ստանդարտներ

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման ստանդարտներ, որոնց պետք է հետևել

Ամենուրեք լսում ենք՝

-Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը համարվում է «ոսկե ստանդարտ»:

-Ինչու՞, ցավոք չի բարձրաձայնվում․․․

Այս նախաձեռնության նպատակն է պատասխանել ինչպես վերոնշյալ հարցին, այնպես էլ ներկայացնել ալեքսանդրիտային լազերային մազահեռացման ստանդարտները, որոնք առաջարկվում են «COSMOLAB»-ում։

Խոսենք փաստերով՝

Ինչքան կարճ է լազերային ճառագայթի երկարությունը, այնքան ավելի շատ օպտիկական էներգիա կարող է այն կրել։ Այսպիսով, ալեքսանդրիտային՝ 755 նմ լազերային ճառագայթը ավելի շատ օպտիկական էներգիա կարող է կրել, քան դիոդային 808-810 նմ լազերային ճառագայթը, իսկ վերջինս ավելի շատ, քան նեոդիմային 1064 նմ երկարության լազերային ճառագայթը։

Հաջորդ կարևոր հանգամանքը մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից լազերային ճառագայթի կլանման աստիճանն է, որի դեպքում նույնպես ալեքսանդրիտային 755 նմ երկարության լազերային ճառագայթն ունի ամենաբարձր կլանման ցուցիչը։

Ալեքսանդրիտային լազերի 755 նմ երկարությունը կոչվում է «ալեքսանդրիտային», քանի որ ալիքները գեներացվում են ալեքսանդրիտի բյուրեղի միջոցով։ Իսկ այն սարքերը, որոնք միաժամանակ լուսարձակում են 755 նմ և դիոդային 808-810 նմ երկարության ալիքներ, դրանք չեն գեներացվում ալեքսանդրիտի բյուրեղի միջոցով, այլ գեներացվում են էլեկտրոնային եղանակով՝ ինչպես դիոդային լազերային ճառագայթը, ուստի չեն կարող լինել հաստատուն իրենց ֆիզիկական հարաչափերում․․․

Բյուրեղի միջոցով լազերային ճառագայթի գեներացումը թույլ է տալիս սարքավորման ֆիզիկական հարաչափերում լինել անսխալ և հաստատուն՝ ապահովելով առավել արդյունավետ միջամտության ընթացք։

Շուկայում տարատեսակ առաջարկներ կան, որոնք սակայն հակասում են միմյանց ալեքսանդրիտային լազերային մազահեռացման կատարման, ցուցումների և հակացուցումների, այցերի միջև միջակայքերի, միջամտության բժշկական էության արժեզրկման, և իհարկե, սարքավորումային տեխնոլոգիաների ճիշտ տարբերակման հետ կապված։

«COSMOLAB» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի էսթետիկ բժշկության բաժանմունքն առաջարկում է շարժվել որոշակի ստանդարտներով, որոնք թույլ կտան լազերային մազահեռացումը դարձնել անվտանգ, արդյունավետ և իհարկե՝ շահավետ։

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը, ցուցված է՝ ըստ Ֆիցպատրիկի սանդղակի, մաշկի 1-3-րդ ֆոտոտիպերին, որոնք իրենցից ներկայացնում են մաշկի բաց և մազածածկույթի տարբեր երանգներ։ Որոշ տեխնոլոգիական լուծումներ թույլ են տալիս մազահեռացումը կատարել նաև թուխ մաշկի դեպքում՝ 4-6-րդ ֆոտոտիպի, սակայն տվյալ դեպքում պետք է ուշադրություն դարձնել, որ սարքավորման տեխնիկական հարաչափերը ցուցված լինեն մաշկի և մազածածկույթի համապատասխան տիպերի համար և ունենան հավաստող սերտիֆիկացումներ (FDA, CE)։

Մազահեռացման անվերջ այցելություննե՞ր, ծանո՞թ է այս երևույթը։

Սովորաբար անվերջ այցելությունները կարող են ունենալ տարբեր պատճառներ, ներառյալ՝ հորմոնալ խնդիրներ, սխալ ընտրված մազահեռացման մեթոդ, սխալ կարգաբերումներ, և իհարկե սարքավորման հզորության հետ կապված խնդիրներ, երբ չկա բավարար քանակի օպտիկական էներգիա մազածածկույթի ամբողջովին կարբոնիզացիայի (այրման) համար, և այս պատճառով մազահեռացման այցերը դառնում են անվերջանալի։

Եթե մազահեռացման սարքավորումներն ունեն համապատասխան սերտիֆիկացումներ, մազահեռացման գործընթացը վստահված է բանիմաց մասնագետների (ցանկալի է բժշկական կրթությամբ անձանց), ապա մազահեռացման այցելությունները պետք է լինեն հստակեցված։

Մազածածկույթի աճն ունի փուլեր (ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ), և մազահեռացման ժամանակ հեռացվում են միայն ակտիվ աճի փուլում գտնվող մազերը, որոնք կազմում են ընդհանուր մազածածկույթի 30%-ը։ Այդ է պատճառը, որ 1 այցելության ընթացքում հնարավոր չէ հեռացնել ողջ մազածածկույթը, պետք է որոշակի ժամանակային միջակայքերով կրկնել միջամտությունը։ Պետք է նշել նաև, որ մարմնի ամեն հատվածում պոտենցիալ ֆոլիկուլների քանակը տարբեր է, ըստ այդմ տարբեր է նաև մազահեռացման անհրաժեշտ այցերի քանակը։

Տեխնոլոգիական լուծումներից ելնելով՝ «COSMOLAB»-ում այցելությունների միջակայքերը սահմանվում են 45-60 օր, իսկ ահա անհրաժեշտ այցելությունների քանակին՝ ըստ մարմնի հատվածների, առաջարկում ենք ծանոթանալ ստորև տրված աղյուսակում՝

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման միջամտությունների համար հայկական շուկան առաջարկում է բազմաթիվ սարքավորումային լուծումներ՝ տարբեր երկրների արտադրանքների, տարբեր մակնիշների, տարբեր առավելություններով և թերություններով, իհարկե նաև տարբեր մարքեթինգային հնարքների շահարկմամբ։

Ի՞նչ են առաջարկում «COSMOLAB»-ում՝ ընտրել միայն բժշկական լուծումներ։

«COSMOLAB»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում ներկայացված են աշխարհի մի շարք առաջատար երկրների բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների սարքավորումներ, որոնցով էլ կատարվում են ալեքսանդրիտային լազերային մազահեռացման միջամտությունները։

Ի դեպ, «COSMOLAB»-ը ՀՀ-ում առաջինն է, որը մեկտեղ է ներկայացնում տարբեր արտադրողների ամենալավ արտադրանքները․ դրանք են՝

  • Իտալական Quanta System ընկերության Evo Domino սարքավորումը
  • Ամերիկյան Candela ընկերության GentleLase Pro-U սարքավորումը
  • Իտալական Deka ընկերության Motus AX սարքավորումը

Ո՞րն է այս իրարից տարբեր, միևնույն ժամանակ նույն միջամտությունը կատարող սարքավորումների ներկայացման նշանակությունը։

Այս բոլոր սարքավորումներն էլ կատարում են ալեքսանդրիտային մազահեռացում, սակայն ունեն լրիվ տարբեր տեխնոլոգիական մոտեցումներ, որը մանրամասն ներկայացվում է հաճախորդին միջամտությունից առաջ։ Գլխավոր նպատակն այն է, որ ՀՀ-ում նույնպես, ինչպես աշխարհի առաջատար երկրների բժշկական կենտրոններում, հաճախորդներն ունենան ընտրության հնարավորություն, և նույնիսկ մազահեռացման համար կարողանան ընտրել ամենահարմար սարքավորումային լուծումը։

Quanta System Evo Domino

  • ոչ կոնտակտային՝ կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա, որը թափվում է տեղում
  • հատուկ սառեցման համակարգ՝ միջամտության մի քանի անգամ ավելի անցավ ընթացք
  • ազդեցություն նաև բաց մազածածկույթի վրա (ոչ սպիտակ)
  • այցելությունների միջև 45-60 օր միջակայքեր

Candela GentleLase Pro-U

  • ոչ կոնտակտային՝ կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա, որը թափվում է տեղում
  • սառեցման հատուկ DCD համակարգ
  • մազահեռացման ոսկե ստանդարտ ամբողջ աշխարհում
  • այցելությունների միջև 35-45 օր միջակայքեր

Deka Motus AX

  • կոնտակտային մազահեռացում՝ միջամտությունը կատարվում է հպվելով մաշկին, որը պետք է լինի նախապես սափրված
  • մազածածկույթը աճում և թավում է 7-14 օրվա ընթացքում
  • մազահեռացման լրիվ անցավ ընթացք
  • միջամտության արագության գերազանցում
  • ցուցում նաև միջամտությունը կատարել թուխ մաշկի դեպքում

Կոնտակտային և ոչ կոնտակտային ալեքսանդրիտային լազերային մազահեռացման մասին կարող եք կարդալ նաև այստեղ։

«COSMOLAB»-ում լազերային մազահեռացման միջամտությունը կատարվում է բժիշկների կողմից, սկզբում սա զարմանք և թերահավատություն էր առաջացնում հաճախորդների մոտ։ Այժմ շատերը սովորել են հատուկ ուշադրություն դարձնել այս միջամտությանը՝ հասկանալով նաև, որ մազահեռացումը փոփոխություն է մաշկի կառուցվածում, և պետք է դրան հատուկ վերաբերմունք ցուցաբերել։

Բժշկական մոտեցմամբ և բժիշկների կողմից իրականացվող լազերային մազահեռացումը կատարվում է ավելի մանրակրկիտ՝ սկսած պացիենտի անամնեզի հավաքումից մինչ մաշկաբանական, անհրաժեշտության դեպքում նաև էնդոկրինոլոգիակն խորհրդատվությամբ։ Տվյալ վերահսկողությունը լինում է նաև մազահեռացման ամբողջ կուրսի ընթացքում, որը մի քանի անգամ բարձրացնում է միջամտության առավելությունը, առկա խնդիրների դեպքում՝ կանխարգելիչ խորհուրդներով կամ համապատասխան մասնագետի մոտ ուղղորդմամբ։

Անարդյունք մազահեռացում, կամ մազերի գերակտիվ աճ՝ լազերային մազահեռացման այցերից հետո։ Թվում է՝ հաճախելով լազերային մազահեռացման, կարելի է ազատվել անցանկալի մազերից, սակայն շատերը բախվում են հակառակ պատկերին՝ մազահեռացումից հետո մազերի գերակտիվ աճին, որի պատճառները բազմազան են։

Միայն բժշկական մազահեռացման կատարման բժշկական մոտեցումը կարող է ազատել այս խնդրից։ «Բժշկական մոտեցում» հասկացության տակ ներառված են թե՛ սարքավորումների արտադրությունը, թե՛ մասնագետների բժշկական մասնագիտացումն ու անընդհատ վերապատրաստումները, և թե՛ միջամտության հարմարեցումը հաճախորդի անամնեզին (հիվանդությունների պատմություն), որը կարող է կատարել միայն բժիշկը։

«COSMOLAB» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը բացման օրվանից ի վեր որդեգրել է արդյունքամետ մոտեցում։ Կլինիկայի երկու բաժանմունքները՝ մաշկաբանության և էսթետիկ բժշկության, զինված են վերջին սերնդի ամենաժամանակակից սարքավորումներով, որոնք թե՛ բուժական, և թե՛ էսթետիկ բժշկական տեսանկյունից լավագույնն են իրենց տեսակի մեջ։

Մազահեռացումը փոփոխություն է մաշկի կառուցվածքում, ուստի մազահեռացման գործում պետք է վստահել միմիայն բանիմաց և փորձառու մասնագետների և այցելել լիցենզավորված բժշկական կենտրոններ։

Սիրե՛ք Ձեր մաշկն ու կարևորե՛ք Ձեր առողջությունը, որն ամենակարևորն է։

«COSMOLAB» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կլինիկաների ցանցը մոտ է Ձեզ, ամեն ինչ Ձեր մաշկի առողջության համար։

Ստորև ծանոթացե՛ք նաև նոր, գործող գնացուցակին, ամրագրե՛ք այցելությունը հիմա՝ ստանալով 10% cashback հաջորդ այցի համար։

Կատարելով ցանկացած 2, 3, 4 հատվածների կամ ամբողջ մարմնի մազահեռացում՝ ստացե՛ք 20% զեղչի կտրոն լազերային հղկման ծառայության համար։

Առաջարկին ամբողջությամբ ծանոթացե՛ք այստեղ։

Գրանցվել կարող եք առցանց՝ սեղմելով էկրանին թարթող առցանց գրանցման շրջանակին։

Զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) 
ալեքսանդրիտային մազահեռացման գնացուցակ
ալեքսանդրիտային մազահեռացման

Բլոգ

Ծառայություններ

  • ԱԼԵՔՍԱՆԴՐԻՏԱՅԻՆ ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄ
  • ԴԻՈԴԱՅԻՆ ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄ
  • ՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄ
  • ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄ
  • ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ
  • ԱԿՆԵ ԵՎ ՌՈԶԱՑԵԱ
  • ՀԵՏԱԿՆԵ ՍՊԻՆԵՐ
  • ՊՍՈՐԻԱԶ, ՎԻՏԻԼԻԳՈ ԵՎ ԱՅԼ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԵՎ ՀԵՌԱՑՈՒՄ
  • ՊՈԴՈԼՈԳԻԱ