Դեղին պիլինգը գործածվում է ինչպես մաշկի ծերացման նշանների դեմ պայքարի, այնպես էլ հետակնեի և գերպիգմենտացիայի բուժման միջոց: Այն ուժգին խթանիչ ազդեցություն ունի մաշկի բջջանքի վրա: Միաժամանակ պիլինգը բավականին փափուկ ազդեցություն ունի:
Ինչու՞ «դեղին»
Այս պիլինգի պաշտոնական անվանումն է ռետինոային, սակայն պացիենտներն այն դեղին են անվանում, քանի որ միջամտության ընթացքում դեմքին դեղին դիմակ է մնում:
Այն նաև անվանում են «հանգստյան օրվա պիլինգ» դեմքի արագ ապաքինման պատճառով: Ապաքինման համար անհրաժեշտ է երկու օր: Այդ պատճառով շատ կանայք այս միջամտությանը գրանցվում են ուրբաթ օրը, իսկ երկուշաբթի արդեն վերադառնում են աշխատանքի թարմացած, կարծես հանգստյան օրերին ծովափում են եղել:
Դեղին պիլինգի առավելությունները
Արագ ապաքինում: Ամենակարևորն արդեն ասել ենք՝ կարճատև վերականգնման շրջան: Եթե ավելի ակտիվ բաղադրիչների դեպքում մաշկի վերականգնումն առնվազն մեկ շաբաթ է տևում, դեղին պիլինգից հետո այն տևում է ընդամենը 2 օր:
Կարելի է անցկացնել ամբողջ տարին: Ապաքինման կարճատև շրջանի շնորհիվ այս պիլինգը կարելի է անցկացնել ամբողջ տարին, առանց ամառային դադարի: Այնուամենայնիվ, ամառն էլ կարող է տարբեր լինել: Արևի ճառագայթների բարձր ակտիվության շրջանում ընդհանրապես խորհուրդ չի տրվում պիլինգներ անցկացնել: Պիգմենտավորումը դեռ ոչ ոքի չի գեղեցկացրել:
Փափուկ ազդեցություն: Դեղին պիլինգը ամենախնայողներից է, ուստի կարող է անցկացվել նույնիսկ երիտասարդ, բարակ կամ զգայուն մաշկի դեպքում:
Արդյունավետ է, բայց մակերեսային: Ըստ անցկացման մեթոդների և զգացողությունների դեղին պիլինգը համարվում է մակերեսային, իսկ ըստ արդյունավետության հավասարվում է միջնաշերտային պիլինգներին: Այն ուժգին ազդեցություն ունի դեմքի մաշկի վրա՝ միաժամանակ բավականին փափուկ լինելով:
Դեղին պիլինգի թերությունները
Դեղին պիլինգի գործածությունն իր առանձնահատկություններն ունի: Կախված օգտագործման ընթացակարգից այն կարող է լինել մեկօրյա կամ երկօրյա: Առաջին դեպքում այն օգտագործում են օրվա երկրորդ կեսին և չեն լվանում, պացիենտը կոսմետոլոգից դուրս է գալիս՝ դեմքին քսուքային ռետինոային դիմակով: Դա կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել՝ անծանոթ մարդկանց առջև անհարմարության զգացում, հասարակական տրանսպորտից օգտվելու դժվարացում և այն:
Երկրորդ, երկօրյա տեսակն անցկացվում է երկու փուլով, համապատասխանաբար՝ յուրաքանչյուրը մի քանի ժամ տևողությամբ, ուստի պահանջում է միջամտության համար հատկացված շատ ազատ ժամանակ:


Դեղին պիլինգի կատարման ընթացքը
Դեղին պիլինգից հետո վերականգնման շրջանը և այտուցվածությունն ավելի քիչ են: Այն կազմված է երկու փուլից՝ առաջին միջամտությունն անցկացվում է կլինիկայում (տևում է առնվազն 30 րոպե), երկրորդը՝ պացիենտը կարող է ինքնուրույն կատարել տանը՝ հետևելով բժշկի ցուցումներին և ավարտել պիլինգի ընթացքը լվանալով այն դեմքից։
Դեմքի պիլինգի պատրաստում`
Ցանկալի է անցկացնել նախապիլինգային պատրաստություն, քանի որ հակառակ դեպքում մաշկի եղջերացումը խոչընդոտելու է ռետինոային թթվի ներթափանցմանը և զգալիորեն նվազեցնելու է քիմիական պիլինգի ազդեցությունը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ տնային խնամք՝ 1-2 շաբաթվա ընթացքում հատուկ նյութերի օգտագործում: Կամ կարող է պիլինգից 3-4 օր առաջ բժշկական կենտրոնում նախապիլինգային խնամք իրականացվել:
Հետպիլինգային խնամք`
Դեղին պիլինգի միջամտությունից հետո մաշկը ցանկալի է մաքրել չեզոք օճառով: Թեփոտվածության նվազեցման և մաշկի խոնավեցման նպատակով պիլինգից հետո առաջին 5-7 օրը օգտագործվում է բժիշկի խորհուրդ տրված հետպիլինգային խնամքի միջոցները: Տարածման հաճախականությունը որոշվում է անհատական, 2-4 օր կամ ավելին ըստ անհրաժեշտության:
Գերպիգմենտավորման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում արևապաշտպան միջոցներ օգտագործել, խուսափել արևի տակ երկարատև գտնվելուց պիլինգից հետո 1 ամսվա ընթացքում:
Բաղադրությունը`
Կախված դեղին պիլինգի տեսակից, բաղադրությունը տարբեր է, սակայն բոլորի հիմքում ռետինոային թթուն է:
Ռետինոային թթուն արդյունավետ ներթափանցում է մաշկի խորը շերտեր, խթանում է կոլագենի արտադրությունը, մաշկի սնուցման և խոնավեցման գործընթացները, ինչպես նաև խոչընդոտում է ատիպիկ բջիջների առաջացումը և բարելավում մազանոթներում միկրոշրջանառությունը (այսինքն, խթանում է սնուցող նյութերի մատակարարումը մաշկի բջիջներ):
Բացի ռետինոաթթվից, դեղին պիլինգը կարող է պարունակել ազելաինաթթու, ֆիտինաթթու, կոյաթթու, վիտամին C:
Ազելաինաթթուն էսթետիկ բժկության մեջ օգտագործվում է ակնեի բուժման, ճարպագեղձերի գերֆունկցիայի նվազեցման, գերպիգմենտավորման վերացման նպատակով:
Ֆիտինաթթուն բնական ամենաարդյունավետ հակաօքսիդանտներից մեկն է: Մաշկի վրա ունի գունաբացող ազդեցություն, կանխում է բորբոքային ռեակցիաները, պիգմենտի առաջացումը, խթանում է մաշկի նորացման գործընթացները:
Կոյաթթուն հակաօքսիդանտ է, ունի գունաբացող ազդեցություն, ոչ միայն նվազեցնում է մելանինի ազդեցությունը, այլ նաև թույլ է տալիս պիլինգին թեփուկազատել մաշկը:
C վիտամինը անհրաժեշտ է կոլագենի արտադրության համար, պահպանում է մաշկի տոնուսը: Այն կատարում է հակաօքսիդանտի դեր, պահպանում տեղային իմունիտետը, նպաստում վերքերի և այրվածքների ապաքինմանը, դերմատիտների շտկմանը: C վիտամին պարունակող կոսմետիկ միջոցների շնորհիվ զգալիորեն բարելավում է մաշկի գույնը և հարթվում կազմվածքը, անհետանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ , տարիքային կամ հորմոնային փոփոխություններից առաջացած մուգ բծերը, դանդաղում է ազատ ռադիկալների առաջացումը և մաշկի ծերացումը:
Ինչպե՞ս է դեղին պիլինգը ազդում մաշկի վրա.
Շատ պացիենտներ դեղին պիլինգը սիրում են այն պատճառով, որ միջամտությունից անմիջապես հետո մաշկը արևայրված գույն է ստանում: Դրանից հետո երկու օր ակտիվ թեփուկազատում է լինում, որից հետո մնում է մաշկի առողջ վարդագույն երանգը և կատարելապես հարթ մաշկը: Բծերը, սպիները, հետակնեն, ծակոտիները պիլինգից հետո պակաս նկատելի են դառնում: Ակտիվանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը: Վերանում են մանր դիմախաղային կնճիռները, նվազում է ավելի խորը տարիքային կնճիռների արտահայտվածությունը:
Դեղին պիլինգի օգտագործման ցուցումները.
• Մանր և խորը կնճիռների շտկում;
• Տարիքային փոփոխությունների կանխարգելում;
• Ֆոտոծերացում;
• Գերպիգմենտավորում;
• Ակնե;
• Հետակնե:
Դեղին պիլինգի օգտագործման հակացուցումները.
• Հղիություն կամ կրծքով կերակրման շրջան;
• Լյարդի անբավարարություն;
• Համակարգային ռետինոիդների օգտագործում (իզոռետինոիդ);
• Հերպեսի կամ այլ դերմատոզների սրացում;
• Զգայուն մաշկ;
• Պիլինգի շրջանում բորբոքային գործընթացներ;
• Ռոզացեա;
• Ադապալենի կամ ռետինոլի այլ ածանցյալների արտաքին օգտագործում՝ գերռեակցիայից խուսափելու նպատակով;
• Բաղադրիչների անհատական անհանդուրժողականություն:
Հնարավոր բարդացումները.
• Երկար պահպանվող այտուց;
• Գերպիգմենտավորում;
• Ալերգիկ ռեակցիաներ:
Արդյունքը և դրա պահպանումը.
Դեղին պիլինգը, որպես կանոն անցկացվում է տարին 1-2 անգամ: Բջջաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ մաշկի բջջանքի վրա խթանիչ ազդեցությունը պահպանվում է միջամտությունից հետո 6 ամսվա ընթացքում: Որոշ դեպքերում կոսմետոլոգները խորհուրդ են տալիս միջամտությունը ավելի վաղ կրկնել՝ արդյունքը ամրապնդելու համար: Սա կախված է մաշկի վիճակից:
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում իրականացվող պիլինգների արժեքները ներկայացված են www.cosmolab.info հղմամբ, մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներին։՝
Ծանոթացե՛ք նաև լազերային մազահեռացման համար այժմ գործող զեղչերին։


Ալեքսանդրիտային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 112 000դր
Դեմք– 12 000դր
Դեմք առանց ճակատի– 9 600դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 5 600դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 6 400դր
Պարանոց– 5 600դր
Ուսեր– 5 600դր
Թևատակեր– 4 800դր
Ձեռքեր– 15 200դր
Բազուկներ– 5 600դր
Նախաբազուկներ– 12 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 24 000դր
Դեկոլտե– 12 000դր
Կուրծք– 12 000դր
Փոր– 24 000դր
Փորի 1/3 հատված– 9 600դր
Մեջք– 32 000դր
Մեջքի 1/3 հատված– 12 000դր
Բիկինի– 16 000դր
Խորը բիկինի– 20 000դր
Նստատեղ– 20 000դր
Ոտքեր– 38 400դր
Ազդրեր– 22 400դր
Սրունքներ– 28 000դր
Դիոդային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Asclepion MeDioStar NeXT PRO 2019)
Ամբողջ մարմին– 60 000դր
Դեմք– 8 000դր
Դեմք առանց ճակատի– 5 000դր
Ճակատ– 2 500դր
Այտոսկրեր– 3 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 4 000դր
Կզակ– 3 000դր
Ծոծրակ– 5 000դր
Պարանոց– 4 800դր
Թևատակեր– 5 000դր
Ձեռքեր– 12 800դր
Բազուկներ– 6 800դր
Նախաբազուկներ– 7 600դր
Կրծքավանդակ– 16 000դր
Դեկոլտե– 8 000դր
Կուրծք– 6 400դր
Փոր– 8 000դր
Փորի 1/3 հատված– 5 000դր
Մեջք– 14 400դր
Մեջքի 1/3 հատված– 5 000դր
Բիկինի– 8 000դր
Խորը բիկինի– 12 000դր
Նստատեղ– 12 000դր
Ոտքեր– 32 000դր
Ազդրեր– 18 400դր
Սրունքներ– 14 400դր




Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել առցանց գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել նախընտրած բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը