Ասեղային մազահեռացում՝ էլեկտրոէպիլյացիա ժամանակակից սարքերով

Ասեղային մազահեռացման մեթոդը` նույն էլեկտրոէպիլյացիան, համարվում է վերջնական, իսկ լուսալազերային մեթոդները՝ մազերը մաքսիմալ նոսրացնող մազահեռացման տեխնոլոգիաներ։ Պատահական չէ՝ ամերկյան և եվրոպական ուղեցույցներում այս երկու մեթոդներն աշխատում են տանդեմով։ Սկզբից լազերայինը, հետո ասեղայինը՝ որպես վերջնական արդյունք ապահովող մեթոդ։ 

Ստեղծման օրվանից ի վեր, շուրջ 6 տարի, բոլոր բժշկական ծառայությունների հետ մեկտեղ, COSMOLAB-ը մարդիկ ընկալում են՝ որպես մազահեռացման բժշկական, մասնագիտացված կենտրոն, և դա զուր չէ, քանի որ COSMOLAB-ը միակն է, որ իր մասնագետներին վերապատրաստում է  միջազգային բժշկական ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև անդադար թարմացնում է իր տեխնոլոգիական զինանոցը։

Ասեղային մազահեռացման մեթոդի ներդնումը ծառայությունների շարքում կարճ ժամանակում մեծ պահանջարկ վայելեց, պատճառը ոչ միայն արդյունքն էր, այլև անցավ տեխնոլոգիան։

Ովքեր կյանքում գոնե մեկ անգամ կատարել են այս մեթոդով մազահեռացում՝ ինչ-որ տպավորություն այնուամենայնիվ ունեն, որը գերազանցապես, չհաշված ցավային շեմը, դրական է, սակայն ցավազգացողությունը երբեմն այն միակ պատճառն է, որը շատերին ստիպում է չշարունակել այս մեթոդով մազահեռացումը։

Այսօր դա արդեն անցյալում է, շնորհիվ տեխնոլոգիական առաջընթացի հնարավոր է կատարել ասեղային մազահեռացում 60%-ով ավելի անցավ և արագ։

Ժամանակի արագ ընթացքը, ինչպես նաև շուկայի ազատականացումը թույլ է տվել ներմուծել հայկակական շուկա նորարարություններով լի  էլեկտրոէպիլյացիայի սարքեր, հին սարքերին և ցավով ուղեկցվող միջամտությանը եկել են փոխարինելու նոր սարքերը, որոնք իրենց տեխնոլոգիական լուծումներով նվազագույնի են հասցնում ցավային զգացողությունները։ Սրանք, իհարկե լիովին չեն ազատում ցավից, և այդ պնդումը խաբկանք է, սակայն նույնիսկ 60%-ով ավելի անցավ միջամտությունը սպասված արդյունքի հետ՝ կարելի է համարել ձեռքբերում, արդյունավետ ծախսած ժամանակ և ֆինանսական միջոցներ։

COSMOLAB-ը հանդիսանում է կանադական Silhouet-Tone ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, և ներկայացնում է ընկերության ասեղային մազահեռացման սարքերն իր կլինիկաներում՝ EVO XHD, Evolution 7HD և ST 350:

Ներկայացված սարքերի աներկբա առավելություններն են.

  • Աշխարհում գոյություն ունեցող բոլոր հաճախականությունների կիրառումը մեկ սարքում, այն էլ զինված, նմանը չունեցող և պատենտավորված վեկտորային մոդուլյացիայով ` 6,78 MHz, 13,56 Mhz և 27,12 Mhz,
  • Վեկտորային մոդուլյացիայի շնորհիվ 0,2-0,9 վայրկյանում մատակարարվում է մազարմատի դեստրուկցիայի համար անհրաժեշտ էներգիան (շուկայում ատարածված Apilus ապրանքանիշի սարքերը նույն գործողությունը կատարում են 0,13 վրկ-ում),
  • Բլենդ տեխնոլոգիա,
  • Ֆլեշ տեխնոլոգիա,
  • Էլեկտրոգալվանիկ տեխնոլոգիա,
  • Առանձին ներդրված լուծումներ խուճուճ, ալիքաձև, գերկոշտ և ցածր անկյան տակ աճող մազերի համար,
  • Ցավազգացողության ցածր շեմ,
  • Արագություն,
  • Անվտանգություն՝ անկախ ընտրված մազահեռացման տեխնոլոգիայից,
  • Արդյունավետություն անկախ մազի գունավորումից, չափերից և ձևից։

Այսպիսով COSMOLAB-ը մատուցում է բժշկական ամբողջական լուծումներով մազահեռացման ծառայություններ՝ լազերային մեթոդներից մինչև էլեկտրոէպիլյացիա։ Մեր խնդիրը ձեզ անցանկալի մազերից վերջնական ազատելն է, իսկ ձերը՝ վայելել հարթ և առանց անցանկալի մազածածկույթի մաշկը։

Շտապեք ամրագրել Ձեր այցը զեղչված արժեքով՝

30 ր՝ 8000 ֏-ի փոխարեն 6500 ֏
1 ժամ՝ 12,000 ֏-ի փոխարեն 10,000 ֏

Մինչ միջամտությունը խորհրդատվությունն անվճար է, այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։

Ծառայությունը մատուցվում է COSMOLAB-ի բոլոր 6 մասնաճյուղերում։

Սայաթ-Նովա 15

Սարյան 19-21

Կոմիտաս 37

Գայի պող․ 16 | Մեգամոլ

Դավթաշեն 2-րդ թղմ. 39/2

Աջափնյակ, Էստոնական 4/1

Բլոգ