«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք առցանց՝ www.cosmolab.info կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Սույն հոդվածում մանրամասն նկարագրվում է դեմքի մաքրման վերոնշյալ փուլերը։
Նախ և առաջ՝
Ինչու՞ է անհրաժեշտ դեմքի մաքրումը- պարզաբնում են «CosmoLab»-ի մասնագետները։
Կորյակները, կամ ինչպես դրանք անվանում են կոսմետոլոգները՝ կոմեդոնները մեծ քաղաքների բնակիչների 80%-ի խնդիրն են: Դրանց առաջացման պատճառը փաստորեն քաղաքացիների կենսակերպն է: Մեր ճարպագեղձերն անընդհատ արտազատում են հատուկ ճարպային նյութ, որը պահպանում է մաշկը գերչորացումից և արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունից: Մաշկի մակերեսին հայտնվելով, այդ նյութը միախառնվում է եղջերացած թեփուկներին: Բջիջների նորացման բնականոն ցիկլի դեպքում մաշկը ինքնամաքրվում է:
Սակայն սթրեսի, հորմոնալ խանգարումների, քնի պակասի, անկանոն սննդի, ներքին օրգանների հիվանդությունների ազդեցությամբ մաշկի ճարպարտադրությունը ավելանում է, իսկ բջիջների նորացման ցիկլը դանդաղում: Արդյունքում մաշկի մակերեսի աղտոտվածությունն ավելի հազվադեպ է հեռացվում, ճարպագեղձերը աղտոտվում են, դադարում բնականոն գործել, մեծանում, իսկ մաշկի մակերեսին հայտնվում են բոլորին հայտնի սև կետերը:
Քանի որ կոմեդոնները խորն են գտնվում, ոչ մի քսուք, սկրաբ, դիմակ չի կարող դրանց հասնել: Մեր կյանքը թեթևացնել, մաշկին հարթ մակերես և էսթետիկ գրավչություն կարող են հաղորդել միայն կոսմետոլոգի մոտ մասնագիտական մաքրման միջամտությունները:
Շատերի մոտ բամբասանքի և խորհուրդների ազդեցությամբ այս գործընթացի հանդեպ բացասական վերաբերմունք է ձևավորվել: Տհաճ հետևանքների մասին մտքերը վախեցնում են և ստիպում շրջանցել կոսմետոլոգի աշխատասենյակը: Մաքրման գործընթացը մեղադրել են տարբեր խնդիրների առաջացման մեջ՝ ռոզացեայի, դերմատիտի, ծաղկասպիների առաջացման:
Իրականում այս բոլորը հորինվածք են. դեմքի մաքրումը գուցե ոչ այնքան հաճելի, բայց անհրաժեշտ միջոց է, որն ունի իր դրական ազդեցությունը և ճիշտ կատարման դեպքում մաշկին վնաս չի հասցնում: Միայն այն փաստը, որ դեմքի մաքրումը նշանակում են դեռահասության տարիքից (երբ ակտիվ գործունեությունն են սկսում ճարպագեղձերը), խոսում է այս գործընթացի անվտանգության և կատարյալ մանրէազերծված լինելու մասին:
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում դեմքի մաքրումն իրականացվում է ուլտրաձայնային և մեխանիկական մեթոդների համակցմամբ։ Որո՞նք են այդ մեթոդները․կարդացե՛ք ստորև՝
Ուլտրաձայնային մաքրում
Ուլտրաձայնային մաքրումից առաջ կատարվում է մաշկի նախնական պատրաստում: Մաշկի վրա տարածվում են դեզինկրուստրանտներ, օրինակ, մրգաթթու պարունակող լոսյոններ կամ գելեր, որոնք փափկեցնում են մաշկը և կոմեդոնները:
Մաքրումը կատարվում է բահիկ-գլխադիր ունեցող սարքով, որի միջով տրվում է ուլտրաձայնային ալիքը: Այդ ժամանակ տեղի է ունենում բջջային մակարդակում վիբրացիոն մերսում:
Դրական կողմերը. այսպիսի միջամտությունն օգնում է մաշկն ազատել եղջերացած թեփուկներից, խթանում է արյան շրջանառությունը, դեպի մաշկը թթվածնի հոսքը և բջիջների նյութափոխանակությունը, բարելավում է վերնամաշկի տոնուսը:
Բացասական կողմերը. մաշկին հասնող ակուստիկ ալիքի ուժգնությունը բավարար չէ կոմեդոնները մաշկի մակերևույթին բարձրացնելու համար, դրանք մնում են ներսում: Ուլտրաձայնային մաքրումը թույլ է տալիս դեմքի փափուկ պիլինգ իրականացնել:
Դեմքի մեխանիկական մաքրում
Ինչ էլ ասեն, այս ժամանակով ստուգված միջամտությունը երևի կորեակային ցանից իսկապես ազատող սակավաթիվ միջամտություններից մեկն է:
Մեխանիկական մաքրումից առաջ կոսմետոլոգն իրականացնում է բազմաթիվ նախապատրաստող միջամտություններ՝ անախորժ հետևանքներից խուսափելու նպատակով: Մանրակրկիտ նախապատրաստումը թույլ է տալիս մաշկը ազատել նկատելի բորբոքումից և օգնել արագ վերականգնվել ագրեսիվ գրոհից հետո:
Սկզբում կոսմետոլոգը երկու պիլինգ է անցկացնում՝ ֆերմենտային և քիմիական, որոնք օգնում են փափկացնել վերնամաշկը, հեռացնել մաշկի մահացած մասնիկները:
Հետո մաշկի վրա ներազդում են քաֆուր և իզոպրոպիլ սպիրտ պարունակող թերմոդիմակով: Այս նյութերը փափկեցնում են մաշկի խորը շերտերի կոմեդոնները, ունեն հակաբորբոքային և ախտահանող ազդեցություն:
Սրանից հետո սկսվում է մաքրման գործընթացը. կոսմետոլոգը դեմքին լույս է ուղղում, խոշորացույցով զննում մաշկը և ստերիլ ձեռնոցներով սեղմում կոմեդոնները: Եթե կոմեդոնը հասունացել է և փակված է մնացել, բժիշկը հեռացնում է գլխարկը և այն հանում ներարկիչի մեկանգամյա օգտագործման ասեղով:
Կոսմետոլոգը սեղմում է միայն այն կոմեդոնները, որոնք ենթակա են մեխանիկական ներգործության: Այն պատճառով, որ որոշ կոմեդոններ կարող են հասունացած չլինել:
Մաքրումից հետո կոսմետոլոգը կամ դեմքը մաքրում է լոսյոնով, կամ օգտագործում գազահեղուկ պիլինգ:
Մաշկը հանգստացնելու և ծակոտիները փակելու նպատակով օգտագործվում է ծակոտիները նեղացնող դիմակ, որը դեմքին մնում է 15 րոպե:
Եթե դուք առողջական խնդիրներ ունեք, հորմոնալ խանգարումներ, Ձեզ մաքրման միջամտությունը անդադար է անհրաժեշտ լինելու: Որպես կանոն, առաջին այցելություններից հետո միջամտությունների հաճախականությունը կրճատվում է մինչև ամիսը մեկ անգամ:
Դրական կողմերը. մաշկը մաքրվում է կոմեդոններից, ազատում մահացած բջիջներից:
Բացասական կողմերը. միջամտությունը երկարատև է և բավականին ցավոտ, մաշկի վրա կարող են առաջանալ բորբոքումներ, որոնք անցնում են մի քանի օր անց: Վերնամաշկը կարող է թեփոտվել, բայց այս խնդիրները հեշտ հաղթահարելի են, եթե օգտագործվեն մրգաթթուներ պարունակող միջոցներ և ֆերմենտներ պարունակող խոնավեցնող քսուքներ:
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում, դեմքի մաքրման միջամտությունից հետո՝ կախված մաշկի տիպից տարվում է հատուկ խնամք՝ դիմակների տեսքով։ Որոշ ժամանակ անց՝ բժշկի ցուցմամբ կարելի է նաև մաշկը մաքրող և երիտասարդացնող պիլինգ իրականացնել։
Ի՞նչ քիմիական պիլինգներ են իրականանցվում Cosmolab-ում։
Այժմ գործում է հատուկ առաջարկ, դեմքի մաքրման միջամտությունից հետո նվիրում ենք 1 անվճար LED-թերապիա։
LED-թերապիայի միջամտությունը սովորաբար տևում է 25-30 րոպե. այդ ընթացքում ակտիվ միջոցները (հիդրոգելային դիմակը կամ շիճուկը) որոշակի գույնի ճառագայթների ազդեցության տակ հասցնոմ են բարելավել մաշկի երանգը, այն ավելի առաձգական դարձրնել և նվազեցնել մանր կնճիռներիի քանակը:Հաշվի առնելով, որ ֆոտոթերապիան ենթադրում է սպեկտրի տարբեր գույների միջոցով մաշկի բուժում՝ գույնի ընտրությունն այստեղ որոշիչ դեր է կատարում: