Մանրամասն միջամտության մասին
LipoZero սարքավորումը դեմքի և մարմնի համալիր մոդելավորման կոմպակտ համակարգ է, որը համատեղում է էսթետիկ բժշկության մեջ կիրառվող, բուժական առաջատար մեթոդները։
Մարմնի տարբեր հատվածների մոդելավորման համար կիրառվող այս Էրգոնոմիկ սարքը, որը ներառում է ազդեցության 5 մեթոդներ (RF, Lipolaser, Ultrasound Cavitation, Vacuum և LED), եզակի սարքավորում է, որ նախատեսված է մարմնի ուրվագծերի էսթետիկ մոդելավորման, ցելյուլիտի, մաշկի թուլության վերականգնման և ավելորդ քաշի նվազեցման համար:
Ստորև ներկայացնում ենք սարքավորման տեխնոլոգիական բաղադրիչներն առանձին՝
Բիպոլյար RF
- LipoZero-ի բիպոլյար ռադիոհաճախական տեխնոլոգիան էսթետիկ բժշկության վերջին ձեռքբերումներից մեկն է: Նորարարական տեխնոլոգիան օգտագործում է RF-ին բնորոշ առավելությունները, սակայն հաղթահարում է նախկին մոնոպոլյար և բիպոլյար տեխնոլոգիաների սահմանափակումները:
- Բացարձակապես անվտանգ է և չափազանց արդյունավետ: Օպտիմալ ռադիոհաճախական էներգիան մաշկի մակերեսի և ենթամաշկային ճարպային շերտերի համար ապահովում է տեսանելի ազդեցություն՝ առանց վիրաբուժական միջամտության։
Կավիտացիա
- Ուլտրաձայնային եզակի տեխնոլոգիա 34 կՀց հաճախականությամբ։
- Ակուստիկ ջերմային և մեխանիկական ազդեցությունները տաքացնում և շարժում են (вибрируют) բուժման համար նախատեսված հատվածը՝ նպաստելով ճարպային բջիջների՝ լիպիդային պարունակությունից ազատվելու գործընթացին։
Վակում
- Վակումային էֆեկտը պայմանավորված է ապլիկատորի բացվածքի ներսում մթնոլորտային ճնշման նվազմամբ: Երբ օդը կլանվում է, մաշկը և ենթամաշկային հյուսվածքը բարձրանում են, ճկվում և կծկվում:
- Բարձրացնում է տեղային արյան շրջանառությունը և խթանում լիմֆոդրենաժը:
- Հեշտացնում է ֆիբրոբլաստների գործունեությունը, նպաստում է անոթների լայնացմանը և ցրում է թթվածինը:
- Ապահովում է էներգիայի առավել ճշգրիտ փոխանցում:
Ցածր խտության լազեր
- 650 նմ ցածր խտությամբ լազերային ճառագայթ;
- Ցիտոքրոմ C օքսիդազի քրոմոֆորի թիրախավորման արդյունքում առաջանում է Ֆոտոքիմիական բիոստիմուլյացիան
- Քայքայում է ճարպային բջիջը` ստեղծելով անցողիկ ծակոտիներ ճարպային բջիջների թաղանթում:
- Տրիգլիցերիդները տրոհում է մինչև 3 ազատ ճարպաթթվի և գլիցերինի՝ խթանելով լիպազը:
LED
- Կապույտ լույսը (415 նմ) գործում է՝ սպանելով մաշկի խորքում գտնվող բակտերիաները, որոնք առաջացնում են ակնե:
- Կարմիր լույսը (620 նմ) խթանում է ֆիբրոբլաստների սինթեզը, որոնք արտադրում են կոլագեն, որն էլ երիտասարդ մաշկին տալիս է թարմություն:
LipoZero միջամտությունը հաճախ համակցվում է նաև հետևյալ միջամտությունների հետ՝
«COSMOLAB»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքն ընդլայնել է ծառայությունների մատուցման շրջանակը՝ ներառելով մարմնի մոդելավորման և նիհարեցման միջամտությունների գործընթացում կիրառվող թերապիաներ։
Մարմնի մոդելավորմանն առնչվող բոլոր ծառայությունները մատուցվում են կլինիկայի Սարյան 19-21 հասցեի մասնաճյուղում՝ Body Lab-ում։
Մինչ միջամտությունները խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 044 55 00 22 հեռախոսահամարով, ներքին կոդը նշելով՝ 5։