Մանրամասն միջամտության մասին

Բիոսֆերան համաշխարհային էսթետիկ բժշկության մեջ ամենահայտնի և արդյունավետ թերապիաներից է։ Այն նախատեսված է մարմնի կորեկցիայի (մոդելավորման) համար և լուծում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ցելյուլիտի տեսակները, տեղային ճարպային կուտակումները, ավելորդ քաշը, թուլացած մաշկի ձգումը։

Բիոսֆերան ոչ միայն օգտակար, այլև հաճելի սպա միջամտություն է:

Իսպանական Novasonix ընկերության BioSphere սարքավորումը հագեցած է խելացի Slaag Motion ծայրակալով. սարքավորման 45 սֆերաներով այս գլխիկը ակտիվացնում է արյան շրջանառությունը՝ հյուսվածքները ապահովելով թթվածնով, թույլ է տալիս արագ խթանել նյութափոխանակությունը և արագացնել լիպոլիզի գործընթացը: Այսպիսով, ճարպային շերտը կրճատվում է, իսկ մարմնի բնական ուրվագիծը ձևավորվում և վերականգնվում։

Միջամտությունը կատարվում է մարմնի տարբեր շրջաններում՝ թիրախում պահելով տարատեսակ խնդիրների լուծումը, ինչպիսիք են՝

Որովայնի շրջանում՝

  • Տեղային ճարպի կրճատումը
  • Որովայնի վերամոդելավորումը

Ոտքերի շրջանում՝

  • Էդեմատոզ ցելյուլիտի բուժումը
  • Ֆիբրոէդեմատոզ ցելյուլիտի բուժումը
  • Ֆիբրոզ ցելյուլիտի բուժումը
  • Ոտքերի մկանների լարվածության թուլացումը

Կոնքագոտում՝

  • Գոտկատեղի վերամոդելավորումը
  • Նստատեղի ձգումը
  • Նստատեղի կողային հատվածների ձգումը

Ձեռքերի շրջանում՝

  • Տեղային ճարպի կրճատումը
  • Ձգումը

Մեջքի և ամբողջ մարմնի շրջանում՝

  • Մկանների լարվածության թուլացումը

Այն նպաստում է՝

  • երակային անոթների ճնշման նորմալացմանը;
  • արյան և լիմֆայի շարժման արագություն օպտիմալացմանը;
  • կոլագենի մանրաթելերի և էլաստինի սինթեզի ակտիվացմանը;
  • արյան անոթների պատերի ամրացմանը։

Ավշային հոսքի բարելավման համար պատասխանատու են պուլսացնող և պտտվող մեխանիզմները. անընդհատ շարժման և միկրովիբրացիայի շնորհիվ բարելավվում է նյութափոխանակությունը, միկրոշրջանառությունը, ավշային և երակային արյան հոսքերը։ Քանի որ մեթոդն աշխատում է միջհյուսվածքային մակարդակում՝ օրգանիզմն ազատվում է բոլոր վնասակար նյութերից։

Բիոսֆերայի առանձնահատուկ առավելությունը, որը տարբերակում է այս տեխնիկան այլ մեթոդներից՝ լյարդի վրա ազդեցության իսպառ բացակայությունն է: Բոլոր քայքայվող նյութերը օրգանիզմից դուրս են գալիս արտազատման համակարգի միջոցով:

Պտտվող գործողություն եվ շարժումների վերահսկողություն

  • BioSphere-ը կատարում է մաշկաֆունկցիոնալ մերսում, որն ուղղված է՝ վերականգնելու մաշկի առաձգականությունը, նվազեցնելու ճարպային շերտը և ավելացնելու մկանային զանգվածը:
  • Սարքավորումը թույլ է տալիս հասնել առավել ցանկալի ֆիզիո-էսթետիկ արդյունքների` բացարձակապես բնական ճանապարհով։
  • Սարքավորման պտտվող շարժումները ազդեցություն են ունենում մարմնի որոշ ընկալիչների վրա՝ խթանելով դրանք և ապահովելով հյուսվածքներ՝ թթվածնի ավելի մեծ մատակարարումը։

Արագ արդյունք և անհրաժեշտ առավելություններ։

  • Այս սարքավորմամբ ապահովվում է մարմնի ուրվագծերի մոդելավորում, ուրվագծերի հստակեցում, սահուն անցումներով կազմվածք, ամենակարևորը՝ ոչ ինվազիվ լուծումներով։
  • Սարքի ֆունկցիոնալությունը թույլ է տալիս պայքարել ցելյուլիտի դեմ․ ամրացնում է մաշկը, տոնուսավորում է մկանները, ակտիվացնում է արյան շրջանառությունը, խթանում է քաշի կորուստը, օրգանիզմից հեռացնում տոքսինները, հանգստացնում է մկանները մարզվելուց հետո և թեթևացնում ցավերը:
  • BioSphere սարքավորման կողմից իրականացվող խորը մերսումն օգտագործում է մկանը՝ որպես հենաշարժիչ համակարգի ակտիվ դիմադրության մաս՝ խթանելով դրա սպիտակ և կարմիր մանրաթելերի սինթեզը, և դրանով իսկ հասնում է պտտվող գործողությամբ խթանվող մկանների օպտիմալ տոնուսի:
  • Վերջին սերնդի Novasonix BioSphere սարքավորման տեխնիկական առավելությունները թույլ են տալիս բժշկին միջամտության ընթացքում մշտապես վերահսկողության տակ պահել մաշկի վրա գործադրվող ճնշումը՝ ինչն ապահովում է առանց կապտուկների առավելագույն արդյունք։ 

Էսթետիկ խնդիրներ, որոնք լուծվում են Բիոսֆերայի միջոցով՝

  • Մարմնի ուրվագծերի մոդելավորում;
  • Մարմնի ծավալի նվազեցում;
  • Մարմնի ավելցուկային ճարպի նվազում;
  • Մաշկի թուլության վերացում, արագ ձգում՝ մարմնի քաշի կտրուկ

նվազումից հետո;

  • Մաշկի վրա ստրիաների և փոքր հիպերտրոֆիկ սպիների արտահայտվածության նվազեցում՝ թեթև պիլինգի շնորհիվ;
  • Ցելյուլիտի բուժում,
  • Ձեռքերի, կոնքերի, հետույքի, կրծքավանդակի, որովայնի, ամբողջ մարմնի լիֆթինգ (ձգում):
Ֆիզիոթերապևտիկ խնդիրներ, որոնք լուծվում են Բիոսֆերայի միջոցով՝
 
  • Ավշային և արյան հոսքերի բարելավում;
  • Այտուցվածության նվազում;
  • Օրգանիզմից տոքսինների, ավելորդ հեղուկի հեռացում միզասեռական համակարգի միջոցով՝ առանց ծանրաբեռնելու լյարդի ֆունկցիաները;
  • Արյան անոթների պատերի ամրացում;
  • Մաշկի տոնուսի բարելավում;
  • Մկաններից կաթնաթթվի հեռացում;
  • Մկանների թուլացում, մկանային սպազմի թեթևացում;
  • Նյութափոխանակության բարելավում;
  • Քնի նորմալացում;
  • Օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավում։

Հակացուցումները՝

  • Հղիություն (մինչև 7 ամիս);
  • Ուռուցքային հիվանդություններ;
  • Էպիլեպսիա;
  • Սրացման փուլում գտնվող վիրուսային հիվանդություններ;
  • Մաշկի ծածկույթի նկատելի խախտումներ.

Ո՞ւմ է անհրաժեշտ Բիոսֆերան

  • Նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ցելյուլիտից և թեթևացնել այտուցվածությունը;
  • Նրանց, ովքեր ցանկանում են նվազեցնել մարմնի ծավալը և նիհարել,
  • Թռիչքներից և ժամային գոտիների հաճախակի փոփոխություններից հետո մարմնի մկանային լարվածությունից ազատվելու համար,
  • Հղի կանանց (28 շաբաթից հետո), ովքեր տառապում են վերջույթների այտուցներից;
  • Մարզիկներին և պարողներին, ովքեր ունեն ֆիզիկական ծանրաբեռնվածություն;
  • Կանանց՝ ծննդաբերությունից հետո վերականգնման համար՝ մաշկի տոնուսի, ստրիաների, մարմնի ծավալի և ճարպի նվազեցման համար:

Քանի՞ միջամտություն է անհրաժեշտ ցանկալի արդյունքի հասնելու համար

Արդյունքները սովորաբար տեսանելի են առաջին իսկ միջամտությունից հետո, սակայն օպտիմալ և երկարատև արդյունքների համար առաջարկվում է համալիր թերապիա՝ 12-18 միջամտությամբ:

Հարկավոր է մինչ թերապիան սկսելը, խորհրդակցել բժշկի հետ թերապիաների անհրաժեշտ քանակի մասին՝ հենվելով ցանկությունների և ներկա վիճակի վրա։

Որքա՞ն է պահպանվում արդյունքը

Ստացված արդյունքների տևողությունը միշտ կախված է որոշակի հանգամանքներից, ինչպիսիք են՝ ֆիզիկական վիճակը և ապագայում ապրելակերպի գործոնները: Առողջ և ակտիվ ապրելակերպ վարելու դեպքում արդյունքները կարող են պահպանվել վեց ամիս և ավելի:

Որքա՞ն հաճախ են կատարվում միջամտությունները

Մարմնի կորեկցիայի շտկումը կօգնի որոշել անհրաժեշտ միջամտությունների քանակը և ըստ այդմ էլ դրանց հաճախականությունը (օրինակ՝ շաբաթական երկու կամ երեք անգամ): Այնուամենայնիվ, բուժման միջև պահանջվող նվազագույն ժամանակը 48 ժամն է:

Ի՞նչ միջամտությունների հետ կարելի համակցել Բիոսֆերան

«COSMOLAB»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքն ընդլայնել է ծառայությունների մատուցման շրջանակը՝ ներառելով մարմնի մոդելավորման և նիհարեցման միջամտությունների գործընթացում կիրառվող թերապիաներ։

Մարմնի մոդելավորմանն առնչվող բոլոր ծառայությունները մատուցվում են կլինիկայի Սարյան 19-21 հասցեի մասնաճյուղում՝ Body Lab-ում։

Մինչ միջամտությունները խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 044 55 00 22 հեռախոսահամարով, ներքին կոդը նշելով՝ 5։

Բլոգ