Ցելյուլիտ․ առաջացումից մինչ բուժման մոտեցումներ

Կանանց տարբեր տարիքային խմբերի շրջանում ճարպային կուտակումներն ու դրանցից ազատվելը մեծ բարդույթներ են առաջացնում։

Տարիքի հետ մեր օրգանիզմը դժվարանում է քայքայել ճարպը: Հղիությունը, հիվանդությունները, հորմոնները և որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են ազդել մեր օրգանիզմի ճարպային կուտակման վրա: Սննդակարգային փոփոխությունները և վարժությունները կարող են զգալիորեն բարելավել մեր առողջությունը և նվազեցնել ընդհանուր ճարպերի քանակը: Սակայն, երբեմն մեր օրգանիզմը պարզապես թույլ չի տալիս ճարպերին հեռանալ:

Վերոնշյալ խնդրի համատեքստում ցելյուլիտն ամենատարածված խնդիրներից է։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց գրեթե 90%-ի մոտ առկա է ցելյուլիտ, հատկապես՝ ոտքերի, հետույքի կամ որովայնի շրջաններում։

Ի՞նչ է ցելյուլիտը

Ցելյուլիտը ենթամաշկային ճարպ է, որը մաշկի վրա առաջացնում է փոսիկներ: Ցելյուլիտի արտաքին տեսքը՝ անհարթ է, փոքր-ինչ փքված մաշկով: Ոմանք ասում են, որ այն նման է նարնջի կեղևի կամ կաթնաշոռի: Ցելյուլիտը հիմնականում նկատվում է ազդրերի, հետույքի և որովայնի ստորին հատվածներում։

Ցավոք սրտի միայն սննդակարգային փոփոխություններով կամ մարզումներով ցելյուլիտը չի կարող ամբողջությամբ վերանալ։

Ինչպե՞ս ազատվել ցելյուլիտից և ճարպային կուտակումներից

Քանի որ դիետան և ֆիզիկական վարժությունները շատ քիչ ազդեցություն ունեն ցելյուլիտի նվազեցման վրա, և երբեմն մեր օրգանիզմը դժվարությամբ է ազատվում ճարպից, հաջորդ գործողությունը պետք է լինի ցելյուլիտի բուժումը բժշկական մեթոդներով:

Էսթետիկ բժշկության անընդհատ զարգացող ուղղություններից է Body Contouring-ը, որը հնարավորություն է ընձեռում լուծել այնպիսի խնդիրներ՝ ինչպիսիք են մարմնի տարբեր հատվածներում կուտակված ճարպերի կրճատումը, թուլացած մաշկի ձգումն ու ցելյուլիտի բուժումը։

Ցելյուլիտի դեմ առաջարկվող արդյունավետ միջամտություններ

 

BioSphere`

Բիոսֆերան համաշխարհային էսթետիկ բժշկության մեջ ամենահայտնի և արդյունավետ թերապիաներից է։ Այն նախատեսված մարմնի կորեկցիայի (մոդելավորման) համար և լուծում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ցելյուլիտի տեսակները, տեղային ճարպային կուտակումները, ավելորդ քաշը, թուլացած մաշկի ձգումը։

Իսպանական Novasonix ընկերության BioSphere սարքավորումը հագեցած է խելացի Slaag Motion ծայրակալով. սարքավորման 45 սֆերաներով այս գլխիկը ակտիվացնում է արյան շրջանառությունը՝ հյուսվածքները ապահովելով թթվածնով, թույլ է տալիս արագ խթանել նյութափոխանակությունը և արագացնել լիպոլիզի գործընթացը: Այսպիսով, ճարպային շերտը կրճատվում է, իսկ մարմնի բնական ուրվագիծը ձևավորվում և վերականգնվում։

Սարքավորման հիմնական գործառույթներն են՝

  • BioSphere սարքավորման կողմից իրականացվող խորը մերսումն օգտագործում է մկանը՝ որպես հենաշարժիչ համակարգի ակտիվ դիմադրության մաս՝ խթանելով դրա սպիտակ և կարմիր մանրաթելերի սինթեզը, և դրանով իսկ հասնում է պտտվող գործողությամբ խթանվող մկանների օպտիմալ տոնուսի:
  • Վերջին սերնդի Novasonix BioSphere սարքավորման տեխնիկական առավելությունները թույլ են տալիս բժշկին միջամտության ընթացքում մշտապես վերահսկողության տակ պահել մաշկի վրա գործադրվող ճնշումը՝ ինչն ապահովում է առանց կապտուկների առավելագույն արդյունք։ 
  • BioSphere-ը կատարում է մաշկաֆունկցիոնալ մերսում, որն ուղղված է՝ վերականգնելու մաշկի առաձգականությունը, նվազեցնելու ճարպային շերտը և ավելացնելու մկանային զանգվածը:
  • Սարքավորումը թույլ է տալիս հասնել առավել ցանկալի ֆիզիո-էսթետիկ արդյունքների` բացարձակապես բնական ճանապարհով։
  • Սարքավորման պտտվող շարժումները ազդեցություն են ունենում մարմնի որոշ ընկալիչների վրա՝ խթանելով դրանք և ապահովելով հյուսվածքներ՝ թթվածնի ավելի մեծ մատակարարումը։
  • Այս սարքավորմամբ ապահովվում է մարմնի ուրվագծերի մոդելավորում, ուրվագծերի հստակեցում, սահուն անցումներով կազմվածք, ամենակարևորը՝ ոչ ինվազիվ լուծումներով։

Այն նպաստում է՝

  • երակային անոթների ճնշման նորմալացմանը;
  • արյան և լիմֆայի շարժման արագություն օպտիմալացմանը;
  • կոլագենի մանրաթելերի և էլաստինի սինթեզի ակտիվացմանը;
  • արյան անոթների պատերի ամրացմանը։
  • Սարքի ֆունկցիոնալությունը թույլ է տալիս պայքարել ցելյուլիտի դեմ․ ամրացնում է մաշկը, տոնուսավորում է մկանները, ակտիվացնում է արյան շրջանառությունը, խթանում է քաշի կորուստը, օրգանիզմից հեռացնում տոքսինները, հանգստացնում է մկանները մարզվելուց հետո և թեթևացնում ցավերը:

Lipo Zero`

LipoZero սարքավորումը դեմքի և մարմնի համալիր մոդելավորման կոմպակտ համակարգ է, որը համատեղում է էսթետիկ բժշկության մեջ կիրառվող, բուժական առաջատար մեթոդները։

Մարմնի տարբեր հատվածների մոդելավորման համար կիրառվող այս Էրգոնոմիկ սարքը ներառում է ազդեցության միանգամից 4 մեթոդներ`RF, Lipolaser, Ultrasound Cavitation և LED:

Այն նախատեսված է՝

  • մարմնի ուրվագծերի էսթետիկ մոդելավորման,
  • ցելյուլիտի բուժման
  • մաշկի թուլության վերականգնման
  • ավելորդ քաշի նվազեցման համար

Vanquish Me`

Vanquish սարքավորմամբ միջամտության յուրահատկությունն այն է, որ այն բացի ողջ մարմնի վրա հնարավոր ազդեցությունից՝ կիրառվում է միայն որովայնի և ազդրերի շրջանում՝ տեղային կուտակված ճարպի կրճատման և թուլացած մաշկի ձգման համար։

Vanquish ME սարքավորման հիմնական առավելություններն են՝

  • 20-50%-ով կրճատում է ճարպային հյուսվածքները
  • Նվազեցնում է որովայնի և ազդրերի մակերեսը
  • Շնորհիվ ծայրակալի մեծության՝ մշակվող հատվածի վրա ունենում է հավասարաչափ ազդեցություն
  • Պացիենտների 75,2%-ի մոտ միջամտության արդյունքը պահպանվել է շուրջ 4 տարի
  • Նույնիսկ մի քանի տարուց պացիենտը չի հավաքում հավելյալ քաշ՝ քան մինչ միջամտությունն էր

Միջամտության մյուս կարևոր առավելությունն այն է, որ ապապտոզի և ճարպազատման գործընթացը շարունակվում է նաև միջամտությունից հետո։

Լիպոլիտիկներ

Լիպոլիտիկները հատուկ ներարկումային պատրաստուկներ են, որոնք ներարկվում են մաշկի համապատասխան շերտում՝ կուտակված ճարպը կազմալուծելու համար։

Այս միջոցներն օգտագործվում են ոչ միայն դեմքի օվալի ընդգծման, կրկնակզակի վերացման, այլև մարմնի ցանկացած այլ հատվածներում`մոդոլավորման, տեղային կուտակված ճարպը նվազեցնելու և կազմալուծելու համար:

Լիպոլիտիկներն ընտրվում են կոսմետոլոգի կողմից՝ յուրաքանչյուր պացիենտի համար անհատապես․ հաշվի է առնվում մարմնի կառուցվածքի առանձնահատկությունները, միջամտության ցուցումներն ու հակացուցումները։ Միանգամից պետք է նշել, որ միջոցով մի քանի տասնյակ կիլոգրամներից ազատվել չի ստացվի, այն պահանջում է պատշաճ սննդակարգ և կանոնավոր ֆիզիկական ակտիվություն: Սակայն միջամտությունը կարող է օգնել հաղթահարել տարիքային փոփոխությունները:

Այնպիսի անհանգստացնող խնդիրների դեպքում, ինչպիսիք են ցելյուլիտը, տեղային ճարպային կուտակումներն ու թուլացած մաշկը՝ պետք է գործել համալիր սկզբունքով՝ հաշվի առնելով, որ 1 միջամտությամբ անհնար է հասնել ցանկալի, նպատակային արդյունքին։

Վերոնշյալ թվարկված բոլոր միջամտությունները կատարվում են համալիր սկզբունքով, նաև՝ համակցվում միմյանց հետ։

 

Կախված պացիենտի խնդրի առանձնահատկություններից, ցուցումներից, հակացուցումներից և նպատակային արդյունքից՝ բժիշկն առաջարկվում է հատուկ այդ դեպքի համար մշակված միջամտությունների ամենաօպտիմալ փաթեթը։

Խորհրդատվությունն անվճար է։

Հասցեն՝ Սարյան 19-21, Body Lab by COSMOLAB

 

Մինչ միջամտությունը մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) Laser Lab by COSMOLAB
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5) Body Lab by COSMOLAB

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում, մանրամասներ ամենահայտնի և անվտանգ մազահեռացման մեթոդի մասին՝ կարդալ ավելին։