Ինչու՞ է անհրաժեշտ ծովային հանգստի մեկնելուց առաջ կատարել բիոռևիտալիզացիա
Մաշկի չորությունն ու թորշոմածությունը ծերացման նշաններից են։ Ջրազրկման արդյունքում մաշկը կորցնում է ամրությունն ու առաձգականությունը, վատթարանում են մաշկի վերականգնողական ընդունակությունները, սկսվում են ձևավորվել մակերեսային, ապա խորը կնճիռներ։
Հնարավոր է՞ արդյոք կանգնեցնել ջրազրկման կործանարար ազդեցությունը և պահպանել մաշկի կայուն խոնավությունը։
Այս ոչ հասարակ հարցի ժամանակակից և ամենաարդյունավետ լուծումը բիոռևիտալիզացիան է, այն մաշկի երիտասարդացման ներարկումային միջամտություն է, որն իրենից ենթադրում է հիալուրոնաթթվի հիմքով պրեպարատների (ինչպես մաքուր, այնպես էլ վիտամիային, միկորէլեմենտների և այլ բիոլոգիական ակտիվ նյութերի հավելումով) ներարկում մաշկի համապատասխան շերտ։
Շնորհիվ ջրի մոլեկուլներն իրար կապելու գործառույթի՝ այն ապահովում է մաշկի խորը խոնավացումն ու նպաստում բազմաթիվ կոսմետիկ խնդիրների լուծմանը։
Հիալուրոնաթթվի ներարկումներն օգնում են «դանդաղեցնել» տարիքային փոփոխություններն, ինչպես նաև գործում են՝ որպես ծերացումը կանխելու արդյունավետ միջոց:
Այս թթուն առկա է մեր մարմնի գրեթե բոլոր բջիջներում: Այն պահպանում է մաշկի հիդրոբալանսը, նրա առաձգականությունն ու ծավալը, մասնակցում է բուժական գործընթացներին, ազդում է իմունային պատասխանների վրա։
Ցավոք, տարիքի հետ հյուսվածքներում սեփական հիալուրոնաթթվի պարունակությունը նվազում է.
- Քառասունում՝ 45 %-ով,
- Հիսունում՝ գրեթե 50%-ով,
- Վաթսունում՝ 70%-ով։
Տեսողական, հիալուրոնաթթվի անբավարարությունը մաշկում դրսևորվում է առաձգականության և ամրության նվազմամբ, արտահայտված թորշոմածությամբ և մաշկի թուլությամբ։
Բացի տարիքային գործոնից, բջիջներում հիալուրոնաթթվի քանակի նվազմանը նպաստում են՝
- ուլտրամանուշակագույն ճառագայթումը,
- ոչ բալանսավորված սնունդը,
- վատ սովորույթները,
- ընկճախտը,
Բիոռևիտալիզացիան հիալուրոնաթթվի անբավարար քանակի դեմ պայքարի և մաշկի ջրային հավասարակշռությունը պահպանելու ամենաարդյունավետ և ամենաարագ միջոցն է:
CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքի փորձառու մաշկաբան-կոսմետոլոգները խորհուրդ են տալիս բիոռևիտալիզացիան կատարել կանոնավոր կերպով՝ սկսած 25-30 տարեկանից։
Ի՞նչ է կատարվում բիոռևիտալիզացիայի ժամանակ
Հիալուրոնաթթուն ներառված է բազմաթիվ կոսմետիկ և դերմատոկոսմետիկ միջոցներում։ Այնուամենայնիվ, դրա մակերեսային կիրառումը բերում է նույնքան մակերեսային արդյունքի՝ չօգնելով հաղթահարել մաշկի խոնավության պակասը:
Բիոռևիտալիզացիայի հատուկ պատրաստուկները թույլ են տալիս «հասցնել» հիալուրոնաթթուն մաշկի խորը շերտեր՝ բջջային մակարդակում գործելու համար:
Հիալուրոնաթթվի ներարկումները արձակում են մաշկի վերակենդանացման և խորը խոնավացման գործընթացները («ռևիտալիզացիա» լատիներեն նշանակում է կյանքի վերադարձ):
Մաշկի ինտենսիվ խոնավացումն առաջացնում է ակնհայտ արտաքին փոփոխություններ՝ բարելավվում են տուրգորը և գույնը, հարթվում են կնճիռները։ Բայց հիմնական փոփոխությունները տեղի են ունենում բջջային մակարդակում՝ այնտեղ ակտիվանում է կոլագենի, էլաստինի և սեփական հիալուրոնաթթվի արտադրությունը։
Բիոռևիտալիզացիայի միջամտություններում օգտագործվում են սինթեզված հիալուրոնաթթվի վրա հիմնված պատրաստուկներ, որոնք բաղադրությամբ և հատկություններով մոտ են մեր սեփական հիալուրաոնաթթվին։ Միևնույն ժամանակ, կոսմետոլոգներն օգտագործում են երկու տեսակի հիալուրոթնաթթու.
1. Բարձր մոլեկուլային հիալուրոնաթթվի պատրաստուկների ներարկումները (սա հիալուրոնաթթու է, որը մեր մաշկի բաղադրիչն է) ապահովում է մաշկի երկարատև խոնավացում և դետոքսիկացիա, կանխում բորբոքային պրոցեսները և ստեղծում բջիջների գործունեության համար օպտիմալ պայմաններ:
2. Ցածր մոլեկուլային հիալուրոնաթթվի վրա հիմնված խառնուրդներն ակտիվացնում են բնական հյուսվածքների նորացումը, հետևաբար օգտագործվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում խթանել վերականգնողական գործընթացների ակտիվացումը
Բիոռևիտալիզացիայի կուրսից հետո մաշկը՝
- վերականգնում է ջրային պաշարը,
- առողջ գունային երանգը,
- առաձգականությունը,
- վերականգնում է տոնուսը,
- ձևավորվում է ֆոտովնասման դեմ կայունություն։
CosmoLab Clinics-ի մաշկաբանության բաժանմունքի մաշկաբան-կոսմետոլոգները խորհուրդ են տալիս կատարել գերմանական արտարդություն Hyalax ապրանքանիշի բարձր մոլեկուլային և մաքրամաքուր հիալուրոնաթթվի ներարկումներ։
Բիոռևիտալիզացիայի բուժիչ և երիտասարդացնող ազդեցությունը հնարավոր է լինում նկատել հե՛նց առաջին միջամտությունից հետո, սակայն բուժման կուրսից՝ կախված մաշկի տարիքից և վիճակից, ձեռք է բերվում ավելի կայուն և երկարատև արդյունք։
Բիոռևիտալիզացիայի ցուցումները
Մաշկի խոնավացման միջամտություններն իրականացվում են տարբեր պատճառներով և ցուցումներով։
Բիոռեվիտալիզացիան անփոխարինելի է և պարտադիր ծովային արձակուրդներից առաջ և հետո։
Հիալուրոնաթթվի ներարարկումից հետո մաշկն ավելի քիչ է ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթման ագրեսիվ ազդեցությանը, և արևայրուքը տարածվում է ավելի հավասարաչափ: Իսկ տուն վերադառնալուց, հաջորդիվ հիալուրոնաթթվի միջամտությունն օգնում է նվազագույնի հասցնել ծովային աղի և արևի՝ մաշկի վրա ունեցած վնասակար հետևանքները:
Բացի դեմքը խոնավացնելուց, ամենից հաճախ կատարվում է պարանոցի, դեկոլտեի և ձեռքերի բիոռեվիտալիզացիա։ Պատճառը դժվար չէ կռահել՝ հե՛նց այս շրջաններն են առաջինը մատնում ծերացման նշանների մասին։
Բիոռևիտալիզացիայի ցուցումներն են.
- չոր կամ ջրազրկված մաշկը,
- մաշկի անառողջ գույնը,
- դեմքի «ծորացող» օվալը,
- խամրած երանգը, «ծխողի մաշկ»-ը,
- կնճիռներն ու ծալքերը,
- աչքերի և շուրթերի շուրջ մակերսային կնճիռները,
- ակնեն, հետակնեն, սպիները (բիոռեվիտալիզացիա ակնեի համար, բիոռեվիտալիզացիա հետակնեի համար),
- աչքերի շուրջ մուգ շրջանակները,
- լայնացած ծակոտիները, չափազանց ճարպոտ մաշկը,
- հիպերպիգմենտացիան,
- արևի ազդեցության հետևանքները,
- ռոզացեան (պապուլաների բացակայության դեպքում),
- քիմիական պիլինգների, սարքավորումային միջամտությունների կամ ուրվագծային պլաստիկայի կատարման պլանավորումը,
- երիտասարդ տարիքում մաշկի ծերացման կանխարգելումը։
Հակացուցումներն են.
- մաշկի ցանկացած տիպի քաղցկեղը,
- վարակիչ հիվանդությունները,
- մաշկային ամենատարբեր հիվանդությունները,
- քրոնիկ հիվանդությունների սրացումը,
- կելոիդ սպիների ձևավորման հակումը,
- տվյալ նյութի նկատմամբ անհատական անտանելիությունն ու ալերգիկ դրսևորումները,
- հղիությունն ու լակտացիան։
Ի՞նչ տարբերություն կա բիոռևիտալիզացիայի, մեզոթերապիայի և այլ ներարկումային մեթոդների միջև:
Մեզոթերապիայի ազդեցությունը կուտակային է, իսկ բիոռեվիտալիզացիան տալիս է ավելի արագ արդյունքներ և պահանջում ավելի քիչ միջամտություններ։
Ի տարբերություն ուրվագծային պլաստիկայի, մաշկի բիոռեվիտալիզացիան թույլ է տալիս ոչ միայն լրացնել ծավալները, այլև վերացնել տարբեր թերություններ (սպիներ, հետակնե և այլն):
Պլազմոթերապիայի ժամանակ օգտագործվում են ոչ թե հիալուրոնաթթվով պատրաստուկներ, այլ պացիենտի սեփական արյան թրոմբոցիտներով հարուստ պլազման։
Հիանալի առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր կանոնավոր կերպով հետևում են իրենց մաշկի խնամքին, կատարում են հակատարիքային կանխարգելիչ միջամտություններ և կարևորում են առողջ մաշկը։
CosmoLab Climics-ը լինելով գերմանական CITC (Cosmetology International Trade Company) ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ներկայացնում է ընկերության Hyalax ապրանքանիշի հիալուրոնաթթվի հիմքով պրեպարատները՝ այդ թվում բիոռևիտալիզանտները։
Համագործակցության կապակցությամբ՝ Hyalax Skin Revitalize բիոռևիտալիզացիան առաջարկվում է կատարել հատուկ գնառաջարկով՝ 41,000 ֏` 50,000 ֏-ի փոխարեն։
18 մգ հիալուրոնաթթվի և 20 մգ գլիցերոլի պարունակությամբ բիոռևիտալիզանտն ապահովում է երկարատև երիտասարդացնող, մաշկը խորը խոնավացնող և լիֆթինգ ազդեցություն։
Մինչ միջամտությունը խորհրդատվությունն անվճար է, այցելություն կարող եք ամրագրել կլինիկայի բոլոր մասնաճյուղերում՝ ինչպես առցանց, այնպես էլ 044 55 00 22 հեռախոսահամարով։
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)