Մաշկային հիվանդությունների ախտորոշում և բուժում
CosmoLab Clinics-ի մաշկաբանության բաժանմունքը զբաղվում է մաշկային ամենատարբեր հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ։
Կլինիկայի բուժական գծով փոխտնօրենն է՝ «Էսթետիկ բժշկության և մաշկաբանության հայկական ասոցիացիայի» նախագահ, բժիշկ-մաշկաբան Էդուարդ Ավագյանը, իսկ մաշկաբանության բաժանմունքի ղեկավարը՝ բժիշկ-մաշկաբան Վարդուհի Դավթյանն է։
Մաշկաբանության բաժանմունքում մաշկային խնդիրների ճշգրիտ ախտորոշման և բուժման համար ներդրված են ամենաժամանակակից և լավագույն բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների սարքավորումները։
Մաշկաբանական խորհրդատվությունն անց է կացվում՝ համաձայն ապացուցողական բժշկության ուղեցույցների, խորհրդատվության մաս է կազմում նաև դերմատոսկոպիկ հետազոտությունը, որն իր հերթին կատարվում է վերջին սերնդի գերմանական Heine Delta 30 դերմատոսկոպով։
Ինչ վերաբերում է բուժական մասին, ապա բուժման մոտեցումները ևս համապատասխանում են ապացուցողական բժշկության ուղեցույցներին, և բուժական գործընթացներում, կախված մաշկային հիվանդության տեսակից, կիրառվում են թե՛ դեղորայքային՝ տեղային և համակարգային թերապիաներ, և թե՛ սարքավորումային մեթոդներ։ Հաճախ բուժումը կարող է ենթադրել վերոնշյալ մեթոդներով թերապիաների համակցված փաթեթներ։
CosmoLab Clinics-ի ղեկավարության տարիների փորձառությամբ և ջանքերով Սայաթ-Նովա 15 հասցեի մասնաճյուղում շուտով կգործի նաև ակնեի և հետակնե սպիների բուժման մասնագիտացված կենտրոնը։
Կլինիկան առաջիններից է նաև տարբեր երկարության ճառագայթներով ֆոտոթերապիայի համար նախատեսված սարքավորումների՝ (խցիկ, էքսիմերային լույս) հայկական շուկա ներմուծմամբ։
Բաժանմունքում մաշկաբանի խորհրդատվության՝ ներառյալ բուժման նշանակման արժեքը 10,000 դրամ է, միայն խորհրդատվության արժեքը՝ 7000 դրամ։
Մաշկաբանի խորհրդատվություն կարող եք ամրագրել առցանց կամ զանգով՝ 044 55 00 22։