Մեզոթերապիաների մասին մանրամասն ստորև՝
Մեզոթերապիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում միկրոդեղաչափերով մաշկի համապատասխան շերտ են ներմուծվում միատարր կամ բազմատարր նյութեր, որոնք կարող ենք ներառել վիտամիններ, միկրոէլեմենտներ, հիալուրոնաթթու, ամինաթթուներ, պեպտիդներ, լիպոլիտիկներ և այլ ակտիվ բաղադրիչներ։ Նյութի տեսակն ընտրվում է անհատական՝ կախված այս կամ այն կոսմետիկ խնդրից, ցուցումներից և հակացուցումներից։
Մեզոթերապիան, կատարվում է կոկտեյլների ներարկումով, որոնք պարունակում են հիալուրոնաթթու, վիտամիններ, միկրոէլեմենտներ, ամինաթթուներ, օլիգոէլեմենտներ, լիպոլիտիկներ, պեպտիդներ պարունակող պատրաստուկներից:
Միջամտությունը կիրառվել է դեռևս 1958 թվականին դոկտոր Միշել Պիստորի կողմից: Հենց նա է այս մեթոդին տվել մեզոթերապիայի անվանումը և սահմանել դրա հիմնական ուղղությունը ՝ «քիչ, հազվադեպ և անհրաժեշտ տեղում»:
Հատուկ պատրաստուկների ներմաշկային ներարկումը (մեզոկոկտեյլներ) թույլ է տալիս լուծել հետևյալ խնդիրները.
•հարթել միմիկական կնճիռները;
•խոնավացնել և բարելավել մաշկի երանգը;
•վերականգնել մաշկի առաձգականությունն ու էլաստիկությունը:
Մեզոթերապիայի առավելություններն ու թերությունները
Միջամտության հիմնական առավելությունները`
•անվտանգ և ոչ տոքսիկ բաղադրություն;
•ասեղի շատ փոքր չափ;
•կնճիռների և այլ էսթետիկ թերությունների դեմ արդյունավետորեն պայքարի միջոց;
•պիգմենտային բծերի գունաբացում;
•լիֆթինգ ազդեցություն ՝ դեմքի օվալի, կրկնակզակի դեպքում;
•երկարատև պահպանվող ազդեցություն (մինչև մեկ տարի);
•համատեղելիություն կոսմետոլոգիական բուժման այլ մեթոդների հետ;
•շատ քիչ հակացուցումներ;
•միջամտության կատարման ընթացքում նվազագույն դիսկոմֆորտ:
Մեզոթերապիայի թերությունները.
•Արդյունքը ժամանակավոր է, հարկավոր է կատարել համալիր սկզբունքով՝ կուրսով;
•Հազվադեպ հնարավոր են բարդություններ, ինչպիսիք են կապտուկներն ու այտուցները, որոնք սակայն որոշակի ժամանակում անցնում են;
•Ներարկվող նյութերի հանդեպ ալերգիայի ախտանիշների առաջացման վտանգ ևս կա:
Հակացուցումները`
•ակտիվ փուլում գտնվող մաշկային վարակների և այլ հիվանդությունների առկայություն;
•քրոնիկ հիվանդությունների սրացում;
•վարակիչ հիվանդություններ, գրիպ, ՍՇՎԻ (սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա) և այլն;
•հակաբիոտիկների և արյուն նոսրացնող միջոցների ընդունում;
•հղիության և կրծքով կերակրման շրջան;
•էնդոկրին հիվանդություններ;
•տվյալ միջամտության հետ կապված անհատական հակացուցում (երբ օրգանիզմը չի ընդունում տվյալ նյութը):
Մեզոթերապիա չի կարող իրականացվել նաև ներարկումների հանդեպ մաշկի բարձր զգայունության, մաշկի սպիացման միտման, մեզոկոկտեյլի բաղադրիչների կամ ընդհանուր առմամբ տվյալ նյութի նկատմամբ անհատական անհարմարվողականության դեպքերում:
Մեզոկոկտեյլի ճիշտ ընտրության և միջամտության քայլերի ճիշտ կատարման դեպքում դժվար թե բացասական հետևանքներ ի հայտ գան։ Միջամտությունից հետո առաջին ժամերին կարող են լինել կողմնակի բարդություններ, որոնք կապված են ներարկվող նյութերի հետ, ինչպիսիք են մաշկի կարմրությունը, հեմատոմաները և փոքր այտուցները, որոնք արագ անցնում են:
Նախապատրաստում և վերականգնում
Որպեսզի միջամտությունը հնարավորինս արդյունավետ լինի, մեզոթերապիայից մի քանի օր առաջ անհրաժեշտ է՝
•դադարեցնել որոշակի դեղամիջոցների օգտագործումը (օրինակ ՝ հակագոուլանտներ կամ ասպիրինի հիմքով դեղամիջոցներ);
•խուսափել մաշկի վրա արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությունից, որոնք կարող են գրգռել այն, որից հետո կարող են առաջանալ բորբոքում, քոր կամ շերտազատում:
Որպես կանոն, վերը նկարագրված կողմնակի բարդությունները անհետանում են մեզոկոկտեյլը ներմուծելուց հետո մեկ օրվա ընթացքում, բայց ներարկումներից հետո մաշկի ամբողջական պատասխան ռեակցիայի համար մի փոքր ավելի շատ ժամանակ է պահանջվում (մինչև մեկ շաբաթ):
Կախված տարիքից և խնդրի բարդության աստիճանից` միջամտությունների քանակը տատանվում է 4-10 սեանսների միջև:
Ազդեցությունը կարելի է նկատել անմիջապես մեկ միջամտությունից հետո, և անհրաժեշտ է կրկնել վեց ամսից մինչև մեկ տարվա ընթացքում։
Մեզոթերապիայից հետո վերականգնողական ժամանակահատվածում չի կարելի՝
•հաջորդող օրվա ընթացքում լվացվել տաք ջրով;
•երկու օրվա ընթացքում օգտագործել դեկորատիվ կոսմետիկա, գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ;
•մեկ շաբաթվա ընթացքում այցելել շոգեբաղնիքներ, սաունաներ, սոլյարիներ; շփել և քորել մաշկը պերիորբիտալ գոտում, նույնիսկ եթե կա դիսկոմֆորտ:
Մեզոթերապիան ի վիճակի է ոչ միայն օպտիմալ կերպով փոխկապակցել կոսմետիկ և թերապևտիկ ազդեցությունները խնդրահարույց տարածքի վրա, այլև ամբողջ օրգանիզմի հետ: Միևնույն ժամանակ, չեզոքացնել էսթետիկ մի շարք թերություններ՝ պիգմենտային բծեր, կնճիռներ, հարակնային մուգ շրջանակներ, չոր մաշկ, անառողջ երանգ և մաշկի անհարթ ռելիեֆ: Միջամտության արդյունքը երևում է երկու կրիտերիաների հաշվին` պատրաստուկների մեջ պարունակվող ակտիվ բաղադրիչների ազդեցության և ներարկման համար նախատեսված նեղ մեխանիկական ասեղի շնորհիվ: Միջամտության ընթացքում ստանալով բազմաթիվ միկրոտրավմաներ, մաշկը ակտիվորեն սկսում է արտադրել էլաստին և կոլագեն ՝ դրանով իսկ բարելավելով արյան միկրոշրջանառությունը:
Միջամտությունները կարող են կատարել ցանկացած տարիքի կին և տղամարդ՝ սկսած 18 տարեկանից: Պացիենտները, ովքեր պարբերաբար կատարում են միջամտություները, նշում են, որ ժամանակի ընթացքում մաշկի որակը փոխվում է դեպի ավելի լավը և նույնիսկ խնամքի միջոցները ավելի լավ են նստում, քան մինչև այդ:
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)