Մանրամասն միջամտության մասին

Լազերի օգտագործմամբ երիտասարդացման մեթոդը հիմնված է մաշկի վրա դիոդային լազերային ճառագայթման ապացուցված կենսախթանիչ, հակաօքսիդանտային, իմունոկազմավորիչ ազդեցության վրա: Կլինիկայում օգտագործվում է գերմանական Asclepion ընկերության՝ կոսմետոլոգիայի համար լազերային սարքավորումների արտադրության մեջ ճանաչված առաջատարի վերջին սերնդի համակարգը՝ MeDioStar Next դիոդային լազերը։

 

Ո՞րն է դիոդային լազերային երիտասարդացման առանձնահատկությունը

1. Միջամտությունը չի վնասում մաշկի ծածկույթը, ուրեմն չունի վերականգնողական շրջան: Ձեր կյանքի ռիթմը թույլ չի՞ տալիս լազերային պիլիգի կամ ֆրակցիոն ֆոտոթերմոլիզի նման երիտասարդացնող միջամտություններից հետո վերականգնողական շրջանին մի քանի օր հատկացնել: Ուրեմն դիոդային լազերային երիտասարդացումը հե՛նց ձեզ համար է: Միջամտությունից անմիջապես հետո կարող եք կոսմետիկա օգտագործել, վերադառնալ աշխատանքին և ձեր առօրեական գործերին, քանի որ բժշկական միջամտության հետքերը լիովին աննկատ են:

2. Միջամտությունը բացարձակ անցավ է և հարմարավետ, չի պահանջում ցավազրկող միջոցներ:

3. Միջամտությունը չի զուգակցվում այրվածքներով, պիգմենտային բծերով և այլ տհաճ երևույթներով: MeDioStar NeXT PRO դիոդային լազերի տեխնիկական և ֆիզիկական բնութագրերը բացառում են այս ռիսկը:

4. Տարիքային սահմանափակումներ չկան․ միջամտությանը կարելի է դիմել ինչպես 17-18 տարեկանում, օրինակ՝ կորյակային հիվանդության հետևանքներից ազատվելու նպատակով, այնպես էլ 30 տարեկանում ծերացման կանխարգելման նպատակով, կամ 45-50 տարեկանում դեմքի, պարանոցի, դեկոլտեի, ձեռքերի մաշկի երիտասարդացման նպատակով:

 

Ինչպե՞ս է աշխատում MeDioStar NeXT դիոդային երիտասարդացումը

Դիոդային երիտասարդացման դեպքում լազերի էներգիան օգտագործվում է մաշկի առանձին բաղադրիչների վրա վերահսկվող ջերմային ազդեցության նպատակով՝ առանց դրա վերին շերտի՝ էպիդերմիսի վնասման: Իմպուլսի էներգիան, ջերմացնելով մաշկի բոլոր շերտերը, զգալիորեն բարելավում է միկրոշրջանառությունը և նյութափոխանակությունը, խթանում նոր կոլագենի և էլաստինի առաջացումը:

Արդյունքում հարթվում է մաշկի երանգը, ավելանում է առաձգականությունը, բարելավվում է դեմքի գույնը, նվազում է չորության զգացողությունը, կրճատվում են կնճիռները, մակերեսային պիգմենտային բծերը և մանր անոթային գոյացությունները: Մաշկի սառեցման ներկառուցված համակարգը թույլ է տալիս գերազանց երկարաժամկետ արդյունք ապահովել առանց ցավի, մաշկի վնասվածքների և բարդացումների:

MeDioStar NeXT PRO դիոդային լազերով երիտասարդացումը բացարձակ անվտանգ է և ոչ տրավմատիկ, չունի կողմնակի ազդեցություն։ Բացի այդ, դիոդային երիտասարդացումը լավ համադրվում է այլ կոսմետիկ միջամտությունների, օրինակ՝ ներարկումային միջամտությունների և մասնագիտական խնամքի հետ: MeDioStar NeXT սարքով դիոդային երիտասարդացումն արդարացված արդյունք է ապահովել Եվրոպայում և Ամերիկայում, հաստատված է FDA միջազգային ասոցիացիայի կողմից:

Դիոդային լազերային երիտասարդացման ազդեցությունը

  • կնճիռների կրճատում
  • ծակոտիների նեղացում
  • մաշկի կառուցվածքի բարելավում
  • պիգմենտային և տարիքային բծերի վերացում
  • կուպերոզի վերացում
  • մաշկի առաձգականության ավելացում
  • մաշկի սպիտակեցում, երանգի հավասարեցում
  • կորյակային ցանի բուժում

Քանի՞ միջամտություն է անհրաժեշտ կայուն արդյունք ստանալու համար

Լազերային երիտասարդացումը կատարվում է կուրսով՝ 30-40 րոպե տևողությամբ 5 միջամտություն՝ 5 օր ընդմիջումով կամ բժիշկ-կոսմետոլոգի մշակված անհատական ծրագրով՝ հաշվի առնելով հիվանդի մաշկի վիճակը, առանձնահատկությունները, կենսակերպը, այլ մեթոդների հետ համակցությունը: 

Լազերային երիտասարդացման մեթոդը կուտակային ազդեցություն ունի: Մաշկի վիճակը լավանում է միջամտությունից միջամտություն: Կոլագենի առավելագույն սինթեզը և առավելագույն նկատելի արդյունքն ի հայտ են գալիս միջամտությունների կուրսից 4-6 ամիս անց: Արդյունքը պահպանվում է մի քանի տարի: Ըստ ցանկության, կուրսը կարելի է կրկնել ամեն տարի՝ երիտասարդացման ստացված արդյունքը պահպանելու և բարելավելու նպատակով: MeDioStar NeXT PRO դիոդային լազերով երիտասարդացման առավելություններն ակնհայտ են.

  • միջամտության ընթացքում մաշկի վնասվածքները բացակայում են, չկա վերականգնման շրջան
  • միջամտությունն առավելագույնս հարմարավետ է և անվտանգ՝ Պելտյե էլեմենտի օգնությամբ մաշկի կոնտակտային սառեցման շնորհիվ
  • կարելի է զուգակցել այլ կոսմետոլոգիական միջամտությունների հետ. պիլինգի, ներարկումային միջամտությունների, մասնագիտական խնամքի
  • միջամտությունից հետո մի քանի ամսվա ընթացքում կոլագենի և էլաստինի արտադրման ակտիվացումն ապահովում է երկարատև աճող ազդեցություն
  • տարիքային սահմանափակումները բացակայում են

Հակացուցումներ

  • Էպիլեպսիա
  • չարորակ նորագոյացություններ
  • մաշկի սուր և քրոնիկական հիվանդություններ
  • վարակային հիվանդություններ
  • հերպես
  • արյան համակարգային հիվանդություններ
  • շաքարային դիաբետի դեկոմպենսացված ձևեր
  • սրտի հիպերտոնիկ հիվանդության ծանր ձևեր
  • ակտիվ թոքախտ

CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, առաջնային զննման համար գրանցվել կարող եք՝ զանգելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Մասնաճյուղեր՝

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)

Բլոգ