
Dermapen 4 միկրոասեղնավորում | Թիրախային թերապիա՝ ըստ կոսմետիկ և մաշկային խնդրի
Միկրոնիդլինգ (միկրոասեղնավորում, ֆրակցիոն մեզոթերապիա) միջամտությունը, կոչված է լուծելու բազում կոսմետիկ (մաշկի անհարթ ռելիեֆ, պոստակնե, լայն ծակոտիներ, սպիներ, ստրիաներ, մանր կնճիռներ), ինչպես նաև, կախված սարքավորման համապատասխան նշանակությունից և արտոնագրված լինելուց` որոշ մաշկային* խնդիրներ (ակնե, ռոզացեա, մազաթափություն)։ Միջամտության հիմքում ընկած է մաշկի թարմացումը (բջիջների ռեգեներացիան)՝ նոր արտադրվող կոլագենի և էլաստինի հաշվին։
DermaPenWorld (DermaPen 4)` միկրոնիդլինգի լավագույն գործիքն (գրիչը) աշխարհում
DermapenWorld ընկերությունը Ավստրալիական խոշոր արտադրող է, որպեսզի պատկերացում կազմեք ընկերության վարկանիշի մասշտաբներից, կարող ենք նշել, որ այն իր արտադրանքը ներկայացնում է միայն այնպիսի երկրներում, որոնք ունեն բարձր վարկանիշ էսթետիկ բժշկության և մաշկաբանության ոլորտներում։ Տարիներ շարունակ բազում ներկայացուցիչներ ցանկացել են այս ընկերության արտադրանքը ներկրել ՀՀ, սակայն՝ ապարդյուն։
Այս տարի, շնորհիվ մեր ջանքերի` բազում բանակցություններից, կլինիկական արդյունքներից և ընկերության զարգացման տեսլականին ծանոթանալուց հետո DermapenWorld-ը և CosmoLab-ը եկան ընդհանուր հայտարարի, և այսօր այս աշխարհահռչակ ընկերությունն, այո, Հայաստանում է։

Ո՞րն է DermapenWorld ընկերության արտադրած վերջին սերնդի Dermapen 4 միկրոասեղնավորման սարքավորման տարբերությունը միկրոնիդլինգ կատարող մյուս սարքավորումներից՝
Պրոգրեսիվ նորարարական տեխնոլոգիա՝ արագության, արդյունավետության, հարմարավետության և անվտանգության նոր մակարդակ։
Լավ ներծծում՝ Dermapen 4-ի կողմից բացված միկրոմիջանցքներն ակտիվ բաղադրիչներով սնուցող նյութերը 80%-ով հասցնում են խորանիստ հյուսվածքներին։
Dermapen 4-ի առավելությունները՝
- Մեկանգամյա օգտագործման ծայրակալեր:
- 16 ասեղով քարթրիջի` վայրկյանում 1920 , իսկ 1 րոպեում՝ 11,5200 միկրոմիջանցք , որը 104%-ով ավելի արագ է, քան մյուս միկրոասեղնավորման (միկրոնիդլինգ) սարքավորումները։
- 16 ասեղով քարթրիջի սահուն և անխոչնդոտ շարժ մաշկով։
- Բարձր արագություն, ճշգրտություն և անվտանգություն։
- Բոլոր գործառույթները՝ ինչպիսիք են արագությունն ու խորությունը, կառավարվում են մեկ կոճակի հպումով։
- Ուղղահայաց ասեղի AOVN տեխնոլոգիա։
- Դիմադրության կատարյալ բացակայություն և հեղուկի հետհոսքի բացառում։
- Մինչև 3 մմ ներհրման հնարավորություն:
- Ներդրված ծրագրային ապահովում:
- Եվրոպական ISO 13485 և CE սերտիֆիկացումներ։
Յուրաքանչյուր միկրոասեղնավորման միջամտություն արդեն իսկ դասակարգված է՝ ըստ կոսմետիկ կամ մաշկային խնդրի էության/տեսակի և համապատասխան դրա՝ ունի միջամտության իր ուղեցույցը, որի մեջ բոլոր քայլերը կատարվում են Dp Dermaceuticals շարքի նյութերով, որոնք էլ հանդիսանում են միջամտության երաշխավորված արդյունքի գրավականը։
Եթե ծանոթ եք, երբևէ տեսել եք կամ կատարել միկրոնիդլինգ, ապա վստահ կնշեք, որ միջամտությունը սահմանափակվում է առավելագույնը 3 քայլով, մինչդեռ այս պարագայում միջամտությունն ընթանում է բազում քայլերից բաղկացած էտապներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ դերն ու գործառույթը, իր ազդող նյութերի շղթան, որը խախտելն անթույլատրելի է։

DermaPenWorld Dermapen 4-ով ցանկացած միջամտություն կատարվում է հատուկ նախատեսված փուլային խնամքով, որի յուրաքանչյուր բաղադրիչ ընտրված է հատուկ տվյալ խնդրի առանձնահատկություններին համապատասխան (օրինակ ակնեի դեպքում կատարվող միջամտության քայլերը, նյութերում ակտիվ բաղադրիչները տարբերվում են հակատարիքային միջամտության համար նախատեսված սխեմայից և այլն)։
Եթե ձեզ ծանոթ է ակնեն իր հետևանքներով՝ սպիներով, ռոզացեան, պիգմենտացիաները, մազաթափությունը, ստրիաները, կամ ցանկանում եք կանխարգելել և/կամ վերացնել մաշկին արտահայտված ծերացման նշանները, ապա այս միջամտությունն այն է, ինչը կարող է երաշխավորել այդքան սպասված տեսանելի արդյունքը նույնիսկ 1 միջամտությունից հետո։
Եթե առաջացան հարցեր, մեր մասնագետները սիրով պատրաստ են դրանք քննարկել Ձեզ հետ՝ առաջարկելով հստակ լուծումներ․ խորհրդատվությունն անվճար է։
Այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)
Էստոնական 4/1 (ներքին՝ 6)