HIFU SMAS լիֆթինգ | Մաշկի ոչ վիրահատական ձգում
HIFU SMAS-Lifting-ը թույլ է տալիս դեմքի պլաստիկ ձգումը վիրահատական միջամտությունների դասակարգումից տեղափոխել թերապևտիկ կոսմետոլոգիա։
HIFU SMAS ձգումը արդյունավետ և անվտանգ միջամտություն է, որը երիտասարդացնում է դեմքի մաշկն ու փափուկ հյուսվածքները։
Ի՞նչ է նշանակում HIFU
HIFU՝ High Intensity Focused Ultrasound, թարգմանաբար նշանակում է բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայն։
Բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայնի ազդեցությամբ SMAS և մաշկի տարբեր շերտերում առաջանում են կոագուլացիոն կետեր՝ միաժամանակ անվնաս թողնելով մաշկի վերին շերտերը՝ վերնամաշկը։
Իսկ ի՞նչ է SMAS-ը
SMAS-ը՝ Superficial Мuscular Аponeurotic System, թարգմանաբար՝ մակերեսային մկանային ապոնևրոտիկ համակարգ։ Այս շերտն է, որը մաշկը կապում է մկանային համակարգի հետ, որի վրա էլ կատարվում է ներգործությունը։
Դեմքի մաշկի ձգումը պլաստիկ վիահատության միջոցով կատարվում է SMAS շերտում։ Վիրահատական միջամտությունը ենթադրում է լրացուցիչ ռիսկեր՝ երկար և ցավոտ վերականգնողական շրջան`զուգակցվող դեմքի արտաքին ոչ ցանկալի փոփոխություններով, ներվային ձգվածությամբ, ընդհանուր անզգայացմամբ և այլն։
Ոչ վիրահատական SMAS ձգումը (HIFU) օպտիմալ լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ արդյունք՝ առանց վիրահատական միջամտության և առանց վերականգնողական շրջանի։
Դեմքի SMAS-Lifting/ձգման ցուցումներն են՝
- դեմքի օվալի և ենթակզակի ուրվագծի կորուստը
- կախված դեմքը՝ ծորացող մաշկով և պարանոցով (գրավիտացիոն պտոզ)
- միջհոնքային ծալքի առկայությունը և բերանի ծայրերի իջեցումը
- հոնքերի իջեցումը
Ինչպես նաև՝
- մաշկի ծերացումը
- ստորին ծնոտի ուրվագծի կորուստը
- կրկնակզակի առկայությունը
- այտերի ուրվագծերի կորուստը
- լանջաբացվածքի ծերացումը
Ինչպե՞ս է կատարվում միջամտությունը
1․ Նախքան միջամտությունը դեմքը մաքրվում է շպարից
2․ Դեմքի վրա կատարվում են գծանշումներ
3․ Տարածվում է ուլտրաձայնային միջամտության համար նախատեսված գելը, որն ապահովում է ծայրակալի սահուն շարժումը և ուլտարձայնային ալիքների անցումը դեպի համապատասխան շերտեր
4․ Միջամտությունն անց է կացվում երկու տարբեր խորությունների վրա՝ օգտագործելով համապատասխան ծայրակալներ։
Միջամտության արդյունքում փափուկ հյուսվածքների վրա առաջանում են թերմոկոագուլացիոն զուգահեռ կետիկներ։ Այս գծային կետիկների միջոցով ստացված ցանցը ծառայում է որպես ամրան դեմքի ձգման համար։
Միջամտության առավելություններն են՝
- չի պահանջվում պացիենտի հատուկ նախապատրաստում
- չի պահանջվում ցավազրկում
- միջամտությունը կատարվում է 1 անգամ՝ մինչև 3 ամիս զարգացող արդյունքով
- 3-4 ամիս հետո հնարավոր է պահանջվի կորեկցիա
- արդյունքը պահպանվում է 1,5 տարի
- վերականգնողական շրջանը գրեթե բացակայում է
Խնամքը միջամտությունից հետո
- առնվազն 2 շաբաթ հարկավոր է խուսափել սաունա այցերից
- հարկավոր է 1 շաբաթ խուսափել պիլինգներից
- դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումը թույլատրվում է
- խորհուրդ է տրվում 1 ամիս շարունակ օգտագործել SPF 30 արևապաշտպան քսուք
Միջամտությունից անմիջապես հետո պացիենտների 90% -ի մոտ դիտվում է արդյունք, որը նկատելիորեն զարգանում է մինչև 3 ամիս ժամկետում։
Միջամտությունը հակացուցված է հետևյալ դեպքերում՝
- հղիություն և լակտացիա
- հակակոուգուլյանտների ստացում
- վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված վիրահատություններ
- ծանր ակնե
- միջամտության հատվածում մետաղական իմպլանտատներ
- բաց վերքեր, բորբոքային գործընթացներ և վնասվածքներ միջամտության ենթակա հատվածում
- օնկոլոգիական և ծանր էնդոկրին հիվանդություններ, սուր բորբոքային պրոցեսներ
- կելոիդային սպիների հակում
- սրտի ռիթմավարի առկայություն
CosmoLab Clinics-ը ձեռք է բերել աշխարհում առաջին երկգծային ազդեցությամբ 10 THERA HIFU և երկարալիք OneThera HIFU սարքավորումները։
CosmoLab Clinics-ը ձեռք է բերել աշխարհում առաջին երկգծային ազդեցությամբ 10 THERA HIFU և երկարալիք OneThera HIFU սարքավորումները։
10 THERA HIFU
Շնորհիվ 2 գծային լուսարձակման՝ մեր սարքավորման 200 լուսարձակումները համարժեք են այլ HIFU սարքավորումների 400 լուսարձակումներին։ Միջամտության ժամանակը կարճանում է, իսկ նույն տանելի ցավային զգացման ժամանակ կետիկների քանակը կրկնակի է դառնում։
OneThera HIFU
OneThera սարքավորումն ունի 7 քարթրիջ՝ նախատեսված դեմքի և ամբողջ մարմնի երիտասարդացման համար։ Այն, ի տարբերություն միջամտության դասական ձևի, թույլ է տալիս նաև միջամտությունը համատեղել հատուկ մերսման հետ։
Մեր էսթետիկ բժշկության բաժանմունքում մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է։ Եթե ունեք հարցեր, կարող եք այցելություն ամրագրել, իսկ մենք կանդրադառնանք բոլոր հետաքրքրող հարցերին։
Գրանցվել կարող եք զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Հասցեներ՝
📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)