
Erbium Glass՝ մաշկի ոչ աբլյատիվ, ֆրակցիոն լազերային հղկում | Միջամտությունից մինչ սպասվող արդյունք
Մաշկի հղկումը մաշկի թարմացման, և այդ մեթոդով տարատեսակ կոսմետիկ խնդիրների լուծմանը նպաստող միջամտություն է, որը կատարվում է մաշկի մակերեսային, խորը, աբլյացիոն (ամբողջական) կամ ֆրակցիոն ձևերով։ Այդպիսով, նոր արտադրվող կոլագենի ու էլաստինի հաշվին մաշկը վերականգնվում է։
CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքը ներկայացնում է մաշկի հղկման հերթական տեխնոլոգիան՝ բրազիլական Vydence ապրանքանիշի Erbium Glass լազերային մեթոդով հղկումը, որը սակայն ոչ աբլյատիվ է։
Ի՞նչ է իրենից ներկայացնում մաշկի Erbium Glass լազերային հղկումը, և ինչպե՞ս է աշխատում սարքավորումը
1540 նմ երկարությամբ ոչ աբլատիվ ֆրակցիոն լազերային ճառագայթի յուրահատկությունը կայանում է նրանում, որ կլանվելով ջրի քրոմոֆորի կողմից այն առաջացնում է միկրոթերմալ սյունաձև վնասվածքներ։ Օրգանիզմի բնական ռեակցիայի շնորհիվ սկսվում է միկրոթերմալ վնասված շրջանների վերականգնման գործընթացը՝ նոր կոլագենի և էլաստինի սինթեզի շնորհիվ։ Արդյունքում ստանում ենք մաշկի հղկում կարճ վերականգնողական շրջանով (1-2 օր թեթև կարմրություն), առանց անհարմարավետությունների, թեթև հետմիջամտական խնամքով, առանց հետաբորբոքային պիգմենտացիայի առաջացման ռիկսերի։
Er:Glass 1540 նմ, ոչ աբլյատիվ, մաշկի ֆրակցիոն հղկման առավելություններն են՝
- Անվտանգությունը
- Կարճ վերականգնողական շրջանը
- Միջամտությունից հետո հիպերպիգմենտացիայի առաջացման նվազ ռիսկայնությունը
- Բազմավեկտոր ուղղություն (կոսմետիկ խնդիրների լուծման լայն շրջանակ)
- Բավարարող արդյունքներ

Ե՞րբ է կատարվում մաշկի հղկումը
Մաշկի հղկումը կատարվում է երբ անհրաժեշտ է՝
- մաշկի ռելիեֆի հարթեցում
- մաշկի անառողջ գունային երանգի կարգավորում
- մաշկի երանգի բալանսավորում
- սպիների հարթեցում
- պիգմենտային բծերի հեռացում
- ակնեից հետո մնացած հետքերի հեռացում
- փոսիկների, և տարբեր անհարթությունների հղկում
- ստրիաների հեռացում

Հիշեցնենք, որ CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքը ներկայացնում և կիրառում է մաշկի հղկման համար գոյություն ունեցող բոլոր տեխնոլոգիական լուծումները՝ առաջատար արտադրողների սարքավորումների տեսքով, որը նշանակում է՝ չկա կոսմետիկ խնդիր, որն անհնարին կլինի լուծել։
Մյուս մեթոդներին ծանոթացեք այստեղ։
Գրանցվել կարող եք՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Մասնաճյուղեր՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)
Էստոնական 4/1 (ներքին՝ 6)