Մաշկի անվտանգ մաքրումը կարևոր է հղկիչ նյութերի օգտագործման համար: Չէ՞ որ մաշկի վերին շերտի ամբողջականությունը խախտվելու դեպքում կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ:
Նշով պիլինգն այդ դեպքում կարելի է ամենափափուկների և խնայողների կարգին դասել: Դրա ազդեցությունը մաշկի վրա ապահովում է առանց ակներև վնասվածքների արագ մաքրում, ինչի շնորհիվ մաշկն արագ է վերականգնվում:
Այն կարելի է օգտագործել որպես մարմնի տարբեր մասերի, այդ թվում դեմքի համար նախատեսված խնայող ՄԱՆ(մակերեսային ակտիվ նյութ):
Նշաթթու․ հատկությունները և օգտագործման ցուցումները:
Նշաթթուն ստացվում է նշի յուղի և աղաթթվի տաքացման շնորհիվ: Դրա մոլեկուլային կառուցվածքը կազմված է խոշոր մասնիկներից, որոնք ներթափանցում են վերնամաշկի վերին շերտ՝ չխախտելով դրա ամբողջականությունը: Այդ պատճառով այս պիլինգով մաքրումը գրեթե չի առաջացնում գրգռվածություն:
Մաշկի վրա ազդեցության դեպքում հիմնական հատկությունները
• Նշաթթուն քիմիական ախտազերծիչ է:
• Չի առաջացնում կարմրություն կամ նկատելի վնասվածքներ:
• Փափուկ շերտազատում է մաշկը, վերսկսում դրա վերականգնումը:
• Հատուկ բաղադրության շնորհիվ լուծում է ծակոտիներում ճարպային կուտակումները:
• Կանխարգելում է կորյակային ցանի առաջացումը:
• Գունաբացում է պիգմենտային բծերն առանց բջիջների աշխատանքը խախտելու:
• Պաշտպանում են արևի վնասակար ճառագայթների ազդեցությունից:
• Նպաստում են կոլագենի գոյացմանը, ինչի շնորհիվ մաշկը հարթվում է:
Օգտագործման հատուկ ցուցումներ
Նշաթթվով պիլինգը մաշկի վերին շերտի տարբեր հիվանդությունների դեպքում կատարյալ լուծում է: Խորը թափանցելու հատկության շնորհիվ այն լավ լուծում է ենթամաշկային ճարպաշերտը և մաքրում ծակոտիները: Կորյակային ցանը աստիճանաբար նվազում է: Կապող նյութն օգնում է նեղացնել մաքրված ծակոտիները՝ կանխարգելելով ակնեի առաջացումը: Վերականգնում է բջջային ռեցեպտորների աշխատանքը և արագացնում նոր բջիջների աճը՝ դեմը առողջ երանգ է ձեռք բերում, գունաբացվում են պիգմենտային բծերը: Բացի այդ, նշաթթուն օգնում է մաշկին վերադարձնել առաձգականությունը, ուստի կօգնի դիմախաղային կնճիռների հաղթահարման գործում:
Օգտագործման հակացուցումները
Չնայած նրան, որ նշաթթու պարունակող միջոցները օգնում են ձերբազատվել մաշկի տարբեր խնդիրներից և փափուկ են ազդում, դրանց գործածումը ցանկալի չէ հետևյալ դեպքերում.
• Թարախային գոյացություններ և հերպես:
• Բաղադրության մեջ մտնող որոշ կոմպոնենտների հանդեպ ալերգիկ ռեակցիա:
• Մրսածության, հարբուխի և այլ հիվանդությունների դեպքում:
• Շաքարային դիաբետով հիվանդների:
• Հղիության կամ կրծքով կերակրման շրջան:
• Բաց վերքերի և վնասվածքների դեպքում:
• Լազերային մազահեռացումից հետո:
• Պապիլոմաներ և գորտնուկներ ունեցող մաշկի վրա:
• Տուբերկուլյոզի և պսորիազի ցանկացած դեպքերում:
Եթե վստահ եք, որ հակացուցում ունեք, խորհուրդ է տրվում անցկացնել ալերգիկ փորձ: Բաղադրության չնչին մաս տարածե՛ք նախադաստակի հատվածում, և սպասեք մի քանի րոպե: Մաշկի սուր ծակոցի կամ այրոցի, քորի զգացողության դեպքում այս պիլիգնը չի կարելի օգտագործել: Սակայն եթե ցանկանում եք դիտարկել արդյունքները, ավելի լավ է դրանք գործածել կոսմետիկ սրահներում հսկողությամբ:
Նկատելի գրգռման բացակայության դեպքոում կամ թեթև այրոցի և ծակծկոցի դեպքում անհրաժեշտ է միջոցը զուշությամբ օգտագործել:
