Մանրամասն միջամտության մասին

Մաշկն ունի մշտական խնամքի կարիք, և դա է ընկած երիտասարդ ու առողջ մաշկ ունենալու հիմքում։ Մաշկը պետք է խնամել հենց վաղ տարիքից՝ ընտրելով մաշկի տիպին համապատասխան խնամքի ծրագրեր։

 

Տնային խնամքին զուգահեռ՝ իր մեծ դերն ունի նաև կլինիկական պրոֆեսիոնալ խնամքը, որն ի տարբերություն տնային խնամքի ծրագրերի, կատարվում է ակտիվ բաղադրիչների մեծ՝ կլինիկական չափաբաժիններ պարունակող նյութերով, որոնցով կարող են աշխատել միայն համապատասխան որակավորում ունեցող բժիշկները։

 

Պրոֆեսիոնալ խնամքը թույլ է տալիս արագ կարգավորել մաշկի վիճակը՝ վերադարձնելով առողջ գունային երանգն ու տեսքը։

 

Պրոֆեսիոնալ խնամքը լինում է բազմատեսակ՝ մշակված հատուկ ֆորմուլաներով և քայլերի հաջորդականությամբ։

Պրոֆեսիոնալ խնամքի ի՞նչ տեսակներ են առաջարկվում CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում

 

  • Էքսպրես խնամք
  • Հակապիգմենտային խնամք
  • Երիտասարդացնող խնամք
  • Հակատարիքային խնամք
  • Վերականգնողական խնամք

Պրոֆեսիոնալ խնամքը հեշտ է համադրվում ցանկացած այլ կոսմետոլոգիական միջամտության հետ՝ հաճախ զուգակցվելով տարատեսակ կուրսային երիտասարդացման կամ խնամքի միջամտություններում, կամ կիրառվելով որպես պրոֆիլակտիկ նշանակության միջամտություն՝ նախորդիվ կատարված այս կամ այն միջամտության արդյունքը երկարաձգելու համար։

Մաշկի պրոֆեսիոնալ խնամքի արժեքային միջակայքը տատանվում է 5000-25,000 դրամի սահմաններում։ Այն կարելի է նվիրել նաև նվեր քարտի տեսքով։

Մինչ խնամքը մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է, այցելություն կարող եք ամրագրել կլինիկայի բոլոր մասնաճյուղերում՝ առցանց կամ զանգով՝ 044 55 00 22։

Մասնաճյուղեր՝

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)

Բլոգ