Առաջացման պատճառներ

«Պսորիազ» անունը ծագում է «Psora»-քորել (քոր գալ) հունական բառից։

Հիրավի, արծաթափայլ-սպիտակ թեփուկներով ծածկված մաշկի ցավոտ քորը այս հիվանդության տիպիկ դրսևորումն է: Այն քրոնիկ մաշկախտ է, որին բնորոշ է իմունոմիջնորդված պաթոգենեզ և անկանխատեսելի՝ հաճախ քրոնիկ ընթացք: Հիվանդության արտահայտվածությունը կախված է ժառանգական նախատրամադրվածությունից, ներքին և արտաքին այլ գործոններից։ Թեթև ձևերը արտահայտվում են տեղային՝ արմունկների, ծնկների կամ գլխամաշկի վրա առանձին թեփուկային էրիթեմաթիկ վահանիկների տեսքով, իսկ ծանր ձևերի ժամանակ ախտահարվում են ավելի շատ հատվածներ՝ մաշկի մակերեսի 50% -ից ավելին։

Հիվանդությունն արտահայտվում է իրեն բնորոշ մաշկային գոյացություններով՝ աչքի համար տեսանելի վարդագույն-կարմիր պապուլաներ և վահանիկներ, որոնց մակերեսը շերտավորված է և թեփոտված: Որպես կանոն, հիվանդությունն ուղեկցվում է ուժեղ քորով և ցավով՝ հիվանդին պատճառելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան անհանգստություններ: Պսորիազին բնորոշ բծեր կարող են հայտնվել մարմնի ցանկացած մասի վրա, բայց առավել հաճախ դրանք տեղայնացված են պացիենտի գլխամաշկի, արմունկների և ձեռքերի հատվածներում։ Գլխամաշկի քրոնիկ պսորիազը պացիենտին հաճախ պատճառում է հոգեկան և ֆիզիկական անհարմարություններ, հատկապես այն պատճառով, որ այն հնարավոր չէ թաքցնել հագուստի տակ։

Պսորիազի առաջացումը բացի ժառանգական բնույթից կապվում է նաև մաշկային բջիջների կիսման գործընթացի ակտիվացման, սթրեսների և տարատեսակ հիվանդությունների հետևանքով իմունային համակարգի ընկճման հետ։

 

Բուժման՝ ախտադադարի մոտեցումներ

Խոսքը գնում է ժառանգական հիվանդության մասին, ժամանակակից բժշկության կողմից առաջարկվող պսորիազի բուժումը սահմանափակվում է՝ հիվանդության արտաքին դրսևորումներից ազատվելով և պացիենտի մաշկը երկարատև ցաներից մաքրելով՝ այսինքն բուժումն իրենից կարող է ներկայացնել տևական ախտադադար։

Բուժման հիմնական մոտեցումներն են տեղային, ֆոտոթերապիայի և համակարգային մեթոդները։

• Տեղային բուժումն իրականացվում է տեղային կորտիկոստերոիդների, կերատոլիտիկների և այլն դեղամիջոցների միջոցով։

• Ֆոտոթերպաիան իրականցվում է A և B ուլտրամանուշակագույն ընդգրկույթի միջոցով։

• Համակարգային բուժումն իրականացվում է տարբեր խմբերի պատկանող իմունաճնշիչ դեղամիջոցների օգնությամբ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով պսորիազի և որոշ այլ մաշկախտերի բուժումը վաղուց ընդգրկված է ապացուցողական բժշկության վրա հիմնված կանոնակարգերում և լայնորեն կիրառվում է արտերկրում։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով պսորիազի և որոշ այլ մաշկախտերի բուժումը վաղուց ընդգրկված է ապացուցողական բժշկության վրա հիմնված կանոնակարգերում և լայնորեն կիրառվում է արտերկրում։

PUVA , NB UVB (311-312նմ) և թիրախային ֆոտոթերապիայի մեթոդները (MEL308նմ)

PUVA-ն ֆոտոքիմիաթերպիա է, որն իր մեջ ներառում է պսորալենի և UVA՝ ուլտրամանուշակագուն A ընդգրկույթի ալիքներ։ Ոչ վաղ անցյալում համարվում էր ֆոտոթերապիայի ոսկե ստանդարտ, բայց ունենալով շատ կողմնակի ազդեցություններ՝ այդ թվում մաշկի քաղցկեղը, իր տեղը զիջել է NB-UVB և թիրախային ֆոտոթերապիաներին։

Այսպիսով, խորհուրդ տրվող ֆոտոթերապևտիկ մեթոդներն են NB UVB (311-312նմ) և թիրախային ֆոտոթերապիան (MEL 308նմ)։

Թիրախային ֆոտոթերապիան, որն իրականացվում է մոնոքրոմատիկ էքսիմերային լազերի կամ լույսի միջոցով, տարբերվում է NB-UVB ֆոտոթերապիայից էլ ավելի ուղղորդվածությամբ (թիրախավորվածությամբ), որը հնարավորություն է տալիս ապահովել ավելի բարձր արդյունավետություն։ Կոչվում է թիրախավորված, քանի որ հնարավորություն է տալիս ազդել բացառապես ախտահարված մաշկի վրա՝ շրջանցելով շրջակա առողջ հյուսվածքները։

Բուժման՝ տևական ախտադադրի ի՞նչ մեթոդներ են առաջարկվում CosmoLab Clinics-ի մաշկաբանության բաժանմունքում

Կլինիկայի մաշկաբանության բաժանմունքն առաջնորդվում է միայն ապացուցողական բժշկության ուղեցույցերով հաստատված բուժման ժամանակակից մոտեցումներով՝ առաջարկելով իտալական արտադրության Excilite- µ սարքավորմամբ 308 նմ էքսիմերային լույսով թիրախային ֆոտոթերպիան և նեղաշերտ UVB 311 նմ երկարության ալիքների լուսարձակմամբ ֆոտոթերապիայի խցիկը (կաբինան)՝ որպես պսորիազի բուժման (ախտադադարի) ժամանակակից և այլընտրանքային թերապիաներ։

Excilite- µ ֆոտոթերպայով պսորիազի բուժման (ախտադադարի) առավելությունները՝

• Կլինիկորեն ապացուցված տեխնոլոգիա․ աշխարհում առաջին թիրախային MEL @308 նմ համակարգը։

• Թիրախային MEL @308 նմ ալիքի երկարության բարձր ընտրողականությունը նվազագույնի է հասցնում կողմնակի ազդեցությունները՝ էրիթեման և այրվածքները։

• Հատուկ մշակված համակարգի և սարքավորման ծայրակալերի շնորհիվ՝ ֆոտոթերապիայի ընթացում առողջ մաշկը որևէ ազդեցության չի ենթարկվում։

• Շնորհիվ՝ 30սմ 2 մակերեսով ծայրակալի՝ ֆոտոթերապիան ավելի արագ է բուժման մեծ մակերեսների դեպքում։

• EXCILITE-μ սարքավորմամբ կատարվող ֆոտոթերապիան անցավ է և բարձր արդյունավետություն ունի։

• EXCILITE-μ սարքավորմամբ Ֆոտոթերապիան կարող է օգտագործվել առանձին` որպես մոնոթերապիա, և համակցված` բուժման այլ մեթոդների հետ։

Նեղաշերտ UVB 311 նմ երկարության ալիքների լուսարձակմամբ ֆոտոթերապիայի սկզբունքները և մեխանիզմները՝

Լայնաշերտ UVB ճառագայթումը (280-ից 320 նմ) տասնամյակներ շարունակ օգտագործվել է մաշկաjին հիվանդությունների բուժման համար: 1980-ականներից մինչ օրս կատարված բազմաթիվ հետազոտություններ բերեցին այն դիտարկմանը, որ ընտրանքային նեղաշերտ երկարության ալիքներն առավել արդյունավետ են, քան լայնաշերտ ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Իսկ նեղաշերտ UVB ընդգրկույթի լյումինեսցենտային լամպերի արտադրության զարգացումը բերեց ֆոտոթերապիայի արդյունավետության բարձրացմանը պսորիազի բուժման գործում։

Նեղաշերտ UVB  311 նմ երկարության ալիքները կլանվում են վերնամաշկի  և մաշկի մակերեսային շերտերում ԴՆԹ պարունակող քրոմոֆորների կողմից։ Ֆոտոքիմիական ռեակցիաների շնորհիվ քրոմոֆորները խթանում են ազդակների փոխանցման ուղիները, որոնք բերում են տրանսկրիպցիայի գործոնների ակտիվացմանը, ցիտոկինների սեկրեցիային և բջջային տարբեր արձագանքներին։ Արդյունքում առաջանում է բջջային ցիկլի կանգնեցում և ապոպտոզ:

Կատարված բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ ԴՆԹ պարունակող քրոմոֆորների կլանման ցուցիչը ամենաբարձրն է նեղաշերտ  UVB 308 կամ 311-312 նմ  ալիքների ժամանակ, ինչը բերում է բուժման արդյունավետության բարձրացման և կողմնակի ազդեցությունների նվազեցման։

Հաճախ տրվող հարցեր`

Արդյո՞ք վարակիչ է պսորիազը։

Պսորիազը ժառանգական հիվանդություն է, որն ուղեկցվում է նյութափոխանակության և էնդոկրին գեղձերի խանգարումներով, իմունային համակարգի վնասմամբ: Պսորիազը վարակիչ չէ։ Դա արտաքին վարակ չէ, և պետք չէ վախենալ կամ խուսափել մարդկանցից, ովքեր ունեն այս խնդիրը։

Արդյո՞ք հավանական է, որ պսորիազ ունեցող ծնողների երեխաները նույնպես այս հիվանդությունը կունենան:

Քանի որ խոսքը գնում է ժառանգական հիվանդության մասին, ապա կա հավանականություն, և այն բավականին մեծ է․ եթե ծնողներից երկուսի մոտ էլ ախտորոշվել է պսորիազ, ապա նրանց երեխաների մոտ պսորիազ ախտորոշվելու հավանականությունը մոտ 33,3% է։

Արդյո՞ք օգտակար է արևի ճառագայթների ներքո երկար մնալը հիվանդության առկայության դեպքում:

Շատերը կարծում են, որ արևի ճառագայթների որոշակի քանակություն նպաստում է պսորիազի բուժմանը, սակայն որոշ դեպքերում, ընդհակառակը, արևի ազդեցությունը կարող է սրել իրավիճակը: Հարկավոր է յուրաքանչյուր միջամտությունից առաջ և մաշկի վիճակի որևէ փոփոխության դեպքում դիմել բժիշկ-մաշկաբանի օգնությանը։

Ինչի՞ց են առաջանում հիվանդության պարբերական սրացումները։

Փորձը ցույց է տալիս, որ հոգեկան լարվածությունը, սթրեսը և նևրոզները, ոչ ճիշտ ապրելակերպն ու սնունդը կարող են նպաստել պսորիազի սրացումներին: Բացի այդ, հազվադեպ չէ, որ հիվանդությունը սկսում է սրվել` ի պատասխան իռացիոնալ բուժման:

Ազդու՞մ է արդյոք հիվանդության ընթացքի վրա ծխելը, սպիրտային խմիչքների չարաշահումը:

Այո, ծխելը և սպիրտային խմիչքների չարաշահումը բացասաբար է ազդում հիվանդության զարգացման վրա և կարող է նպաստել պսորիազի սրացումներին:

Բուժման ընտրություն և ավարտ

Թե ինչպիսի տեղային կամ համակարգային թերապիա կատարել՝ բժիշկները ընտրում են խիստ անհատական՝ հաշվի առնելով պացիենտի անամնեզն ու հիվանդության վիճակը։

Բուժման կուրսն ավարտվում է այն դեպքում, երբ ելակետային վիճակի համեմատությամբ՝ մաշկային հիվանդության 90%-ից ավելին բուժվում է։

CosmoLab Clinics-ի մաշկաբանության բաժանմունքում՝ բուժական գծով փոխտնօրեն Էդուարդ Ավագյանի և բաժանմունքի ղեկավար Վարդուհի Դավթյան գլխավորությամբ, աշխատում են բանիմաց, փորձառու և անընդհատ վերապատրաստվող մաշկաբաններ։

Մաշկաբանի խորհրդատվության՝ ներառյալ բուժման նշանակման արժեքը 10,000 դրամ է, այցելություն կարող եք ամրագրել առցանց կամ զանգով։ 

Բաժանմունքի գլխամասային մասնաճյուղ՝ Սայաթ-Նովա 15, 044 55 00 22 (ներքին՝ 1):

Բլոգ