Մանրամասն ֆիլերների և դրանց կիրառության մասին

Ֆիլերները հիալուրոնաթթվի հիմքով գելանման նյութեր են, որոնք կիրառվում են ներարկումային մեթոդով՝ խորը կնճիռների, գրավիտացիոն պտոզի (հյուսվածքների իջեցում), դեմքի և մարմնի այս կամ այն հատվածին ծավալ հաղորդելու և ասիմետրիաների շտկման համար։

Ֆիլերները ներարկվում են շատ նուրբ ասեղի կամ կանուլյայի միջոցով: Միջամտությունից առաջ կատարվում է ապլիկացիոն (քսուքային) ցավազրկում, սակայն, որոշ դեպքերում ցավազրկման այս տարբերակը նույնիսկ չի օգտագործվում։ 

Միջամտության ընթացքը կարճ է՝ տևում է մոտ կես ժամ, իսհարկե կախված է նաև, թե կոնկրետ ինչ նպատակով է կատարվում միջամտությունը և որ հատվածում։

Ուրվագծային պլաստիկայի համար հատուկ նախապատրաստություն չի պահանջվում, բավական է միջամտությունից երեք օր առաջ չօգտագործել ալկոհոլ, ասպիրին և դրա հիմքով  դեղամիջոցներ, չայցելել սոլյարի և չընդունել արևայրուք:

Հիալուրոնաթթուն, որի հիման վրա են ստեղծվում ֆիլերները, մարդու միջբջջային մատրիցայի, այդ թվում՝ մաշկի բնական բաղադրիչն է: Հիալուրոնաթթուն կարևոր դեր է խաղում հյուսվածքների վերականգնման, կոլագենի ու էլաստինի սպիտակուցների ճիշտ շղթաների սինթեզման գործընթացում: Այն նաև ձեռք է բերում և պահում մեծ թվով ջրի մոլեկուլներ: Ֆիլերների ներարկումներն ապահովում են երիտասարդացնող ազդեցություն՝ խնդրահարույց հատվածը ինտենսիվ խոնավացնելով և խթանելով կոլագենի ու էլաստինի սինթեզը:

Ուրվագծային պլաստիկայի ցուցումները

Ուրվագծային պլաստիկա կիրառվում է հետևյալ դեպքերում՝՝

Դեմքի մանր չափավոր և խորը կնճիռների շտկման դեպքում (արցունքային ակոսների, քիթ-շրթունքային ծալքի, միջհոնքային կնճիռների, հարակնային շրջանի);

Հյուսվածքների ծավալի վերականգնման դեպքում (ֆիլերների ներարկումները վերականգնում են կորցրած ծավալը դեմքի վերին, միջին և ստորին հատվածներում ` քունքեր, այտոսկրեր և կզակ);

Դեմքի օվալի շտկման դեպքում;

Շրթունքների ձևի և ծավալի հաղորդման դեպքում;

Քթի ձևի և ականջի բլթակների փոփոխությունների դեպքում;

Ձեռքերի երիտասարդացման դեպքում։

Ժամանակակից կոսմետոլոգիայում ֆիլերների միջոցով կատարվող ուրվագծային պլաստիկան ամենապահանջված միջամտություններից մեկն է: Այս նյութերը արդյունավետ են և ոչ միայն դեմքի երիտասարդացման, կնճիռներից ազատվելու համար: ֆիլերները, որոնք ներարկվում են շրթունքների մեջ, թույլ են տալիս շտկել դրանց ձևը, դարձնել ավելի ծավալուն և խոնավացնել:

Ուրվագծային պլաստիկայի առավելությունները՝

երիտասարդացնող ազդեցությունը նկատելի է միջամտությունից անմիջապես հետո;

տարբեր տեսակի կնճիռները շտկելու արագ, անցավ և անվտանգ մեթոդ է;

բարդությունների իրական բացակայությունն է ապահովում;

քիչ քանակությամբ հակացուցումներ կան;

վերականգնման շատ կարճ ժամանակահատված է անհրաժեշտ;

ապահովվում է երկարատև արդյունք;

ունի պարզ նախապատրաստական շրջան;

մեթոդը չի խախտում և չի փոխում դեմքի միմիկան;

ֆիլերները ունեն բնական հիմք մաշկի կառուցվածքի համար:

Ուրվագծային պլաստիկայի միակ թերությունն այն է, որ ժամանակի ընթացքում՝ կորեկցիայից վեց ամիս կամ մեկ տարի անց, ֆիլերը, բնականաբար, կենսաքայքայվում է, և պահանջվում է միջամտությունը կրկնել:

Միջամտության արդյունքները՝

Միջամտության տևողությունը` 30-60 րոպե:

Ազդեցության տևողությունը՝ 8-18 ամիս (կախված է նյութի խտությունից, միջամտության պարբերաբար կատարումից, պացիենտի անհատական առանձնահատկություններից և ապրելակերպից):

Վերականգնման շրջանը՝ 2-ից 7 օր (հեմատոմայի առաջացման վտանգ կա, միջամտության կատարման առաջին օրերին հնարավոր է նկատվի այտուցվածություն):

Առաջարկություններ՝

•Ուրվագծային պլաստիկայի կատարումից առաջ չպետք է ընդունել ոչ ստերոիդային և հակաբորբոքային դեղամիջոցներ (ասպիրին, նուրոֆեն, պարացետամոլ և այլն), քանի որ դրանք ընդունելուց հետո հեմատոմայի առաջացման ռիսկը մեծանում է:

•Անցանկալի զգացողությունների ռիսկը նվազեցնելու համար հարկավոր է մաշկաբանի մոտ այցելել առավոտյան: Նույն նպատակով ցանկալի չէ մենստրուալ օրերից 2-3 օր առաջ կատարել ուրվագծային պլաստիկան:

•Արգելվում է 3-5 օրվա ընթացքում այցելել շոգեբաղնիք, սաունա և սոլյարի։

•Մեխանիկական ազդեցությունները խիստ անցանկալի են 7 օրվա ընթացքում:

•Բոլոր սարքավորումային միջամտությունները, որոնք ուղեկցվում են մաշկի տաքացմամբ (թերմոլիֆթինգ, ֆրակցիոն ֆոտոթերմոլիզ, RF լիֆթինգ և այլն), պետք է չեղարկել: Լավագույնն այն է, որ դրանք կատարվեն նախքան ուրվագծային պլաստիկան:

•Վերականգնման ողջ շրջանում անհրաժեշտ է հետևել մասնագետի ցուցումներին կոսմետիկայի օգտագործման վերաբերյալ:

Ուրվագծային պլաստիկան ունի նվազագույն քանակի բարդություններ, որոնցից շատ դեպքերում կարելի է խուսափել միջամտությանը պատշաճ նախապատրաստմամբ և բժշկի բարձր որակավորմամբ: Միջամտությունից հետո, հնարավոր է՝ ի հայտ գան կապտուկներ, այտուցներ, կարմրություն: Առաջին շաբաթներին կարող է լինել շտկված հատվածի ուռածություն` այտուցվածության անհավասար նվազման պատճառով: Սովորաբար 1-2 շաբաթ անց բոլոր կողմնակի բարդություններն ինքնուրույն անցնում են:

Հակացուցումները՝

•դեմքի մաշկային հիվանդություններ;

•աուտոիմուն հիվանդություններ;

•ակտիվ փուլում գտնվող վարակիչ հիվանդություններ;

•ակտիվ փուլում գտնվող հերպես;

•հղիության և կրծքով կերակրման շրջան

Ինչպե՞ս է ընթանում միջամտությունը

Առաջին հերթին մասնագետը պարզում է, արդյոք պացիենտը հակացուցումներ ունի ներարկվող ֆիլերների նկատմամբ: Դրանից հետո նա ուսումնասիրում է մաշկը, մաքրում կոսմետիկայից և ախտահանում ՝ նախանշելով շտկման կարիք ունեցող հատվածները:

Այնուհետև նյութի պահանջվող քանակը ներարկվում է մաշկի տակ:

Ուրվագծային պլաստիկան ցուցված է կատարել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց՝ սկսած 18 տարեկանից:

Ուրվագծային պլաստիկան չի ազդում դեմքի միմիկայի վրա, հարթեցնում է կնճիռները, շտկում դեմքի օվալը և վերացնում անհարթությունները, ինչպես նաև տևական ազդեցություն է ունենում առանց վիրահատական գործընթացի:

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի  էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

Սարյան 19-21 (ներքին՝ 5)

Բլոգ

client-1.jpg
client-2.jpg
client-3.jpg
client-4.jpg