Մանրամասն բիոռևիտալիզացիայի մասին՝

Բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում մաշկի համապատասխան շերտ են ներմուծվում հիալուրոնաթթվի պրեպարատներ։

Շնորհիվ ջրի մոլեկուլներն իրար կապելու գործառույթի՝ այն ապահովում է մաշկի խորը խոնավացումն ու նպաստում բազմաթիվ կոսմետիկ խնդիրների լուծմանը։

Միջամտության առավելագույն թերապևտիկ ազդեցության համար անհրաժեշտ է կատարել առնվազն երեք միջամտություն` 1-2 շաբաթ ընդմիջումներով: Ազդեցությունը տևում է մոտ վեց ամիս։ Հետագայում արդյունքը պահպանելու համար բավական կլինի 6 ամիսը մեկ միայն մի միջամտություն կատարել:

Մեթոդի նպատակն է մաշկի մեջ խթանել սեփական կոլագենի և էլաստինի սինթեզման գործընթացը, նվազեցնել դրանց քայքայման արագությունը և հասնել տվյալ հատվածի բավականաչափ խոնավացմանը: Արդյունքում, ձեռք է բերվում լիֆթինգ և երիտասարդացնող ազդեցություն:

Պատրաստուկները հագեցնում են մաշկը հիալուրոնաթթվով, որը խոնավացնում և վերականգնում է ջրային բալանսը: Արդյունքում կնճիռներն ու ծալքերը հարթվում են, ծերացման գործընթացը դանդաղեցնում է, իսկ կախվելու նշաններն անհետանում են: Բիոռևիտալիզացիայի ներարկումները հիալուրոնաթթվով իրականացվում են շատ բարակ ասեղով, ուստի մաշկի վնասումը նվազագույն է:

Ցուցումները՝

Չոր մաշկը (խոնավացման պակասը);

Մաշկի ծերացման և կախման նշանները;

Մաշկի առաձգականության կորուստը;

Կնճիռների քանակի և խորության նկատելի աճը;

Պիգմենտային բծերի, լայն ծակոտիների ի հայտ գալը;

Դեմքի օվալի և հատկությունների փոփոխությունը;

Հարակնային շրջանում այտուցների, մուգ շրջանակների առկայությունը;

Մազանոթային ցանցը (կուպերոզ);

Կախված այտերը, կրկնակզակը;

Որպես պլաստիկ վիրաբուժության և ինվազիվ միջամտությունների նախապատրաստման ու հետագա վերականգնման միջոց՝ դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածում;

Որպես լրացուցիչ հակատարիքային և սպիների շտկման միջամտություն:

Միջամտությունների քանակը որոշվում է` կախված անհատական առանձնահատկություններից և մաշկի վիճակից: Միջինում կուրսը լինում է 4 միջամտությամբ՝ 10 -14 օր պարբերականությամբ: Միջամտությունը խորհուրդ է տրվում սկսել 40-45 տարեկանում:

Բիոռևիտալիզացիայի առավելությունները՝

 Էլաստինի և կոլագենի կոնցենտրացիան բջիջներում տարիքի հետ նվազում է, մաշկը դառնում է չոր և փխրուն: Հյուսվածքների մեջ ներթափանցելուց հետո պատրաստուկների ակտիվ բաղադրիչը ՝ հիալուրոնաթթուն, խթանում է այդ նյութերի առաջացումը, սնուցում և խոնավացնում է մաշկը բնական ճանապարհով:

Արագ արդյունք։ Տեսանելի արդյունքը հայտնվում է գրեթե անմիջապես, այն նկատելի է դառնում 1-2 միջամտությունից հետո:

Արագ վերականգնողական շրջան։

Գրեթե ցանկացած տարիքում ներարկումները կատարելու հնարավորություն:

Շարունակական արդյունք։ Միջամտությունը թույլ է տալիս երկար ժամանակ մոռանալ կնճիռների, չոր և կախված մաշկի մասին։ Արդյունքը պահպանվում է մինչև 6 ամիս, և ճիշտ պայմաններում մաշկը մի քանի տարի մնում է առաձգական և թարմ

բիոռևիտալիզացիա

Հակացուցումերը՝

Հղիություն և կերակրման շրջան;

Աուտոիմունային հիվանդություններ (օրինակ՝ արթրիտ, ցրված սկլերոզ);

Քրոնիկ հիվանդությունների սրացում;

Բորբոքային պրոցեսներ;

Սպիացման հակում ունեցող մաշկ;

Տվյալ միջամտության հետ կապված անհատական հակացուցում (երբ օրգանիզմը չի ընդունում տվյալ նյութը), ալերգիա;

Նորգայոցությունների առկայություն, այդ թվում նաև օնկոլոգիական;

Նևուսներ, խալեր, պիգմենտային բծեր;

Շաքարային դիաբետ;

Լեղապարկաքարային հիվանդություն;

Միջամտությունը պետք չէ կատարել նաև մենստրուալ շրջանում։

Բիոռևիտալիզացիայից հետո ստացվող արդյունքը

Բիոռևիտալիզացիայից հետո արդյունքը երկար չի սպասեցնի։ Մանր կնճիռները հարթվում են, առաջանում է լիֆթինգ ազդեցություն, և դեմքը դառնում է ավելի թարմ և երիտասարդ։ Նվազում է հարակնային շրջանի մուգ շրջանակներն ու այտուցները, հավասարվում է մաշկի տոնն ու ռելիեֆը։ Էպիդերմիսը համալրվում է հզոր խոնավացնող բաղադրիչով ՝ հիալուրոնաթթվով, ինչպես նաև հակաօքսիդանտերով, վիտամիններով և միկրոէլեմենտներով: Մաշկի խոր շերտերը հարստանում են թթվածնով, արագանում է արյան շրջանառությունը, նյութափոխանակության պրոցեսները, բջիջների վերականգնումը:

Բիոռևիտալիզացիայից հետո երեք օր չի թույլատրվում զբաղվել սպորտով, հակառակ դեպքում ներարկման հատվածները կարող են բորբոքվել: Բացի այդ, չի թույլատրվում այցելել սաունա, լողավազան և սոլյարի:

Բիոռևիտալիզացիայի արդյունքն ավելի ցայտուն և տևական դարձնելու համար պետք չէ անտեսել տնային պատշաճ խնամքը: Մեղմ մաքրող, խոնավացնող միջոցները և շիճուկները հիանալի են տվյալ շրջանում:

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի  էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

 📍 Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

 📍 Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

 📍 Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

 📍 Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

 📍 Սարյան 19-21 (ներքին՝ 5)

Բլոգ

client-1.jpg
client-2.jpg
client-3.jpg
client-4.jpg