Նոր սարքավորումներ, ծառայություններ և զեղչեր COSMOLAB-ում
Մոտենում է ամառը, գեղեցիկ, առողջ և խնամված մաշկ ունենալը դառնում ավելի ցանկալի։
«CosmoLab» բժշկական կենտրոնների ցանցի էսթետիկ բժշկության բաժանմունքն անընդհատ համալրվում է նոր սարքավորումներով՝ ըստ այդմ նոր ծառայություններով։
Ստորև առաջարկում ենք ծանոթանալ մեր նոր ծառայություններին, գործող զեղչերին և առաջարկներին, շտապել օգտվել՝ վերջնականապես լուծելով բոլոր անհանգստացնող կոսմետիկ և էսթետիկ խնդիրները։
Ալեքսանդրիտային մազահեռացում
Ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ ամենահայտնի, արդյունավետ և անվտանգ բժշկական սարքավորումները CosmoLab-ում են։
- Իտալական Quanta System Evo Domino
- Ամերիկյան Candela GentleLase Pro-U
- Իտալական Deka Motus AX
Նոր գներով ալեքսանդրիտային լազերային մազահեռացում կատարելու դեպքում տրվում է նվեր 10% cashback հաջորդ այցի համար (բացառությամբ ներքոնշյալ հատվածների)։
Եթե կատարվում է ցանկացած 2, 3, 4 հատվածների կամ ամբողջ մարմնի մազահեռացում՝ տրվում է մաշկի լազերային հղկման 20% զեղչի կտրոն, որը թույլատրվում է նվիրել հարազատին և վավեր է մինչ սույն թվականի հունիսի 1-ը։
Ստորև կարող եք ծանոթանալ նոր գնացուցակին։
Հակացելյուլիտային, մարմնի մոդելավորման և նիհարեցման ծառայություններ
Վերջերս Սարյան 19-21 հասցեում բացվեց մեր նոր մասնաճյուղը՝ Body Lab-ը, որը մասնագիտացած է հակացելյուլիտային, մարմնի մոդելավորման և նիհարեցման ծառայությունների կատարման գործում։
Կլինիկայում ներկայացված են էսթետիկ բժշկության ոլորտում իրենց արդյունավետությամբ աչքի ընկնող և լայն կիրառություն ունեցող սարքավորումներ, որոնց և առաջարկում ենք ծանոթանալ։
BioSphere թերապիա
Բիոսֆերան համաշխարհային էսթետիկ բժշկության մեջ ամենահայտնի և արդյունավետ թերապիաներից է։
Այն նախատեսված է՝
- մարմնի կորեկցիայի (մոդելավորման)
- ցելյուլիտի տեսակների բուժման
- տեղային ճարպային կուտակումների կրճատման
- ավելորդ քաշի նվազեցման
- թուլացած մաշկի ձգման համար
Միջամտությունը կատարվում է համալիր սկզբունքով՝ կուրսով, որը ներառում է միջինում 8 այցելություն։ Ավելին կարդալ այստեղ։
Մինչ միջամտությունը խորհրդատվությունն անվճար է, իսկ գործող գնառաջարկին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։
Vanquish ME՝որովայնի և ազդրերի շրջանում կուտակված ճարպի կրճատում
Մեծ Բրիտանիայում արտադրված այս սարքավորումը հայտնի է նաև «ոչ կոնտակտային, սարքավորումային լիպոսակցիա» անվամբ, որը զգալիորեն կրճատում է (ոչնչացնում է) ճարպային հյուսվածքները։
Vanquish ME սարքավորման հիմնական առավելություններն են՝
- 20-50%-ով կրճատում է ճարպային հյուսվածքները
- Նվազեցնում է որովայնի և ազդրերի մակերեսը
- Շնորհիվ ծայրակալի մեծության՝ մշակվող հատվածի վրա ունենում է հավասարաչափ ազդեցություն
- Պացիենտների 75,2%-ի մոտ միջամտության արդյունքը պահպանվել է շուրջ 4 տարի
- Նույնիսկ մի քանի տարուց պացիենտը չի հավաքում հավելյալ քաշ՝ քան մինչ միջամտությունն էր
Միջամտության մյուս կարևոր առավելությունն այն է, որ ապապտոզի և ճարպազատման գործընթացը շարունակվում է նաև միջամտությունից հետո։
Այս թերապիան կրկին կատարվում է համալիր սկզբունքով՝ կուրսով, միջինում 4 միջամտությամբ և հեշտությամբ համադրվում է նիհարեցման ներկայացված սարքավորումների հետ։
Ավելին առաջարկում ենք կարդալ այստեղ։
Lipo Zero` դեմքի և մարմնի մոդելավորում
LipoZero սարքավորումը դեմքի և մարմնի համալիր մոդելավորման կոմպակտ համակարգ է, որը համատեղում է էսթետիկ բժշկության մեջ կիրառվող, բուժական առաջատար մեթոդները։
Մարմնի տարբեր հատվածների մոդելավորման համար կիրառվող այս էրգոնոմիկ սարքը, որը ներառում է ազդեցության 5 մեթոդներ (RF, Lipolaser, Ultrasound Cavitation, Vacuum և LED), եզակի սարքավորում է, որ նախատեսված է մարմնի ուրվագծերի էսթետիկ մոդելավորման, ցելյուլիտի, մաշկի թուլության վերականգնման և ավելորդ քաշի նվազեցման համար:
Միջամտությունը կատարվում է միջինում 6 այցելությամբ, սակայն արդյունքը հնարավոր է լինում գնահատել նույնիսկ 1-ին միջամտությունից հետո։
Էլ ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ։
HIFU SMAS LIFTING՝ մաշկի ոչ վիրահատական ձգում
HIFU SMAS-Lifting-ը թույլ է տալիս դեմքի պլաստիկ ձգումը վիրահատական միջամտությունների դասակարգումից տեղափոխել թերապևտիկ կոսմետոլոգիա։
HIFU՝ High Intensity Focused Ultrasound, թարգմանաբար նշանակում է բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայն։
Բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայնի ազդեցությամբ SMAS և մաշկի տարբեր շերտերում առաջանում են կոագուլյացիոն կետեր՝ միաժամանակ անվնաս թողնելով մաշկի վերին շերտերը՝ վերնամաշկը։
Ձգումը կատարվում է 1 միջամտությամբ, այն չունի վերականգնողական շրջան, իսկ արդյունքը պահպանվում է մինչև 2 տարի։
Ավելին կարդալ այստեղ։
Այժմ ծառայության համար գործում է 25% զեղչ։
Կոսմետիկ խնդիրներ՝ 1 լուծում, մաշկի լազերային հղկում
Մաշկի հղկումը յուրահատուկ միջամտություն է, որն օգնում է թարմացնել և երիտասարդացնել մաշկը՝ գործիքակազմում ներառելով ժամանակակից և յուրահատուկ մեթոդներ։ CosmoLab-ի էսթետիկ բժշկության բաժանմունքը ներկայացնում է մաշկի լազերային հղկման ամենաժամանակակից՝ CO2 և Erbium YAG լազերային մեթոդները։
Ի՞նչ խնդիրներ է հնարավոր լուծել լազերային հղկմամբ՝
- Հետակնե հետքեր
- Սպիներ՝ նորմոտրոֆիկ, ատրոֆիկ և հիպերտրոֆիկ
- Ստրիաներ
- Ծակոտիներ
- Պիգմենտացիաներ
- Մաշկի թարմացում և երիտասարդացում
Կատարելով դեմքի ամբողջական լազերային հղկում՝ տրվում է նվեր պլազմոթերապիա, որն էլ ավելի է արագացնում մաշկի վերականգնումը։ Ավելին այստեղ։
Մաշկի պրոֆեսիոնալ խնամք
Ամեն ինչից զատ մաշկի խնամքն իր ուրույն տեղն ունի բոլորի կյանքում, էլ ավելի արդյունավետ է, երբ այն կատարվում է բժշկի կողմից՝ հաշվի առնելով մաշկին բնորոշ բոլոր առանձնահատկությունները։
Ստորև ներկայացնում ենք էսթետիկ բժշկության բաժանմունքում կատարվող պրոֆեսիոնալ խնամքի ծառայությունների ամբողջական ցանկը, իսկ ուլտրաձայնային մաքրումը Կոմիտաս 37 հասցեի մասնաճյուղում կատարելիս՝ տրվում է նվեր լեդ-թերապիա, որն էլ ավելի է արագացնում մաշկի վերականգնումը։
«CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում մաշկաբան-կոսմետոոլոգի խորհրդատվությունն անվճար է։
Խորհրդատվության ընթացքում բժիշկը զննում է մաշկը, ծանոթանում պացիենտին հուզող խնդրի ողջ մանրամասներին և առանձնահատկություններին, ներկայացնում բաժանմունքում կիրառվող բոլոր սարքավորումային և բուժական լուծումները՝ ըստ անհրաժեշտության, նաև դրանց համակցումը, որն անհրաժեշտ է տվյալ խնդրի բուժման/շտկման համար։
Եթե կան հարցեր, որոնք պահանջում են մասնագիտական առումով հիմնավոր պատասխաններ, ապա կարող եք գրանցվել անվճար խորհրդատվության, այցելել և հղել հարցերը բժշկին։
Եղե՛ք տեղեկացված, առողջ և ինքնավստահ։
Գրանցվել կարող եք՝ 011 55 00 22, 044 55 00 22
Մասնաճյուղեր՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)