Մանրամասն բիոռևիտալիզացիայի մասին՝
Բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում մաշկի համապատասխան շերտ են ներմուծվում հիալուրոնաթթվի պրեպարատներ։
Շնորհիվ ջրի մոլեկուլներն իրար կապելու գործառույթի՝ այն ապահովում է մաշկի խորը խոնավացումն ու նպաստում բազմաթիվ կոսմետիկ խնդիրների լուծմանը։
Միջամտության առավելագույն թերապևտիկ ազդեցության համար անհրաժեշտ է կատարել առնվազն երեք միջամտություն` 1-2 շաբաթ ընդմիջումներով: Ազդեցությունը տևում է մոտ վեց ամիս։ Հետագայում արդյունքը պահպանելու համար բավական կլինի 6 ամիսը մեկ միայն մի միջամտություն կատարել:
Մեթոդի նպատակն է մաշկի մեջ խթանել սեփական կոլագենի և էլաստինի սինթեզման գործընթացը, նվազեցնել դրանց քայքայման արագությունը և հասնել տվյալ հատվածի բավականաչափ խոնավացմանը: Արդյունքում, ձեռք է բերվում լիֆթինգ և երիտասարդացնող ազդեցություն:
Պատրաստուկները հագեցնում են մաշկը հիալուրոնաթթվով, որը խոնավացնում և վերականգնում է ջրային բալանսը: Արդյունքում կնճիռներն ու ծալքերը հարթվում են, ծերացման գործընթացը դանդաղեցնում է, իսկ կախվելու նշաններն անհետանում են: Բիոռևիտալիզացիայի ներարկումները հիալուրոնաթթվով իրականացվում են շատ բարակ ասեղով, ուստի մաշկի վնասումը նվազագույն է:
Ցուցումները՝
•Չոր մաշկը (խոնավացման պակասը);
•Մաշկի ծերացման և կախման նշանները;
•Մաշկի առաձգականության կորուստը;
•Կնճիռների քանակի և խորության նկատելի աճը;
•Պիգմենտային բծերի, լայն ծակոտիների ի հայտ գալը;
•Դեմքի օվալի և հատկությունների փոփոխությունը;
•Հարակնային շրջանում այտուցների, մուգ շրջանակների առկայությունը;
•Մազանոթային ցանցը (կուպերոզ);
•Կախված այտերը, կրկնակզակը;
•Որպես պլաստիկ վիրաբուժության և ինվազիվ միջամտությունների նախապատրաստման ու հետագա վերականգնման միջոց՝ դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածում;
•Որպես լրացուցիչ հակատարիքային և սպիների շտկման միջամտություն:
Միջամտությունների քանակը որոշվում է` կախված անհատական առանձնահատկություններից և մաշկի վիճակից: Միջինում կուրսը լինում է 4 միջամտությամբ՝ 10 -14 օր պարբերականությամբ: Միջամտությունը խորհուրդ է տրվում սկսել 40-45 տարեկանում:
Բիոռևիտալիզացիայի առավելությունները՝
Էլաստինի և կոլագենի կոնցենտրացիան բջիջներում տարիքի հետ նվազում է, մաշկը դառնում է չոր և փխրուն: Հյուսվածքների մեջ ներթափանցելուց հետո պատրաստուկների ակտիվ բաղադրիչը ՝ հիալուրոնաթթուն, խթանում է այդ նյութերի առաջացումը, սնուցում և խոնավացնում է մաշկը բնական ճանապարհով:
•Արագ արդյունք։ Տեսանելի արդյունքը հայտնվում է գրեթե անմիջապես, այն նկատելի է դառնում 1-2 միջամտությունից հետո:
•Արագ վերականգնողական շրջան։
•Գրեթե ցանկացած տարիքում ներարկումները կատարելու հնարավորություն:
•Շարունակական արդյունք։ Միջամտությունը թույլ է տալիս երկար ժամանակ մոռանալ կնճիռների, չոր և կախված մաշկի մասին։ Արդյունքը պահպանվում է մինչև 6 ամիս, և ճիշտ պայմաններում մաշկը մի քանի տարի մնում է առաձգական և թարմ
Հակացուցումերը՝
•Հղիություն և կերակրման շրջան;
•Աուտոիմունային հիվանդություններ (օրինակ՝ արթրիտ, ցրված սկլերոզ);
•Քրոնիկ հիվանդությունների սրացում;
•Բորբոքային պրոցեսներ;
•Սպիացման հակում ունեցող մաշկ;
•Տվյալ միջամտության հետ կապված անհատական հակացուցում (երբ օրգանիզմը չի ընդունում տվյալ նյութը), ալերգիա;
•Նորգայոցությունների առկայություն, այդ թվում նաև օնկոլոգիական;
•Նևուսներ, խալեր, պիգմենտային բծեր;
•Շաքարային դիաբետ;
•Լեղապարկաքարային հիվանդություն;
•Միջամտությունը պետք չէ կատարել նաև մենստրուալ շրջանում։
Բիոռևիտալիզացիայից հետո ստացվող արդյունքը
Բիոռևիտալիզացիայից հետո արդյունքը երկար չի սպասեցնի։ Մանր կնճիռները հարթվում են, առաջանում է լիֆթինգ ազդեցություն, և դեմքը դառնում է ավելի թարմ և երիտասարդ։ Նվազում է հարակնային շրջանի մուգ շրջանակներն ու այտուցները, հավասարվում է մաշկի տոնն ու ռելիեֆը։ Էպիդերմիսը համալրվում է հզոր խոնավացնող բաղադրիչով ՝ հիալուրոնաթթվով, ինչպես նաև հակաօքսիդանտերով, վիտամիններով և միկրոէլեմենտներով: Մաշկի խոր շերտերը հարստանում են թթվածնով, արագանում է արյան շրջանառությունը, նյութափոխանակության պրոցեսները, բջիջների վերականգնումը:
Բիոռևիտալիզացիայից հետո երեք օր չի թույլատրվում զբաղվել սպորտով, հակառակ դեպքում ներարկման հատվածները կարող են բորբոքվել: Բացի այդ, չի թույլատրվում այցելել սաունա, լողավազան և սոլյարի:
Բիոռևիտալիզացիայի արդյունքն ավելի ցայտուն և տևական դարձնելու համար պետք չէ անտեսել տնային պատշաճ խնամքը: Մեղմ մաքրող, խոնավացնող միջոցները և շիճուկները հիանալի են տվյալ շրջանում:
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)