Ակնեն մազաճարպային համակարգի ամենատարածված հիվանդությունն է, որն առաջանում է նորածնային շրջանից մինչև ծերություն։

Ակնեն էկզեմայից հետո աշխարհում երկրորդ ամենատարածված մաշկային հիվանդությունն է: Կանայք ավելի հաճախ են ախտահարվում, իսկ տղամարդիկ՝ ավելի ծանր: Որոշ հիվանդների մոտ ակնեն ժառանգական հիվանդություն է (բացատրվում է ճարպագեղձերի կառուցվածքային առանձնահատկություններով և պաթոգենների նկատմամբ գենետիկ զգայունությամբ):

Մինչև 25 տարեկանը հնարավոր են ինքնաբուխ բուժման դեպքեր, սակայն ավելի հաճախ հակառակ պատկերն է՝ հիվանդությունը դառնում է քրոնիկ։ Ճշգրիտ կանխատեսելն անհնար է, ուստի տխուր հետևանքներից խուսափելու համար շատ կարևոր է պարզել հիվանդության պատճառներն ու քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու համար։

Ակնեն բնակչության մոտ հանդիպում է հետեւյալ տարիքային բաշխվածությամբ՝

12-24 տարեկան բնակչության շրջանում՝ 85%

25-45 տարեկան բնակչության շրջանում՝ 2-10%

Ակնեն դեմքի մաշկի սպիների և այլ կոսմետիկ թերությունների ամենատարածված պատճառն է: «Հետակնե» տերմինը բնորոշում է ակնեի տարբեր ձևերի զարգացման արդյունքում առաջացած կոսմետիկ խնդիրները։

Հետակնեի ամենատարածված դրսևորումներն են՝ հիպերպիգմենտացիան, պաթոլոգիական սպիները, ինչպես նաև աթերոմաների և միլիաների առաջացումը։

Բորբոքային ակնեի տեւողությունը ուղղակիորեն փոխկապակցված է մաշկային փոփոխությունների զարգացման ռիսկի հետ, որոնք ձևավորվում են դեպքերի մինչև 90,0%-ում, իսկ ակնեի որոշ ձևերով՝ հիվանդների 100%-ի մոտ: Համաձայն GA (Global Alliance acne treatment)-ի՝ հետակնեի ախտանիշային համալիրի ձևավորման հիմնական պատճառներ են.

  • հիվանդության երկար ընթացքը,
  • խորը բորբոքային տարրերը,
  • հիվանդի կողմից դրանց լրացուցիչ տրավմատիզացիան,
  • ուշ կամ ոչ ադեկվատ բուժումը։

Հաշվի առնելով վերոգրյալ խնդրի համալիր մոտեցման անհրաժեշտությունը՝ CosmoLab Clinics-ում ստեղծվել է ակնեի և հետակնե սպիների բուժման կենտրոն, որը առաջնորդվելու է բացառապես ապացուցողական բժշկության ուղեցույցերով՝  ամենաժամանակակից տեխնոլոգիաների և լուծումների կիրառմամբ, որոնք ամրագրված են բժշկական համաշխարհային պարբերականներում։     

Եթե ունեք հարցեր, հետաքրքրում է բուժման կազմակերպման ընթացքն ու կիրառվող բուժական մեթոդների արդյունավետությունը, ապա կարող եք մաշկաբանի խորհրդատվություն ամրագրել և ստանալ բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները։

Գրանցվել կարող եք՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Մասնաճյուղեր՝

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)

Բլոգ