Այս հոդվածից կիմանաք.
•Որո՞նք են սալիցիլային պիլինգի առավելությունները՝ համեմատած այլ կոսմետիկ միջամտությունների հետ:
• Ի՞նչ ցուցումներ և հակացուցումներ ունի սալիցիլային պիլինգը:
• Ինչպե՞ս է իրականացվում սալիցիլային պիլինգը:
• Ինչպե՞ս խնամել մաշկը վերականգնման շրջանում:
Սալիցիլային պիլինգը համարվում է ունիվերսալ կոսմետիկ միջամտություն, որը կարող է օգտագործվել գրեթե բոլոր մաշկային խնդիրների դեպքում: Այն թույլ է տալիս ձերբազատվել բշտիկներից, լայնացած ծակոտիներից, յուղոտվածությունից, ինչպես նաև պիգմենտային բծերից: Բացի այդ, պիլինգը կարող է օգտակար լինել թե՛ երիտասարդ աղջիկներին, թե՛ հասուն կանանց, որոնք ունեն չոր, զգայուն և ծերացման հետքեր ունեցող մաշկ:
Սալիցիլային պիլինգի առավելությունները և ազդեցության սկզբունքները՝
Սալիցիլային պիլինգը քիմիական միջամտություն է, որի ընթացքում սալիցիլաթթվի օգնությամբ հանվում է մաշկի մահացած շերտը: Միջամտության առավել արդյունավետությունը կազմակերպելու համար կարող է ավելացվել կաթնաթթու կամ մրգաթթու, ընդ որում՝ այս մեթոդը կարելի է օգտագործել ինչպես դեմքի, այնպես էլ լանջաբացվածքի, մեջքի, ձեռքերի և այլ հատվածներում: Տարիքային սահմանափակումներ նույնպես չկան:
Սալիցիլային պիլինգը.
• Մաշկն ավելի երիտասարդ է դարձնում հորմոնային և ֆոտոծերացման դեպքում:
• Վերացնում է արևային գերկերատոզը, ինչպես նաև բծերը, ընդ որում ինչպես ծերունական, այնպես էլ պիգմենտային:
• Բուժիչ ազդեցություն ունի կորյակային ցանի դեպքում:
• Վերացնում է բորբոքման պատճառ դարձող մանրէներին:
• Պայքարում է մաշկի յուղոտության դեմ՝ չորացնելով և կարգավորելուվ ճարպագեղձերի աշխանանքը:
Սալիցիլաթթվի օգտագործմամբ դեմքի պիլինգը լոսյոնների և քսուքների հետ համեմատելու դեպքում կնկատենք, որ այն ավելի խորն է ազդում խնդրահարույց հատվածների վրա:
Միջամտությունը ունի հետևյալ դրական կողմերը.
1. Պայքարում է ակնեի դեմ. «Տեղի է ունենում մաշկի չորացում, ինչի շնորհիվ ոչ միայն վերանում է կորյակային ցանը, այլ այն նաև հետքեր չի թողնում:
2. Ճարպագեղձերը մաքրում է փակվելուց և վերականգնում դրանց բնականոն աշխատանքը:
3. Սպիտակեցնող ազդեցություն: Միջամտությունը թույլ է տալիս գունաբացել պեպենները, վերացնել պիգմենտային բծերը և սև կետերը:
4. Սալիցիլային պիլինգ կարելի է իրականացնել ցանկացած տեսակի մաշկին՝ չոր, յուղոտ, մուգ կամ զգայուն:
5. Միայն վերնամաշկի խնդրահարույց հատվածներին տեղային ազդեցության շնորհիվ առողջ բջիջները չեն վնասվում:
6. Դեմքի արյան շրջանառության ակտիվացման շնորհիվ երիտասարդացնող արդյունք:
Բացի այդ, միջամտության ընթացքում տեղի են ունենում մաշկի նորացում և ձգում:
Ինչ վերաբերվում է թերություններին, դրանք քիչ են և գրեթե միշտ դրանց բախվում ենք էքսֆոլիացիայի դեպքում.
• ակտիվ միջոցը տարածելիս ծակծկոցի կամ այրոցի զգացողություն;
• միջամությունն իրականացնելուց հետո կտրուկ արգելվում է շոգեբաղնիք այցելել կամ սպորտով զբաղվել;
• մինչև մաշկի լիակատար ապաքինումը դիմահարդարումից ամբողջապես հրաժարում:
Թթուն վերնամաշկի վրա համալիր ազդեցություն ունի՝ այն դարձնելով ավելի երիտասարդ և նորացված:
1.10-15% սալիցիլաթթվի օգտագործմամբ մակերեսային պիլինգ: Ակնե ունեցող երիտասարդ մաշկի դեպքում միջամտությունն ունի երիտասարդացնող և թարմացնող ազդեցություն: Վերանում է յուղոտվախությունը, ծակոտիները նեղանում են, իսկ կորյակների, բշտիների քանակը կամ նկատելիորեն պակասում է, կամ դրանք կատարելապես վերանում են: Մաշկը հարթվում է, մաշկին հաղորդվում է առողջ և համաչափ երանգ: Մակերեսայի սալիցիլային պիլինգ թույլատրվում է անցկացնել սկսած 16 տարեկանից: Միջամտության տևողությունը մոտավորապես 15 րոպե է:
Միջամտության իրականացման հիմնական ցուցումներից են.
• փակված ծակոտիները;
• մաշկի յուղոտ փայլը;
• տարաբնույթ ցանը;
• մանր կնճիռները:
2. Միջնաշերտի պիլինգ, որն իրականացվում է 25 կամ 30% սալիցիլաթթվի օգտագործմամբ: Այս միջամտությունը առավել համապատասխան է խորը կնճիռների և թարշամող մաշկի դեմ պայքարի համար: Ինչ վերաբերվում է տարիքային շրջանակներին, միջնաշերտի պիլինգը կատարվում է սկսած 35 տարեկանից: Միջամտությունը տևում է 10 րոպեից ոչ ավելի:
Այս դեպքում միջամտության ցուցումները հետևյալն են.
• խորը կնճիռներ;
• հետակնե;
• տուրգորի ջրազրկում:
Սալիցիլային պիլինգի ցուցումներ և հակացուցումներ․
Հարկ է նշել, որ պիլինգի իրականացման ցուցումները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում: Օրինակ, երիտասարդ աղջիկները հաճախ են սալիցիլաթթուն օգտագործում՝ բշտիկներից և կորյակներից ձերբազատվելու նպատակով: Ավելի հասուն կանայք այս միջամտությանը դիմում են երիտասարդացման, կնճիռների հեռացման և այլ նպատակներով: Միջամտությունից առաջ և հետո մաշկի փոփոխությունը կարելի է անզեն աչքով նկատել:
Սալիցիլային պիլինգը ընդհանուր առմամբ օգտագործվում է հետևյալ դեպքերում.
• լայնացած ծակոտիներով յուղոտ մաշկ, ինչպես նաև ճարպագեղձերի խցաններ, բշտիկներ և կորյակներ առաջացնելու հակվածություն;
• սև կետեր (կոմեդոններ);
• ակնեի առաջին և երկրորդ փուլեր (ավելի դժվար դեպքերում, այսինքն երրորդ և չորրորդ փուլերում պիլինգն օգտագործվում է միայն մաշկաբանի նշանակմամբ՝ պատճառի դեղորայքային բուժումից հետո);
• սպիներ, հետակնե և ոչ խորը կնճիռներ;
• գերպիգմենտացիա՝ ներառյալ տարիքայինը;
• հիպերկերատոզ (այդ թվում արևային);
• ֆոտոծերացման հայտանիշներ;
Սալիցիլաթթվով քիմիական պիլինգ կարող է իրականացվել մարմնի ցանկացած մասին: Սա թե՛ պարանոցն է, թե՛ ծնկները և ոտքերը:
Սակայն, չնայած միջամտության բավականին փափուկ լինելուն, այն ունի նաև հակացուցումներ.
• հերպեսի սրացում;
• հղիություն և կրծքով կերակրման շրջան;
• կուպերոզ;
• շաքարային դիաբետ;
• որևէ բաղադրիչի հանդեպ ալերգիկ դրսևորում;
• մաշկին առկա միկրովնասվածքներ և վերքեր:
