուսանկարը։ Նշել նաև անուն ազգանունը։
Մասնագետների քննարկումից հետո, եթե Ձեր դեպքը կհամապատասխանի ծրագրի դրույթներին, ապա Դուք կհրավիրվեք կլինիկա խորհրդատվության և բուժման հիմունքների հստակեցման համար։
Սա հիանալի հնարավորություն է, քանի որ COSMOLAB-ի մաշկաբանության բաժանմունքը այն եզակի կլինիկական բաժանմունքներից է տարածաշրջանում, որ շարժվում է՝
- Ապացուցողական բժշկության ուղեցույցներով,
- Ամենակարևորը, ունի մեծ կլինիկական փորձ՝ հիմնված ՀՀ շրջանում, մայրաքաղաքում և մարզերում սպասարկած հազարավոր պացիենտներով,
- Ունի բուժման հազարավոր դրական արդյունքներ,
- Բուժման դեղորայքային մոտեցումներին կից կիրառվում են նաև սարքավորումային տեխնոլոգիաներ, ի դեպ որոշ տեխնոլոգիական լուծումներ կան միայն COSMOLAB-ում, և այդ տեխնոլոգիաներով գրանցված արդյունքների ահռելի քանակ՝ կրկին միմիայն COSMOLAB-ում։
Մեր մոտեցումն ու ընկերության փիլիսոփայության հիմքում արդյունքամետությունն է, բարեխղճությունն ու փոխօգնությունը։
Հետևաբար սա հիանալի տարբերակ է բոլոր այն անձանց համար (առանց տարիքային սահմանափակման)` դիմել անհանգստացնող խնդրով և ստանալ հավուր պատշաճի բուժօգնություն։

Մաշկային ո՞ր հիվանդությունների և կոսմետիկ խնդիրների դեպքում կարելի է դիմել՝
- Ակնեի բուժում՝ 50% զեղչով (50 անձ)
- Հետակնե սպիների բուժում՝ հղկում՝ 50% զեղչով (50 անձ)
- Հետվիրահատական սպիների հղկում՝ 50% զեղչով (50 անձ)
- Նորագոյացությունների ախտորոշում՝ 50% զեղչով (50 անձ)
- Նորագոյացությունների հեռացում՝ 50% զեղչով (20 անձ)
Շտապե՛ք դիմել, քանի որ միայն սահմանափակ թվով անձինք կարող են մասնակցել այս ծրագրին։
Այլ հարցերի դեպքում գրեք մեր էջերին կամ զանգահարեք՝ 044 55 00 22։