Մանրամասն RF նանոհղկման մասին
Venus Viva TM-ը ոլորտում առավելագույն ճկունության կարգավորումներ ունեցող մաշկի հղկման և վերամոդելավորման ունիվերսալ սարք է: NanoFractional RF և Smart Scan TM տեխնոլոգիաներն օգտագործող այս սարքը առաջին և միակ ֆրակցիոն ռադիոհաճախական համակարգն է, որը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել տարատեսակ կոսմետիկ խնդիրների վերացման նպատակով կիրառվող աբլացիայի և կոագուլացիայի կարգաբերումները:
Միջամտությունն անվտանգ է մաշկի բոլոր տիպերի համար և ունի վերականգնողական նվազագույն շրջան։
Տեխնոլոգիան թույլ է տալիս լուծել կոսմետոլոգիական ամենատարածված խնդիրները.
սպիների հղկում
մաշկի անհարթ ռելիեֆի հղկում
մանր կնճիռների հղկում/ձգում
պիգմենտային բծերի մշակում/հեռացում
ստրիաների հղկում
կոպերի ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկա՝ ձգում և այլն
Առաջին անգամ առանց վիրահատական միջամտության լուծվում է երկու խնդիր՝ բարելավվում է մաշկի որակը և տեղի է ունենում հզոր լիֆթինգ:
Ինչպե՞ս է աշխատում տեխնոլոգիան
Venus Viva սարքավորմամբ RF նանոհղկումը անվտանգ է մաշկի բոլոր տիպերի համար և աշխատում է հեղափոխական Nano Fractional RF TM և Smart ScanTM տեխնոլոգիաների հիման վրա:
Nano Fractional Radio Frequency™ տեխնոլոգիան ռադիոհաճախական էներգիայի իմպուլսը 160 միկրոասեղների միջոցով վերնամաշկից (էպիդերմիս) փոխանցում է բուն մաշկին (դերմա)` տաքացնելով և նպաստելով ֆիբրոբլաստների աճին։ Արդյունքում նոր արտադրվող կոլագենի և էլաստինի շնորհիվ տեղի է ունենում մաշկի կենսաբանական վերականգնում:
Վերականգնողական շրջանը
Ի տարբերություն մաշկի հղկման այլ մեթոդների՝ նանոֆրակցիոն ռադիոալիքային հղկումը երկարատև վերականգնողական շրջան չունի։ Միջամտությունից հետո դիտվում է թեթևակի կարմրություն, որը սակայն անցնում է մի քանի ժամվա ընթացքում։
Խնամքը միջամտությունից հետո
Մաշկի նանոֆրակցիոն հղկումից հետո բժիշկը կարող է նշանակել մաշկի ռեգեներացիան խթանող պրեպարատներ, ինչպես նաև մեծ չափաքանակով արևապաշտպան քսուք՝ պիգմենտացիայի ռիսկը նվազեցնելու համար։ Մաշկի հետագա խնամքը մանրամասն քննարկվում և որոշվում է բժշկի հետ՝ հաշվի առնելով պացիենտի մաշկի բոլոր առանձնահատկությունները։
Միջամտության հակացուցումներն են՝
•oնկոլոգիական հիվանդությունները
• հղիության և կրծքով կերակրման շրջանը
• ալկոհոլային կամ թմրանյութային մոլուցքները
• մաշկի քրոնիկական բորբոքման գործընթացները
• կենտրոնական նյարդային համակարգի խանգարումները և հոգենյարդաբանական հիվանդությունները
• կելոիդ սպիների առկայությունը
• ածխածնային գելի բաղադրիչների կամ կարբոնաթթվի հանդեպ ալերգիկ հակազդեցությունը
• աուտոիմունային խանգարումները
• շաքարային դիաբետը
Այնուամենայնիվ, ցանկալի է միջամտության մասին տեղեկատվությունն ուսումնասիրելուց բացի, նաև մոտենալ բժշկական խորհրդատվության, որրպեսզի բժիշկն առաջնային զննում իրականացնի և մանրամասն ներկայացնի բուժման էությունն ու ակնկալվող արդյունքը՝ ըստ տվյալ անհատական դեպքի առանձնահատկությունների։
CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, առաջնային զննման համար գրանցվել կարող եք՝ զանգելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Մասնաճյուղեր՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)