Ի՞նչ ծառայություններ են մատուցվում մասնաճյուղում

Ալեքսանդրիտային լազերային մեթոդն այսօր ամենաարդյունավետ մազահեռացման մեթոդն է համարվում։

CosmoLab Clinics-ի Դավթաշեն 2-րդ թղմ 39/2 հասցեում գտնվող մասնաճյուղում ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը կատարվում է իտալական Quanta System ընկերության վերջին սերնդի Evo Domino սարքավորմամբ։

Որո՞նք են առավելությունները՝

  • Միջազգային արտոնագրեր
  • Հատուկ սառեցման համակարգով՝ գրեթե անցավ լազերային մազահեռացում
  • Այցերի միջև մինչև 60 օր միջակայքեր
  • Վերապատրաստում անցած բուժանձնակազմ
  • Մազահեռացման ողջ գործընթացի վերահսկողության հնարավորություն
  • Անվտանգության երաշխիքներ
  • Բարձրակարգ սպասարկում, ջերմ և հոգատար մթնոլորտ
  • Մշտական chat support` եթե կան հարցեր
  • Առցանց գրանցման հնարավորություն՝ ըստ դրա սեփական այցերի պատմության, և ծախսած գումարի պատմության վերահսկում
  • Միջամտության կատարման համար՝ որակ և գին ճիշտ համակցություն
  • Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ մշտապես նոր առաջարկներ, այժմ նաև նոր գնացուցակ

Վստահե՛ք առողջությունը միայն լիցենզավորված, մեծ փորձառություն ունեցող և ամենակարևորը՝ անընդհատ զարգացող բժշկական կենտրոնների։

Այժմ, օգտվելով ալեքսանդրիտային մազահեռացման ֆիքսված գնացուցակից՝ կարող եք կուտակել 10% cashback հաջորդ այցի համար։

Իսկ ցանկացած 2, 3, 4 հատվածների կամ ամբողջ մարմնի մազահեռացման դեպքում՝ տրվում է 20% զեղչի կտրոն լազերային հղկման ծառայության համար։

Միջամտության մասին ավելին կարդացե՛ք այստեղ։

Մաշկն ունի մշտական խնամքի կարիք, և դա է ընկած երիտասարդ ու առողջ մաշկ ունենալու հիմքում։ Մաշկը պետք է խնամել հենց վաղ տարիքից՝ ընտրելով մաշկի տիպին համապատասխան խնամքի ծրագրեր։

Տնային խնամքին զուգահեռ՝ իր մեծ դերն ունի նաև կլինիկական պրոֆեսիոնալ խնամքը, որն ի տարբերություն տնային խնամքի ծրագրերի, կատարվում է ակտիվ բաղադրիչների մեծ՝ կլինիկական չափաբաժիններ պարունակող նյութերով, որոնցով կարող են աշխատել միայն համապատասխան որակավորում ունեցող բժիշկները։

Պրոֆեսիոնալ խնամքը թույլ է տալիս արագ կարգավորել մաշկի վիճակը՝ վերադարձնելով առողջ գունային երանգն ու տեսքը։

Պրոֆեսիոնալ խնամքը լինում է բազմատեսակ՝ մշակված հատուկ ֆորմուլաներով և քայլերի հաջորդականությամբ։

Պրոֆեսիոնալ խնամքի ի՞նչ տեսակներ են առաջարկվում CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում՝ ծանոթացեք ստորև։

CosmoLab Clinics-ի մաշկաբանության բաժանմունքը զբաղվում է մաշկային ամենատարբեր հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ։

Բաժանմունքում մաշկաբանի խորհրդատվության՝ ներառյալ բուժման նշանակման արժեքը 10,000 դրամ է, միայն խորհրդատվության արժեքը՝ 7000 դրամ։

Մինչ լազերային մազահեռացման և մաշկի խնամքի միջամտությունները խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 044 55 00 22 հեռախոսահամարով, ներքին կոդը նշելով՝ 4, հասցեն՝ Դավթաշեն 2-րս թղմ․ 39/2:

Բլոգ