Բոլոր ժամանակներում կանայք ձգտել են գեղեցկության և հարատև երիտասարդության: Հին Եգիպտոսում մաշկի մաքրման համար օգտագործել են գինին: Մեր ժամանակներում նույն նպատակով կիրառվում է գլիկոլաթթուն (մրգաթթվի տեսակ):
Գլիկոլային պիլինգ է կոչվում գլիկոլաթթվի պարունակությամբ մաշկի մակերեսային մաքրումը: Մակերեսային գլիկոլային պիլինգների կուրսը ցուցված է նրանց ով չի համարձակվում ավելի խորը մաքրում իրականացնել՝ վախենալով միջամտությունից հետո լուրջ կողմնակի ազդեցությունից:
Գլիկոլաթթվի հատկությունները
Գլիկոլաթթուն (օքսիքացախաթթու) ունի հետևյալ հատկությունները.
• մաշկի երիտասարդացում՝ ֆիբրոբլաստներիի և կոլագենի ակտիվ սինթեզի խթանման շնորհիվ;
• մաշկի ռելյեֆի հարթեցում;
• մանր և միջին կնճիռների վերացում;
• խորը մաքրում;
• մաշկի ձգում;
• հյուսվածքների առաձգականության բարձրացում;
• խոնավեցում:
Ցուցումներ
Գլիկոլաթթվի կիրառման հիմնական ցուցումներն են.
• ճակատային և հարակնային հատվածի մանր կնճիռները;
• մաշկի չափազանց ճարպարտադրությունը;
• դեմքի մաշկի ուժգին պիգմենտացիան;
• կորեակային ցանից հետո գոյացած մանր թմբիկներն ու անհարթությունները;
• հետակնե սինդրոմը;
• մանր սպիները;
• պեպենները;
• դեմքի անհամաչափ երանգը;
• մաշկի թեփոտվածությունը;
• ստրիաները:
Կոսմետոլոգիական միջամտության այս տեսակը հաճախ պացիենտներին նշանակվում է որպես լազերային ներազդեցության կամ վիրահատության նախապատրաստում:
Գլիկոլաթթվի օգտագործման հակացուցումներ
Չնայած մրգաթթուներով պիլինգը դրական ազդեցություն ունի մաշկի վրա, որոշ դեպքերում անհրաժեշտ է հրաժարվել դրանց օգտագործումից: Հակացուցումների թվին են պատկանում.
• հղիությունը;
• կրծքով կերակրման շրջանը;
• մաշկային ծածկույթների վնասվածքները;
• բաց վերքերն ու խոցերը;
• առանձին բաղադրիչների անհանդուրժողականությունը;
• գլիկոլաթթվի հանդեպ ալերգիկ ռեակցիան;
• քիմիաթերապիայից հետո վերականգնման շրջանը;
• հերպեսը:
Տհաճ հետևանքներից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում նախապես դիմել բժիշկի և խորհրդակցել այս միջամտության վերաբերյալ:
Պիլինգի կիրառումը թույլատրելի է 18 տարեկանից: Այն խորհուրդ է տրվում անցկացնել աշնանային և ձմեռային շրջանում, գարնանը և ամռանը ավելի լավ է քիմիական ներազդեցությունից խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթման ակտիվության պատճառով, որը կարող է գրգռել բջիջները և կարմրության պատճառ դառնալ:
Ինչպե՞ս նախապատրաստվել պիլինգին
Միջամտությունից 7-10 օր առաջ անհրաժեշտ է սկսել մաշկի նախապատրաստումը: Դրա համար հիմնական խնամքի միջոցներին ավելացրե՛ք գլիկոլաթթվի ցածր պարունակությամբ միջոցներ: Այս միջոցներն անհրաժեշտ է օգտագործել օրական 1-2 անգամ:
Միջամտությունից մեկ օր առաջ փորձե՛ք հիմնական օգտագործվող բաղադրությունը տարածել արմունկի ծալքի վրա: Հետևե՛ք մաշկի ռեակցիային: Քորը, գրգռվածությունը կամ ուժգին կարմրությունը վկայում են ալերգիայի և միջոցի օգտագործման անթուլատրելիության մասին: Միջամտության ընթացքում հնարավոր են չնչին տհաճ զգացողություններ, որոնք պետք է անցնեն պիլինգը լվանալուց անմիջապես հետո: Անթուլատրելի են ուժգին ցավը կամ մաշկի վրա վերքերի առաջացումը:
Գլիկոլային պիլինգի իրականացման փուլերը
Գլիկոլային պիլինգը խնայող միջամտություն է, որը կարող է ուղեկցվել թեթև տհաճ զգացողություններով: Արդյունքը առավելագույնի հասցնելու համար անհրաժեշտ է հիշել նախապիլինգային և հետպիլինգային խնամքի մասին:
Քիմիական պիլինգն իրականացվում է մի քանի հիմնական փուլերով.
1. Մաքրում: Դեմքն անհրաժեշտ է մաքրել կոսմետիկայից և աղտոտվածությունից, օրինակ, հիարուլոնաթթու պարունակող փափուկ կաթնանման միջոցի օգնությամբ:
2.Ակտիվ գելի կամ այլ միջոցի կիրառում: Գլիկոլաթթու պարունակող գելը վրձնի օգնությամբ տարածվում է դեմքի, դեկոլտե և պարանոցի հատվածներին: Զգայուն մաշկի համար օգտագործվում են 35% ակտիվ բաղադրիչի պարունակությամբ պրեպարատներ, յուղոտ և տարիքային մաշկի համար՝ մինչև 45-70%: Հազվադեպ կարող են առաջանալ թեթև այրոց, կարմրություն և բծեր: Ռիսկերի բացառման նպատակով միջամտությունը խորհուրդ է տրվում անցկացնել հանգստյան օրերից և կարևոր միջոցառումներից առաջ:
3. Չեզոքացում: Գելը դեմքի վրա թողնում են որոշակի ժամանակահատվածով, որի տևողությունը կախված է մաշկաբանի ցուցումներից և խնդիրներից: Դրանից հետո կատարվում է հատուկ նյութով չեզոքացում, որից հետո էլ դեմքը լվանում են սենյակային ջերմաստիճանի սովորական ջրով:
4. Խոնավեցում: Միջամտությունից հետո մաշկին տարածվում է խոնավեցնող շիճուկ, դիմակ և սնուցող քսուք: Բոլորը ընտրվում են ըստ մաշկի տիպի և խնդիրների: Մաշկը հանգտանում է և հագենում թթվածնով:
Հետպիլինգային խնամք
Միջամտությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է իրականացնել հետպիլինգային խնամք: Այն ներկայացնում է հանգստացնող և վերականգնող ակտիվ խոնավեցնող հետպիլինգային միջոցների օգտագործում: Օրվա ընթացքում 1-2 անգամ օգտագործվում են գլիկոլաթթվի ցածր պարունակությամբ փափուկ միջոցներ: Աշխատե՛ք խուսափել արևի տակ երկարատև գտնվելուց և ագրեսիվ կոսմետիկ միջոցների, օրինակ՝ թեփուկազատող սկրաբների օգտագործումից: Պիգմենտացիայից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել SPF պարունակող պաշտպանիչ միջոցներ առնվազն 30 օրվա ընթացքում:
Կողմնակի ազդեցություններ
Քիմիական պիլինգի կողմնակի ազդեցությունները հազվադեպ են պատահում: Դրանց թվում են.
• այրվածքները;
• գերպիգմենտավորումը;
• քորը;
• ցանը;
• գրգռվածությունը;
• մաշկի չափազանց չորությունը:
Նման ռեակցիաների առաջացման դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժիշկի օգնությանը:
Պիլինգի կիրառման հաճախականությունը
Քիմիական պիլինգի միջին կուրսը 10-12 միջամտություն է: Նրանց, ով առաջին անգամ է պիլինգի դիմում, խորհուրդ է տրվում սահմանափակվել 3 միջամտությամբ: Միջամտությունների միջև ժամանակահատվածը պետք է կազմի առնվազն 10-14 օր: Այս շրջանում անհրաժեշտ է հիշել հետպիլինգային խնամքի և արևապաշտպան միջոցների օգտագործման մասին, որից հետո նորից վերադառնալ նոր միջամտության նախապատրաստմանը:
Գլիկոլային պիլինգներից հետո հետադարձ կապը
Շատ կանայք արդեն հասցրել են փորձել այս նոր ծառայությունը: Նրանց ճնշող միջամտությունը վկայում են քիմիական ներգործության դրական ազդեցության մասին: Նկատվում է արագ արդյունք, կնճիռների վերացում, մաշկի խոնավեցում, մաքրում, փափկության և նրբության հաղորդում:
Գլիկոլաթթվով պիլինգի մասին բացասական կարծիքները չափազանց հազվադեպ են: Սովորաբար դրանք կապված են ակտիվ բաղադրիչների անհանդուրժողականությամբ կամ նախապիլինգային ճիշտ նախապատրաստման բացակայությամբ:
Կանանց 90%-ից ավելին լիովին գոհ են միջամտությունից և դրանից հետո մաշկի վիճակից:
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում գլիկոլային պիլինգի արժեքը 14․000 դրամ է։ Միջամտությունից առաջ մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է՝ գրանցվել կարող եք՝ առցանց, սեղմելով կապույտ կոճակին կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Մինչև 30% լազերային մազահեռացման անհատական զեղչեր բոլորի համար:
Այստեղ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։
Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 140 000դր
Դեմք– 15 000դր
Դեմք առանց ճակատի– 12 000դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 7 000դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 7 000դր
Ուսեր– 7 000դր
Թևատակեր– 6 000դր
Ձեռքեր– 19 000դր
Բազուկներ– 7 000դր
Նախաբազուկներ– 15 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 30 000դր
Դեկոլտե– 15 000դր
Կուրծք– 15 000դր
Փոր– 30 000դր
Փորի 1/3 հատված– 12 000դր
Մեջք– 40 000դր
Մեջքի 1/3 հատված– 15 000դր
Բիկինի– 20 000դր
Խորը բիկինի– 25 000դր
Նստատեղ– 25 000դր
Ոտքեր– 48 000դր
Ազդրեր– 35 000դր
Սրունքներ– 28 000դր
Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 180 000դր
Ճակատ– 4 000դր
Այտոսկրեր– 5 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 5 000դր
Թևատակեր– 10 000դր
Ձեռքեր– 35 000դր
Բազուկներ– 12 000դր
Նախաբազուկներ– 22 000դր
Մատներ– 3 000դր
Կրծքավանդակ– 45 000դր
Փոր– 45 000դր
Փորի 1/3 հատված– 20 000դր
Մեջք– 55 000դր
Մեջքի 1/3 հատված– 20 000դր
Ոտքեր– 60 000դր
Ազդրեր– 45 000դր
Սրունքներ– 35 000դր




Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել առցանց գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել նախընտրած բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը



