Մանրամասն մեթոդի մասին
Այսօր լազերային մազահեռացումը համարվում է ամենաարդյունավետ մազահեռացման մեթոդներից մեկը, ինչու՞, որովհետև լազերային ճառագայթը՝
- Մոնոքրոմատիկ է՝ մեկ գույնի, մեկ երկարության ալիքով,
- Կոհերենտ է, այսինքն հաստատուն՝ ալիքի երկարությունը չի փոխվում,
- Ունի բարձր ուղղորդվածություն՝ ալիքի ցրումը հնարավորինս փոքր է։
Որպես այդպիսին գոյություն ունեն լազերային մազահեռացման մեթոդի մի
քանի տեսակներ՝ ալեքսանդրիտային, դիոդային, Nd:Yag և ռուբինային, որոնց
կիրառումը պայմանավորված է բացառապես մաշկի ֆոտոտիպով։
CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքն առաջարկում է լազերային մազահեռացման երկու տարբերակներ՝ ալեքսանդրիտային և դիոդային։
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման մասին առաջարկում ենք կարդալ այստեղ, իսկ հիմա անդրադառնանք դիոդային լազերային մեթոդին։
Մանրամասներ, ցուցումներ և կատարման ընթացք
Դիոդային լազերային ճառագայթի երկարությունը 808-810 նմ է, այն աշխատում է կուտակային սկզբունքով՝ այսինքն 1 միավոր հատվածում բազում լուսարձակումներ, սա իրենից ենթադրում է սարքավորման ծայրակալի կոնտակտային մեթոդով աշխատանք, որի ժամանակ էլ՝ որպես կոնտակտ ծառայում է գելը։
Գելը բացի մաշկի և սարքի ծայրակալի միջև կոնտակտ հանդիսանալուց՝ ապահովում է նաև ծայրակալի սահուն ընթացքը մաշկին (քանի որ մարմնի ամեն հատվածում միջամտությունը կատարվում է տարբեր տեխնիկաներով), ինչպես նաև միջամտության արագությանն ու որոշակիորեն նաև նպաստում է անցավ ընթացքին։
Դիոդային լազերային մազահեռացումը ցուցված է մաշկի 1-4-րդ ֆոտոտիպերին` այսինքն փոքր-ինչ ավելի թուխ մաշկին ևս, որոշ տեխնոլոգիական լուծումներ թույլ են տալիս միջամտությունը կատարել նաև արևայրուքով մաշկին, սակայն սա մաշկաբանները համարում են մարքեթինգային գործոն և հորդորում չկատարել միջամտությունը արևայրուքի դեպքում՝ զերծ մնալու համար տարատեսակ խնդիրներից։
Միջամտությունը կատարվում է նախապես (առնվազն 24 ժամ առաջ) սափրված մաշկին, ինչպես վերը նշվեց՝ գելի միջոցով։ Միջամտությունից հետո մազածածկույթն աճում և թափվում է 7-14 օր հետո։
Միջամտության կատարման միջակայքեր
Մազածածկույթի աճն ունի փուլեր, և մազահեռացման ժամանակ հեռացվում են միայն ակտիվ աճի փուլում գտնվող մազերը, որոնք կազմում են ընդհանուր մազածածկույթի 30%-ը։ Այդ է պատճառը, որ 1 այցելության ընթացքում հնարավոր չէ հեռացնել ողջ մազածածկույթը, պետք է որոշակի ժամանակային միջակայքերով կրկնել միջամտությունը։ Պետք է նշել նաև, որ մարմնի ամեն հատվածում պոտենցիալ ֆոլիկուլների քանակը տարբեր է, ըստ այդմ տարբեր է նաև մազահեռացման անհրաժեշտ այցերի քանակը։
Ցանկալի արդյունքի համար միջինում անհրաժեշտ է լինում 8-10 այց, դեմքի և պարանոցի շրջանում՝ կապված մազերի աճի փուլերի հետ քիչ ավելի։
Դիոդային լազերային մազահեռացման այցելությունների միջակայքը 35-40 օր է։
Սարքավորումներ
CosmoLab Clinics-ն առաջարկում է դիոդային լազերային մազահեռացման մի քանի սարքավորումներ՝ երկալիք, եռալիք և քառալիք տեխնոլոգիաներով, որոնք արտադրված են աշխարհի առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների կողմից։
Դրանք են՝
Milesman` եվրոպական արտադրություն (Իսպանիա, Գերմանիա, Անգլիա համատեղ արտադրություն)
- Առաջին արտոնագրված (ամերիկյան FDA, եվրոպական CE) քառալիք դիոդային լազերային սարքավորումն աշխարհում:
- Ալիքների երկարություններ՝ 755 նմ, 810 նմ, 940 նմ, 1064 նմ։
- Առաջին սառը դիոդն աշխարհում՝ հատուկ տեխնոլոգիա, որն ապահովում է բացարձակ անցավ մազահեռացման ընթացք։
ITS Group- StarDustMED` իտալական արտադրություն
- Ամերիկյան FDA և եվրոպական CE արտոնագրեր։
- Եռալիք տեխնոլոգիա՝ 755 նմ, 810 նմ և 1064 նմ երկ․ լազերային ճառագայթներ։
- Արագ և անցավ մազահեռացման ընթացք։
Asclepion MeDioStar NEXT՝ գերմանական արտադրություն
- Ամերիկյան FDA և եվրոպական CE արտոնագրեր։
- Երկալիք տեխնոլոգիա՝ 755 նմ և 810 նմ լազերային ճառագայթներ։
- Արագ և անցավ մազահեռացման ընթացք։
- Գերմանական խոշոր արտադրողի հատուկ հավաստագիր՝ կլինիկական փորձով ապացուցված արդյունավետություն։
Բժշկական մոտեցումը՝ որպես անվտանգ և արդյունավետ մազահեռացման գրավական, առաջնային խորհրդատվության կարևորությունը
CosmoLab Clinics-ում լազերային մազահեռացման միջամտությունը կատարվում բացառապես բուժանձնակազմի կողմից։ Դա խոսում է միջամտության ավելի մանրակրկիտ կատարումից՝ սկսած պացիենտի անամնեզի հավաքումից մինչ մաշկաբանական, անհրաժեշտության դեպքում նաև էնդոկրինոլոգիական խորհրդատվությամբ։ Տվյալ վերահսկողությունը լինում է նաև մազահեռացման ամբողջ կուրսի ընթացքում, որը մի քանի անգամ բարձրացնում է միջամտության առավելությունը, առկա խնդիրների դեպքում՝ կանխարգելիչ խորհուրդներով կամ համապատասխան մասնագետի մոտ ուղղորդմամբ։
Դիոդային լազերային մազահեռացումից առաջ կլինիկայի էսթետիկ բժշկության բաժանմունքում կատարվում է խորհրդատվություն՝ հաճախորդը ծանոթացնաում է ցուցումներին, մասնագետը՝ հակացուցումներին, ներկայացվում է կատարման կարգն ու մաշկի հետագա խնամքը։ Եթե մեթոդը լիարժեք համապատասխանում է, ապա որոշվում է այցելության օրը։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ դիոդային լազերային մազահեռացումը կատարվում է նախապես (առնվազն 24 ժամ առաջ) սափրված մաշկին, որից հետո մազածածկույթն աճում և թափվում է 7-14 օրվա ընթացքում։
Հակացուցումներ, որոնց դեպքում միջամտությունը խորհուրդ չի տրվում կատարել՝
- տվյալ հատվածում շատ խալերի առկայություն
- սնկային ախտահարումներ
- բաց վերքերի առկայության
- հակաբորբոքայինների օգտագործում
- ալերգիկ դրսևորումներ
- երակների վարիկոզ հիվանդության
- սրտանոթային համակարգի խնդիրներ
- ակտիվ հերպեսի շրջան
- օնկոլոգիական խնդիրներ
- հղիության և կկ շրջան
- արևայրուքի առկայություն
Ինչպե՞ս պատրաստվել միջամտությանը
- Դիոդային մազահեռացումից առաջ հարկավոր է սափրել մազածածկույթը։
- Միջամտությունից առաջ չօգտագործել տարատեսակ կոսմետիկ քսուքներ (հատկապես սպիրտ պարունակող), որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ միջամտության ճիշտ իրականացման համար։
- Միջամտությունից առաջ հարկավոր է խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, արևայրուքի դեպքում այրվածքներ առաջանալու հավանականությունը քիչ չէ։
- Հորդորում ենք կարդալ հակացուցումները
- Պահել հիգիենայի կանոնները
Մինչ միջամտությունն խորհրդատվությունն անվճար է, այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։