«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում դեմքի մաքրման արժեքը 15․000 դրամ է, որն իր մեջ ներառում է հետևյալ փուլերը՝
1․Դեմքի լվացում ճարպազերծող մուսով
2․Ծակոտիները բացող գել-դիմակ
3․Մեխանիկական + ուլտրաձայնային մաքրում
4․Դիմակ ըստ մաշկի տիպի՝
• Դեղորայքային դիմակ (ակտիվ ակնեի դեպքում)
• Հակատարիքային
• Հակապիգմենտային
• Ճարպափոխանակությունը կարգավորող
• Խոնավեցնող
5․ Արևապաշտպան քսուք
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք առցանց՝ www.cosmolab.info կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Սույն հոդվածում մանրամասն նկարագրվում է դեմքի մաքրման վերոնշյալ փուլերը։
Նախ և առաջ՝
Ինչու՞ է անհրաժեշտ դեմքի մաքրումը- պարզաբնում են «CosmoLab»-ի մասնագետները։
Կորյակները, կամ ինչպես դրանք անվանում են կոսմետոլոգները՝ կոմեդոնները մեծ քաղաքների բնակիչների 80%-ի խնդիրն են: Դրանց առաջացման պատճառը փաստորեն քաղաքացիների կենսակերպն է:
Մեր ճարպագեղձերն անընդհատ արտազատում են հատուկ ճարպային նյութ, որը պահպանում է մաշկը գերչորացումից և արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունից: Մաշկի մակերեսին հայտնվելով, այդ նյութը միախառնվում է եղջերացած թեփուկներին: Բջիջների նորացման բնականոն ցիկլի դեպքում մաշկը ինքնամաքրվում է:
Սակայն սթրեսի, հորմոնալ խանգարումների, քնի պակասի, անկանոն սննդի, ներքին օրգանների հիվանդությունների ազդեցությամբ մաշկի ճարպարտադրությունը ավելանում է, իսկ բջիջների նորացման ցիկլը դանդաղում: Արդյունքում մաշկի մակերեսի աղտոտվածությունն ավելի հազվադեպ է հեռացվում, ճարպագեղձերը աղտոտվում են, դադարում բնականոն գործել, մեծանում, իսկ մաշկի մակերեսին հայտնվում են բոլորին հայտնի սև կետերը:
Քանի որ կոմեդոնները խորն են գտնվում, ոչ մի քսուք, սկրաբ, դիմակ չի կարող դրանց հասնել: Մեր կյանքը թեթևացնել, մաշկին հարթ մակերես և էսթետիկ գրավչություն կարող են հաղորդել միայն կոսմետոլոգի մոտ մասնագիտական մաքրման միջամտությունները:
Շատերի մոտ բամբասանքի և խորհուրդների ազդեցությամբ այս գործընթացի հանդեպ բացասական վերաբերմունք է ձևավորվել: Տհաճ հետևանքների մասին մտքերը վախեցնում են և ստիպում շրջանցել կոսմետոլոգի աշխատասենյակը: Մաքրման գործընթացը մեղադրել են տարբեր խնդիրների առաջացման մեջ՝ ռոզացեայի, դերմատիտի, ծաղկասպիների առաջացման:
Իրականում այս բոլորը հորինվածք են. դեմքի մաքրումը գուցե ոչ այնքան հաճելի, բայց անհրաժեշտ միջոց է, որն ունի իր դրական ազդեցությունը և ճիշտ կատարման դեպքում մաշկին վնաս չի հասցնում: Միայն այն փաստը, որ դեմքի մաքրումը նշանակում են դեռահասության տարիքից (երբ ակտիվ գործունեությունն են սկսում ճարպագեղձերը), խոսում է այս գործընթացի անվտանգության և կատարյալ մանրէազերծված լինելու մասին:
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում դեմքի մաքրումն իրականացվում է ուլտրաձայնային և մեխանիկական մեթոդների համակցմամբ։ Որո՞նք են այդ մեթոդները․կարդացե՛ք ստորև՝
Ուլտրաձայնային մաքրում
Ուլտրաձայնային մաքրումից առաջ կատարվում է մաշկի նախնական պատրաստում: Մաշկի վրա տարածվում են դեզինկրուստրանտներ, օրինակ, մրգաթթու պարունակող լոսյոններ կամ գելեր, որոնք փափկեցնում են մաշկը և կոմեդոնները:
Մաքրումը կատարվում է բահիկ-գլխադիր ունեցող սարքով, որի միջով տրվում է ուլտրաձայնային ալիքը: Այդ ժամանակ տեղի է ունենում բջջային մակարդակում վիբրացիոն մերսում:
Դրական կողմերը. այսպիսի միջամտությունն օգնում է մաշկն ազատել եղջերացած թեփուկներից, խթանում է արյան շրջանառությունը, դեպի մաշկը թթվածնի հոսքը և բջիջների նյութափոխանակությունը, բարելավում է վերնամաշկի տոնուսը:
Բացասական կողմերը. մաշկին հասնող ակուստիկ ալիքի ուժգնությունը բավարար չէ կոմեդոնները մաշկի մակերևույթին բարձրացնելու համար, դրանք մնում են ներսում: Ուլտրաձայնային մաքրումը թույլ է տալիս դեմքի փափուկ պիլինգ իրականացնել:
