Մաշկի մաքրում․ ի՞նչ միջամտություն է սա

Մաշկի մաքրում ի՞նչ միջամտություն է սա

Մաշկը մշտապես ենթարկվում է արտաքին գործոնների ազդեցությանը՝ մասնավորապես ավելորդ մաշկային ճարպը, մահացած բջիջները, շրջակա միջավայրի փոշին, աղտոտվածությունը և կոսմետիկ միջոցների մնացորդները խցանում են ծակոտիները՝ հանգեցնելով մաշկի անառողջ գույնին, տեսքին և առաձգականության կորստին։

 

Մաշկի մաքրումը կոսմետոլոգիական միջամտություն է, որի նպատակը մաշկի մաքրումն է վերոնշյալ կուտակումներից։ Այս միջամտությունն ունի մի շարք կարևոր գործառույթներ, որոնց պատճառով անընդմեջ միջամտության կատարումը դիտվում է որպես անհրաժեշտություն։

 

Թերևս ամենակարևոր առավելությունը մաշկի ամենօրյա խնամքի ազդեցության լավացումն է, մաշկի պարբերական մաքրումից հետո ամենօրյա խնամքի միջոցներում առկա ակտիվ նյութերն էլ ավելի արագ և խորն են ներթափանցում մաշկի համապատասխան շերտեր՝ ամբողջությամբ կատարելով իրենց սահմանված գործառույթները։

 

Կոսմետոլոգիական առումով մաշկի մաքրումը համարվում է մաշկը նախապատրաստող միջամտություն՝ այլ կոսմետոլոգիական միջամտություններից առաջ, ինչպիսիք են՝ տարատեսակ սարքավորումային և ներարկումային միջամտությունները։

 

 

Ու՞մ է պետք մաշկի մաքրումը

Մաշկի մաքրումն անհրաժեշտ և ցուցված է բոլորին, սակայն մաքրման մեթոդի ընտրությունը պետք է կատարվի՝ ըստ մաշկի տիպի և այլ հանգամանքների մանրամասն դիտարկման։

 

Մաշկի մաքրումը կատարվում է տարբեր մեթոդներով՝ մեխանիկական և ատրավմատիկ, դրանք իրենց հերթին ունեն նաև տարատեսակներ։ Բժիշկը, զննելով մաշկը ու հիմնվելով բոլոր ցուցումների և հակացուցումների վրա, առաջարկում է տվյալ անձի համար մաշկի մաքրման ամենաարդյունավետ և ամենահամապատասխան տարբերակը։

Մաշկի մաքրման ի՞նչ տեսակներ են առաջարկվում CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության  բաժանմունքում

 

  • Ուլտրաձայնային մաքրում՝ 15,000 դրամ
  • Ատրավմատիկ, բուժական մաքրում` 15-25,000 դրամ
  • Երիտասարդացնող մաքրում` 25,000 դրամ

Մաշկի մաքրման ցուցումներն ու հակացուցումները բազմազան են, որոշ դեպքերում դրանք կախված են նաև մաշկի մաքրման մեթոդի ընտրությունից, սակայն ստորև ներկայացնում ենք ամենաընդանրական կետերը։

 

 

Որո՞նք են մաշկի մաքրման ցուցումները՝

✔գերճարպարտադրությունը

✔լայնացած ծակոտիները

✔սև կետերը

✔մաշկի առաձգականության կորուստը

✔մաշկի անառողջ գունային երանգը

 

 

Որո՞նք են մաշկի մաքրման հակացուցումները՝

  • տվյալ շրջանում մաշկային հիվանդությունների առկայությունը
  • որոշակի մաշկային հիվանդությունները
  • վիրուսային մաշկային հիվանդությունները
  • մաշկի գերզգայունությունը
  • կելոիդային սպիագոյացման հակումը
  • ալերգիան
  • օնկոլոգիական խնդիրները
  • անոթների լայնացումը

Մինչ մաքրումը մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է։ Ծառայության համար կարող եք այցելություն ամրագրել կլինիկայի բոլոր մասնաճյուղերում՝ առցանց կամ զանգով՝ 044 55 00 22:

Մասնաճյուղեր՝

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)

 

Բլոգ