Ֆիլեր, բիոռևիտալիզացիա + նվեր բոտուլինոթերապիա

Միայն մեկ ամիս CosmoLab-ի բոլոր մասնաճյուղում ուրվագծային պլաստիկա (ֆիլերներ) և բիոռևիտալիզացիա կատարելու դեպքում կտրվի նվեր բոտուլինոթերապիա՝ միմիկական կնճիռների շտկման միջամտություն։

Ստորև մանրամասն՝ առաջարկում ներկայացված ծառայությունների նշանակության մասին՝

Ֆիլերները հիալուրոնաթթվի հիմքով գելանման նյութեր են, որոնք կիրառվում են ներարկումային մեթոդով՝ խորը կնճիռների, գրավիտացիոն պտոզի (հյուսվածքների իջեցում), դեմքի և մարմնի այս կամ այն հատվածին ծավալ հաղորդելու և ասիմետրիաների շտկման համար։ Գելանման խտության շնորհիվ, ներարկվելուց հետո ֆիլերները երկար ժամանակ չեն լուծվում մաշկի տակ։ Այս պատճառով դրանք օգտագործվում են ուրվագծային պլաստիկայի մեջ, այսինքն՝ դեմքի հյուսվածքների ձևի և ծավալի փոփոխության նպատակով։

Հիալուրոնաթթուն, որի հիման վրա ստեղծվում են ֆիլերները՝  մարդու միջբջջային մատրիցայի, այդ թվում՝ մաշկի բնական բաղադրիչն է: Հիալուրոնաթթուն կարևոր դեր է խաղում հյուսվածքների վերականգնման, կոլագենի ու էլաստինի սպիտակուցների ճիշտ շղթաների սինթեզման գործընթացում: Այն նաև ձեռք է բերում և պահում մեծ թվով ջրի մոլեկուլներ:

Ֆիլերները բարձր խտության հիալուրոնաթթվի պրեպարատներ են, որոնց միջոցով հնարավոր է լինում հաշված րոպեների ընթացքում շտկել խորը ծալքերն ու կնճիռները, դիմային և մարմնի շրջանում տարբեր ասիմետրիաները, ատրոֆիկ սպիները, ծավալ հաղորդել այս կամ այն հատվածին, օրինակ՝ հարակնային փոսիկներին, կոսմետիկ նկատառումներով՝ շուրթերին և այլն:

Ֆիլերները ներարկվում են շատ նուրբ ասեղի կամ կանուլյայի միջոցով: Միջամտությունից առաջ կատարվում է ապլիկացիոն (քսուքային) ցավազրկում, սակայն, որոշ դեպքերում ցավազրկման այս տարբերակը նույնիսկ չի օգտագործվում։ 

Միջամտության ընթացքը կարճ է՝ տևում է մոտ կես ժամ, իհարկե կախված է նաև, թե կոնկրետ ինչ նպատակով է կատարվում միջամտությունը և որ հատվածում։

Ուրվագծային պլաստիկայի համար հատուկ նախապատրաստություն չի պահանջվում, բավական է միջամտությունից երեք օր առաջ չօգտագործել ալկոհոլ, ասպիրին և դրա հիմքով  դեղամիջոցներ, չայցելել սոլյարի և չընդունել արևայրուք: Մնացյալը մանրամասները քննարկվում են միջամտությունից առաջ՝ մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվության ընթացքում։

Բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում մաշկի համապատասխան շերտ են ներմուծվում կրկին հիալուրոնաթթվի հիմքով պրեպարատներ։ Շնորհիվ ջրի մոլեկուլները կապելու գործառույթի՝ այն ապահովում է մաշկի խորը խոնավացումն ու նպաստում բազմաթիվ կոսմետիկ խնդիրների լուծմանը։ Բիոռեվիտալիզացիայի համար օգտագործվում է ոչ կայունացված հիալուրոնաթթու, որն ունի հեղուկի խտություն և հնարավորինս մոտ է բնականին։ Այն արագ ներծծվում է փափուկ հյուսվածքների կողմից, խոնավացնում է մաշկը և խթանում է  սեփական նյութերի արտադրությունը, որոնք պատասխանատու են մաշկի երիտասարդության համար: 

Ինչպես ֆիլերների դեպքում, այս դեպքում ևս մեխանիզմը նույնն է․ ժամանակի ընթացքում մաշկում պակասում է հիալուրոնաթթվի քանակը, որի արդյունքում այն ջրազրկվում է, չորանում, ի հայտ են գալիս առաջին կնճիռներն ու տարիների ընթացքում ավելի արտահայտվում, մաշկը կորցնում է իր փափկությունն ու փայլը, չորանում է և խամրում։

Բիոռևիտալիզացիան անփոխարինելի միջամտություն է վերոնշյալ փոփոխություններից մաշկի պաշտպանության համար։ Հիալուրոնաթթվի ներարկումներն օգնում են «դանդաղեցնել» տարիքային փոփոխությունները,  ինչպես նաև գործում են՝ որպես ծերացումը կանխելու արդյունավետ միջոց:

Բիոռևիտալիզացիայի ցուցումներն են՝

  • Չոր մաշկը (խոնավացման պակասը);
  • Մաշկի ծերացման նշանները;
  • Մաշկի առաձգականության կորուստը;
  • Կնճիռների քանակի և խորության նկատելի աճը;
  • Պիգմենտային բծերի, լայն ծակոտիների ի հայտ գալը;
  • Դեմքի օվալի և հատկությունների փոփոխությունը;
  • Հարակնային շրջանում այտուցների, մուգ շրջանակների առկայությունը;
  • Մազանոթային ցանցը (կուպերոզ);
  • Կախված այտերը, կրկնակզակը;
  • Որպես պլաստիկ վիրաբուժության և ինվազիվ միջամտությունների նախապատրաստման ու հետագա վերականգնման միջոց՝ դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածում;
  • Որպես լրացուցիչ հակատարիքային և սպիների շտկման միջամտություն:

 

Ի՞նչ առաջարկ է գործում այս երկու ծառայությունների համար

Միայն մեկ ամիս CosmoLab Clinics-ի բոլոր մասնաճյուղերում ուրվագծային պլաստիկա (ֆիլերներ) և բիոռևիտալիզացիա կատարելու դեպքում կտրվի նվեր բոտուլինոթերապիա՝ միմիկական կնճիռների շտկման միջամտություն։

✔️1մլ բիոռևիտալիզանտով մաշկի խորը խոնավացման դեպքում` ստացե՛ք նվեր բոտուլինոթերապիայով սագաթաթի կնճիռների շտկում։

✔️1մլ ֆիլերի դեպքում՝ նվեր սագաթաթի կամ միջհոնքային կնճիռների բոտուլինոթերապիա (միմիկական կնճիռների շտկում):

✔️1մլ ֆիլերի + 1մլ բիոռևիտալիզանտով մաշկի խորը խոնավացման դեպքում՝ նվեր ճակատային և միջհոնքային կնճիռների բոտուլինոթերապիա (միմիկական կնճիռների շտկում):

Իսկ ի՞նչ միջամտություն է բոտուլինոթերապիան

Բոտուլինոթերապիան միմիկական կնճիռների շտկման ամենաարդյունավետ մեթոդն է։

Միջամտության հիմքում ընկած է մկանի թիրախային կետերում բոտուլոտոքսինի ներարկումը, որը սահմանափակում է նյարդային ազդակը մկանին՝ այդպիսով թուլացնելով միմիկան, որն իր հերթին կասեցնում է միմիկական կնճիռների ի հայտ գալը միմիկայի կիրառման ժամանակ։

Ի՞նչ արժեք ունեն առաջարկվող միջամտություններն ու նվեր՝ բոտուլինոթերապիան

  • 1 մլ ֆիլեր՝ 90,000 դրամ, 110,000 դրամի փոխարեն
  • 1 մլ բիոռևիտալիզանտ՝ 41,000 դրամ, 50,000 դրամի փոխարեն
  • Նվեր՝ սագաթաթի կնճիռների բոտուլինոթերապիա (կնճիռներ աչքերի շուրջ)՝ 25-35,000 դրամ
  • Նվեր՝ ճակատային կնճիռների բոտուլինոթերապիա՝ 35,000 դրամ արժողությամբ, և միջհոնքային կնճիռների բոտուլինոթերապիա՝ 30,000 դրամ արժողությամբ

Շտապե՛ք կատարել սիրելի միջամտությունները գերմանական ամենաորակյալ պրեպարատներով, բանիմաց, փորձառու և ամենակարևորը՝ լիցենզավորված բժիշկների կողմից և ստանալ կնճիռների շտկման ամենաարդյունավետ միջամտությունը նվեր։

Ի դեպ, այս առաջարկը կարող եք նվիրել նաև նվեր քարտով, սա հիանալի հնարավորություն է նվիրելու մաշկի խնամքի և երիտասարդացման ամենաարդյունավետ միջամտությունները։

Առաջարկը գործում է միայն CosmoLab Clinics-ի Սարյան 19-21 հասցեի մասնաճյուղում, մինչ միջամտությունը մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվություն անվճար է։ Այցելության ամրագրումը կարող եք կատարել կլինիկայի բոլոր մասնաճյուղերից՝ զանգով, 044 55 00 22 հեռախոսահամարով կամ առցանց։

📍 Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

📍 Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

📍 Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

📍 Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

📍 Սարյան 19-21 (ներքին՝ 5)