Տեսանելի ծակոտիները՝ որպես մաշկի երկրորդ ամենատարածված խնդիր: 

Ի՞նչ է  ծակոտին 

Ծակոտիները դեմքի մաշկի մակերևույթի իջվածքներ են, որոնք լինում են երեք տիպի՝ 

  • Մազի ծակոտի, 
  • Ազատ ճարպագեղձերի ծակոտի, 
  • Էկրին և ապոկրին քրտնագեղձերի ծակոտի։ 

Ծակոտիները բավականին հավասարաչափ՝ համադրելի խտությամբ՝ 200-300/սմ2 բաշխված են մարդու դեմքին, ունեն տարբեր չափսեր՝ 40–80 մկմ, և մոտավորապես 5-10 մկմ տրամագիծ և անտեսանելի են անզեն աչքով։  

Բժիշկ-մաշկաբանները օգտագործում են խոշորացույցներ՝ ակնեի դեպքում դեմքի փակ և բաց կոմեդոնները հայտնաբերելու համար 

Լայնացած ծակոտիներ 

Լայնացած ծակոտիները շատ ավելի մեծ են, այսինքն՝ տեսանելի են անզեն աչքով, չափերով տատանվում են 250-ից մինչև 500 մկմ, համապատասխանաբար  0,05-0,2 մմ տրամագծով։ Լայնացած ծակոտիները հաճախ մեծանում են տարիքի հետ։  

Կանանց մոտ ծակոտիների չափը կարող է տատանվել դաշտանային ցիկլի ընթացքում, ընդ որում ծակոտիների ամենամեծ չափսային փոփոխությունները տեղի են ունենում օվուլյացիայի ժամանակ:  

Տեսանելի՝ լայնացած ծակոտիներ 

Տեսանելի ծակոտիները և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում մաշկի գլխավոր խնդիրներից են: Անցկացված հարցման արդյունքում տեսանելի ծակոտիները զբաղեցրել են երկրորդ տեղը պիգմենտացիայից և պեպեններից հետո։ 

 Տեսանելի ծակոտիների երևույթը ներառում է՝ 

  • Ակնեի տեղակայման վայրում, մասնավորապես՝ դեմքի շրջանում սև կոմեդոնները (սև կետեր), 
  • Թուլացած ծակոտիները, որոնք ուղղահայաց երկարաձգված տեսք ունեն և հաճախ նկատվում են այտերի վրա 
  • Բաց ծակոտիները, որտեղ ավելի մեծ և տեսանելի են դառնում:  

Ինչո՞վ է պայմանավորված ծակոտիների լայնացումը՝ 

Գործոնները, որոնք կարող են հանգեցնել ծակոտիների լայնացման, ներառում են. 

  • Որպես հիմնական գործոն՝ ճարպի գերարտադրությունը 
  • Մազերի ֆոլիկուլների չափը, 
  • Կոմեդոգեն կոսմետիկայի  օգտագործումը դեմքի մաշկին, 
  • Արևապաշտպան չօգտագործելու հետևանքով՝ արևի ճառագայթների բացասական ազդեցությունը, 
  • Տարիքի հետ մաշկի առաձգականության կորուստը, 
  • Ակնեն. սպիտակ կամ սև կոմեդոնների (սև կետեր) առկայությունը 

Վերջին ժամանակների հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ 

տեսանելի ծակոտիներն իրականում մեծ չեն, այլ կոնաձև են՝ ասես ծակոտիի շուրջ մաշկը հեռացված լինի։  

 Եթե դիմացից նայենք տեսանելի ծակոտիներին, ապա դրանք ավելի մեծ են թվում, սակայն ծակոտիի ուղղահայաց կտրվածքը ցույց է տալիս, որ ծակոտին կոնաձև  տեսք ունի։ Լույսի ազդեցության տակ մաշկի իջվածքը ստվեր է գցում՝ տպավորություն ստեղծելով, թե ծակոտիները բացվել են կամ չափսերով շատ մեծ են։ 

Ինչու է՞ ծակոտիների շուրջ մաշկը կոնաձև 

 Տեսանելի ծակոտիների շրջակա մաշկի ուսումնասիրությունները խոսում են ճարպագեղձերի գերակտիվ աշխատանքի մասին։ Ճարպը պարունակում է տարբեր բաղադրիչներ, սակայն տեսանելի ծակոտիներ ունեցողների մոտ չհագեցած ճարպաթթու կոչվող բաղադրիչի քանակությունը նորմայից շատ բարձր է, հենց այդ չհագեցած ճարպաթթուներն էլ մաշկի վրա անհարթություններ և անողորկություն են առաջացնում, որն էլ պատճառ է հանդիսանում ծակոտիների շուրջ մաշկի քայքայմանն ու կոնաձև ֆորմայի առաջացմանը։  

Ինչպե՞ս բուժել լայնացած ծակոտիները 

 Որպեսզի պատկերացնենք ծակոտիների դեմ  պայքարի լրջությունը, պետք է նշենք, որ միայն դեմքի մաքրման միջամտությունը, և միայն տնային խնամքը չեն կարող ազատել լայնացած ծակոտիներից։ Քանի որ դեմքի մաքրումը չի կարգավորում ճարպարտադրության քանակը։  

  • Առաջին հերթին բժիշկ-մաշկաբանը պետք է պարզի ճարպի գերարտադրության պատճառները։ Դրանք կարող են լինել բազմազան՝  հորմոնալ խնդիրներ, այդ թվում պայմանավորված վահանաձև կամ ենթաստամոքսային գեղձի աշխատանքով։  
  • Ժառանգական նախատրամադրվածությունը, 
  • Մենոպաուզան, էնդոկրին և սեռական գեղձերի աշխատանքով պայմանավորված նյութափոխանակության խանգարումները, 
  • Որոշակի դեղորայքի ընդունումը։ 

Բուժման գործիքակազմը բավականին բազմազան է։ Այն իր մեջ ներառում է ինչպես դեղահաբերի ընդունում, այնպես էլ սարքավորումային թերապիաներ՝ ուղղված ճարպագեղձի աշխատանքի կանոնակարգմանը։ Որից հետո արդեն խնդրի կոսմետիկ հետևանքների վերացում՝ պրոֆեսիոնալ խնամքի, պիլինգների, հղկումներ և այլ միջամտությունների տեսքով։  

 «CosmoLab»ը միակ կլինիկան է տարածաշրջանում, որն ունի 1450 նմ երկարության լազերային ճառագայթով սարքավորում, որն ուղղակիորեն նախատեսված է ճարպարտադրության կրճատման և ակնեի տարբեր աստիճանների բուժման համար։ Բժշկական կենտրոնը հագեցած է էսթետիկ բժշկության և մաշկաբանության ոլորտում կիրառվող ժամանակակից լուսային և ճառագայթային բոլոր տեխնոլոգիաներով, մասնավորապես՝ մաշկի հղկման բոլոր մեթոդներով (CO2, Er:Yag, RF նանոֆրակցիոն, RF ֆրակցիոն), IPL, մոնոպոլյար, բիպոլյար և պոլիպոլյար RF ալիքներով սարքավորումներ և այլն․․․ 

Սակայն միայն տեխնոլոգիաների առկայությունը հիմք չեն արդյունավետ բուժման համար։ Հարկավոր են ուղեցույցեր՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա։ «CosmoLab»ի երկու բաժանմունքներում կատարվող ցանկացած բուժում հիմնված է վերոնշյալ ուղեցույցերի վրա, որը թույլ է տալիս կիրառել ժամանակակից բժշկության ամենավերջին լուծումներն` ուղղված ծակոտիների բուժմանը։  

Ինչպիսի՞ն պետք է լինի մաշկի տնային խնամքը, և առհասարակ ի՞նչ անել ծակոտիների խնդրից հնարավորինս խուսափելու համար։ 

«CosmoLab»ը հորդորում է. 

  • Խուսափել կոմեդոգեն քսուքներից (խնամքի միջոցներից)։ Դրանք կարող են փակել ծակոտիները՝ առաջացնելով սև և սպիտակ կոմեդոններ։  
  • Ազատվել մարնի ավելորդ քաշից, քանի որ այն նվազեցնում է նաև ճարպարտադրությունը։ 
  • Խմել բավարար քանակությամբ ջուր։ 
  • Օգտագործել արևապաշտպան՝ անկախ եղանակից։ 

Ամենակարևորը՝ ժամանակին դիմել բժիշկ-մաշկաբանի օգնությանը։  

Մաշկաբանի անվճար խորհրդատվության կարող եք գրանցվել ինչպես զանգով՝ 044 55 00 22 հեռախոսահամարով, այնպես էլ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող կոճակին։

Մասնաճյուղեր՝

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)

 

Բլոգ