Առաջացման պատճառներ
Վիտիլիգոն քրոնիկ հարաճող մաշկախտ է, որn արտահայտվում է մաշկի դեպիգմենտացված օջախների տեսքով։ Դրա պատճառը դեռևս վերջնականապես բացահայտված չէ։
Հանդիպում է բնակչության 1-2% մոտ՝ առանց տարիքի և սեռի հետ կապված որևէ օրինաչափության։
Դեպիգմենտացիոն օջախներն առաջանում են մելանոցիտների ընտրանքային ոչնչացման պատճառով: Այդ օջախները կենտրոնախույս մեծանում են կամ ավելի հազվադեպ ինքնաբուխ անհետանում:
Պաթոգենեզը հայտնի չէ և առաջարկվում են մի քանի հիպոթեզներ, որոնք ներառում են աուտոիմունային տեսությունը, աուտոցիտոտոքսիկ կամ ինքնաոչնչացման տեսությունը, որում ռեակտիվ թթվածնի տեսակը (ROS) և ազատ ռադիկալներն ունենում են մելանոցիտոտոքսիկ ազդեցություն, և նեյրոնային տեսությունը, որը ենթադրում է մելանոցիտների համար տոքսիկ քիմիական նյութի արտազատումը մաշկի նյարդային վերջավորություններից:
Գենետիկ գործոնի վարկածը հաստատում են հարազատների մոտ նույն խնդրի առկայության դեպքերը: Վիտիլիգոն հաճախ համակցվում է այլ աուտոիմունային հիվանդությունների հետ, ինչպիսիք են վահանաձև գեղձի հիվանդությունները և դիաբետը:
Առաջարկվող բուժման մոտեցումներ
Առաջարկվում են բուժման տարբեր մեթոդներ: Ոչ վիրահատական միջամտությունները, որոնք համարվում են առաջին գծի բուժում, ներառում են կորտիկոստերոիդներ (տեղային կամ համակարգային), տեղային իմունոմոդուլյատորներ, տեղային կամ համակարգային պսորալեններ՝ ուլտրամանուշակագույն A ճառագայթման (PUVA) հետ, և վերջերս առաջարկվող նեղ սպեկտրի B ուլտրամանուշակագույն ճառագայթում (UVB): Վիրահատական միջամտությունները ենթադրում են աուտոլոգիական տրանսպլանտացիաներ և ներառում են էպիդերմալ միջնաշերտային պատվաստումներ, էպիդերմալ վիրակապային պատվաստումներ և աճեցված մելանոցիտների պատվաստումներ:
Բուժման ի՞նչ մեթդներ են առաջարկվում CosmoLab Clinics-ի մաշկաբանության բաժանմունքում
Կլինիկայի մաշկաբանության բաժանմունքն առաջինը Հայաստում ներկայացնում է MEL 308 նմ երկ․ էքսիմերային լույսն ու նեղաշերտ UVB 311 նմ երկ․ ալիքների լուսարձակմամբ խցիկը (կաբինան)՝ որպես վիտիլիգոյի օջախների ռեպիգմենտացիայի և տևական ախտադադարի ժամանակակից միջոցներ։
Իտալական արտադրության Excilite-µ՝ MEL 308 նմ էքզիմերային լույսով բուժման մոտեցումը հաստատված է FDA-ի (Food and Drug Administration of USA) կողմից և անվտանգ է ըստ Ֆիցպատրիկի 1-6 ֆոտոտիպերի համար: Այն ունի 50 մՎ/սմ3 հզորություն՝ 30,6 և 1 սմ2 լուսարձակման պատուհաններ և կարող է բարձր արդյունավետությամբ իրականացնել օջախների բուժում՝ առանց արտահայտված կողմնակի ազդեցությունների:
Առաջարկվող բուժման՝ ախտադաարի մյուս մեթոդը նեղաշերտ UVB 311 նմ երկարության ալիքների լուսարձակմամբ ֆոտոթերապիայի խցիկն է (կաբինան)։
Լայնաշերտ UVB ճառագայթումը (280-ից 320 նմ) տասնամյակներ շարունակ օգտագործվել է մաշկաjին հիվանդությունների բուժման համար: 1980-ականներից մինչ օրս կատարված բազմաթիվ հետազոտություններ բերեցին այն դիտարկմանը, որ ընտրանքային նեղաշերտ երկարության ալիքներն առավել արդյունավետ են, քան լայնաշերտ ուլտրամանուշակագույն ճառագայթները։
Իսկ նեղաշերտ UVB ընդգրկույթի լյումինեսցենտային լամպերի արտադրության զարգացումը բերեց ֆոտոթերապիայի արդյունավետության բարձրացման։
Նեղաշերտ UVB 311 նմ երկարության ալիքները կլանվում են վերնամաշկի և մաշկի մակերեսային շերտերում ԴՆԹ պարունակող քրոմոֆորների կողմից։ Ֆոտոքիմիական ռեակցիաների շնորհիվ քրոմոֆորները խթանում են ազդակների փոխանցման ուղիները, որոնք բերում են տրանսկրիպցիայի գործոնների ակտիվացմանը, ցիտոկինների սեկրեցիային և բջջային տարբեր արձագանքներին։ Արդյունքում առաջանում է բջջային ցիկլի կանգնեցում և ապոպտոզ:
Կատարված բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ ԴՆԹ պարունակող քրոմոֆորների կլանման ցուցիչը ամենաբարձրն է նեղաշերտ UVB 308 կամ 311-312 նմ ալիքների ժամանակ, ինչը բերում է բուժման արդյունավետության բարձրացման և կողմնակի ազդեցությունների նվազեցման։
CosmoLab Clinics-ի մաշկաբանության բաժանմունքում՝ բուժական գծով փոխտնօրեն Էդուարդ Ավագյանի և բաժանմունքի ղեկավար Վարդուհի Դավթյան գլխավորությամբ, աշխատում են բանիմաց, փորձառու և անընդհատ վերապատրաստվող մաշկաբաններ։
Մաշկաբանի խորհրդատվության՝ ներառյալ բուժման նշանակման արժեքը 10,000 դրամ է, այցելություն կարող եք ամրագրել առցանց կամ զանգով։
Բաժանմունքի գլխամասային մասնաճյուղ՝ Սայաթ-Նովա 15, 044 55 00 22 (ներքին՝ 1):