Մանրամասն Erbium YAG լազերային հղկման մասին

Erbium YAG լազերային հղկումը մաշկի թարմացման, երիտսարդացման և կոսմետիկ խնդիրների շտկման/մշակման համար նախատեսված միջամտություն է։

 

Լազերային ճառագայթը թիրախավորում է մաշկի բջիջներում առկա ջուրը՝ գոլորշիացնելով այն և միաժամանակ հեռացնելով մաշկի միկրոշերտերը: Այն ստեղծում է միկրոալիքներ, որոնք ստիպում են օրգանիզմին նոր բջիջներ գեներացնել և ավելի շատ կոլագեն արտադրել: Այս պրոցեսները նպաստում  են մաշկի ավելի հարթ և երիտասարդ տեսքին։

 

Ո՞ր դեպքերում է օգտագործվում Erbium YAG լազերը

 

Հետևյալ մաշկային խնդիրները կարելի է բուժել Er:YAG լազերային հղկման միջոցով՝

 

✔ատրոֆիկ հետակնե սպիներ

✔հերպեսի, ջրծաղիկի սպիներ

✔արևից վնասված մաշկ

✔դեմքի մեղմ և չափավոր կնճիռներ

✔անհավասար պիգմենտացիա (շագանակագույն տարիքային բծեր, պեպեններ, մելազմա)

✔սեբորեային կերատոզ և մաշկի այլ բարորակ գոյացություններ

Միջամտությունը հակացուցումներն են՝

 

  • հղիությունը և լակտացիան
  • հակակոուգուլյանտների ստացումը
  • վերջին մեկ ամսվա ընթացքում կատարած վիրահատությունները
  • ծանր ակնեն
  • միջամտության հատվածում մետաղական իմպլանտատների առկայությունը
  • բաց վերքերը, բորբոքային գործընթացները և վնասվածքները միջամտության ենթակա հատվածում
  • օնկոլոգիական և ծանր էնդոկրին հիվանդությունները, սուր բորբոքային պրոցեսները
  • կելոիդային կամ հիպերտրոֆիկ սպիների հակումը
  • սրտի ռիթմավարի առկայությունը
  • նախկինում մաշկի իոնացնող ճառագայթման պատմությունը

 

Անհատական հակացուցումների մասին արդեն կմանրամասնի բժիշկը՝ խորհրդատվության ընթացքում անամնեզին ծանոթանալուց հետո։

 

Նախազգուշական միջոցներ՝

 

Մինչ բուժումը սկսելը պացիենտները պետք է որոշակի հետազոտություններ անցնեն՝

 

✔Պետք է նշել մաշկային խանգարումների առկայությունը, ներառյալ՝ սեբորեային կերատոզը, արևային լենթիգոները, ակտինիկ կերատոզը և մաշկի քաղցկեղը:

✔Մաշկի լազերային հղկումը կարող է հանգեցնել հերպեսի վերակտիվացման, այդ իսկ պատճառով հարկավոր է մինչ բուժում սկսելը խորհրդակցել մաշկաբանի հետ։

Erbium YAG լազերային հղկման առավելություններն են՝

 

✔հյուսվածքների բարձր ճշգրտությամբ ընտրողական մշակումը

✔կարգաբերումների հեշտ և արագ ընտրությունը

✔հղկման ընթացքում հիմնային հյուսվածքն ունենում է նվազագույն ջերմային վնասվածք, ինչը նշանակում է բուժումից հետո մշտական կարմրության և պիգմենտացիայի փոփոխության ավելի քիչ հավանականություն

✔այս մեթոդը ավելի քիչ ինվազիվ է, քան դերմաբրազիան և քիմիական պիլինգը

✔ունի վերականգնման շատ ավելի կարճ ժամանակ

CosmoLab Clinics-ում այս միջամտությունից առաջ խորհրդատվությունն անվճար է, եթե ունեք հարցեր, որոնք առնչվում են այս միջամտության կատարմանն ու ակնկալվող արդյունքներին, ապա կարող եք խորհրդատվություն ամրագրել ու այցելել։

 

Հիշեցնենք, որ CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքը ներկայացնում և կիրառում է մաշկի հղկման համար գոյություն ունեցող բոլոր տեխնոլոգիական լուծումները՝ առաջատար արտադրողների սարքավորումների տեսքով, որը նշանակում է՝ չկա կոսմետիկ խնդիր, որն անհնարին կլինի լուծել։

 

Գրանցվել կարող եք՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

 

Մասնաճյուղեր՝

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)

Բլոգ