
Մանրամասն մեթոդի մասին
Էսթետիկ բժշկության ոլորտում մեծ պահանջարկ են վայելում մազահեռացման սարքավորումներն ու նորարարական մեթոդները։ Մարդկանց աճող հետաքրքրությունն ու պահանջների բարձր սանդղակը պատճառ է դառնում ոլորտի անընդհատ զարգացման։
«COSMOLAB»- էսթետիկ բժշկության բաժանմունքն իր հաճախորդներին է ներկայացնում մազահեռացման ևս մի մեթոդ՝ դիոդային լազերի միջոցով, որը շուրջ 40 տարի ակտիվ գործածություն ունի էսթետիկ բժշկության ոլորտում։ Միջամտությունը կատարվում է գերմանական Ascleption ընկերության MeDioStar NeXT PRO և իտալական ITS Group ընկերության Star Dust Med բժշկական սարքավորումների միջոցով։
Մեթոդը ոչնչացնում է մազի ֆոլիկուլը՝ առանց վնասելու հարակից հյուսվածքները՝ այսպիսով դադարեցնելով անցանկալի մազերի աճն ու բարելավելով մաշկի էսթետիկ գեղեցկությունը։ Շնորհիվ հատուկ սառեցման համկարգի՝ միջամտությունը բաձարձակապես անցավ է, դրան է նպաստում նաև հատուկ գելի օգտագործումը, որը բժիշկը քսում է պացիենտի մաշկին՝ միջամտությունը սկսելուց առաջ։ Հարկ է նշել, որ միջամտության արդյունքում ազդեցությունն ընկնում է միայն ակտիվ աճի շրջանում գտնվող ֆոլլեկուլների վրա, հետևաբար՝ այն ֆոլլեկուլները, որոնք ազդեցության չեն ենթարկվել, ոչնչանում են պրոցեդուրայի պարբերական, որոշակի ընդմիջումներով կրկնելու դեպքում։ Ցանկալի արդյունքը տեսանելի է դառնում արդեն 6-8 այցերից հետո։
Միջամտությունից հետո մազածածկույթն աճում և թափվում է 7-14 օրերի ընթացքում։
Հակացուցումներ, որոնց դեպքում միջամտությունը խորհուրդ չի տրվում կատարել․
• տվյալ հատվածում շատ խալերի առկայություն
• սնկային ախտահարումներ
• բաց վերքերի առկայության
• հակաբորբոքայինների օգտագործում
• ալերգիկ դրսևորումներ
• երակների վարիկոզ հիվանդության
• սրտ-անոթային համակարգի խնդիրներ
• ակտիվ հերպեսի շրջան
• օնկոլոգիական խնդիրներ
• հղիության ընթացք
Ինչպե՞ս պատրաստվել միջամտությանը
• Դիոդային հիմքով լազերային մազահեռացումից առաջ հարկավոր է սափրել մազածածկույթը։
• Միջամտությունից առաջ չօգտագործել տարատեսակ կոսմետիկ քսուքներ, որոնք կարող են խոչնդոտ հանդիսանալ միաջմտության ճիշտ իրականացման համար։
• Միջամտությունից առաջ հարկավոր է խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, արևայրուքի դեպքում այրվածքներ առաջանալու հավանականությունը քիչ չէ։
• Հորդորում ենք կարդալ հակացուցումները
• Պահել հիգիենայի կանոնները
Մինչ միջամտությունը մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։





